Արմեն Սարգսյան. արխիվային լուսանկար

ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի

340
(Թարմացված է 11:17 10.07.2021)
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բացատրեց, թե ինչու դատական նիստին չի հրավիրի ՀՀ նախագահին։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ սահմանադրական դատարանում չի հարցաքննվի որպես վկա։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը րոպեներ առաջ մերժեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի այն պահանջը, որով ՀՀ նախագահ Արմեն Սարգյսանը պետք է հրավիրվեր դատարան ու պարզաբաներ, թե ինչու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակել հատկապես հունիսի 20-ին։

«Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 52–րդ հոդվածի 2–րդ մասի պահանջները, քննվող գործով Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՍԴ մասին Սահմանադրական օրենքի 52–րդ հոդվածով, սահմանված կարգով որպես վկա հրավիրելու միջնորդությունը մերժել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված հոդվածով ամրագրվում է դատավարության կողմին որպես վկա հանդես գալու դատավարական ընթացակարգը, մինչդեռ ՀՀ նախագահը սույն գործով կողմի դատավարական կարգավիճակ չունի»,–ասաց Դիլանյանը։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, արձագանքելով ՍԴ նախագահի որոշմանը, նշեց, որ պետք չէր իր առաջարկությունը ցավագին ընդունել։

«Սահմանադրական դատարանում եթե մենք գործի քննություն ենք անցկացնում, ապա առաջին խնդիրը, որ մենք ունենք` դա պատշաճ ընթացակարգով իրականացնելն է, որի նկատմամբ հսկողությունը պետք է ինքներս իրականացնենք, և պետք չէ ցավագին ընդունել դատավորներից մեկի առաջարկությունը այդ ընթացակարգերի պահպանման վերաբերյալ, որովհետև մեզ հետևում է ամբողջ երկիրը և գնահատականներ են տրվելու։ Մենք ինքներս պետք է բոլոր ընթացակարգերը պահպանենք, որպեսզի մեր որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի»,–ասաց Թովմասյանը։

Նա շեշտեց, որ իր միջնորդությունը մերժվել է վրիպակի պատճառով, քանի որ հղում է արել այլ հոդվածի։

«Հիմա ես շտկում եմ իմ այդ վրիպակը և ասում եմ, որ ՀՀ նախագահին սույն գործով հանգամանքները պարզելու համար ներգրավել որպես վկա Սահմանադրական օրենքի 55–րդ հոդվածով»,–ասաց նա։

ՍԴ նախագահը հակադարձեց, որ ՍԴ որոշումները օրինական են բոլորը, առավել ևս ՍԴ դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ այդ որոշումները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց։ Նա շեշտեց, որ որոշումն ընդունված է, և ինքը չի պատրրաստվում մեկնաբանել այդ որոշումը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

340
թեգերը:
վկա, Ընտրություններ, Սահմանադրական դատարան, Սահմանադրություն, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
ՍԴ–ն հայտնել է` երբ կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները
Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ–ում հարցաքննվի որպես վկա
Ընտրության արդյունքների հարցով ՍԴ նիստը սկսվել է. միջնորդեցին, որ Գրիգորյանը չմասնակցի
ՃՏՊ

Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին. մահացածը դասակի հրամանատար էր

27
(Թարմացված է 11:39 24.07.2021)
35-ամյա վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Արարատի մարզում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Արսեն Միրզոյանը հուլիսի 24-ին` ժամը 05։30-ի սահմանում, իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում, Արարատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

Կայքի տեղեկություններով` վարորդը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում` որպես դասակի հրամանատար։

Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային

27
թեգերը:
վարորդ, վթար, Հայաստան
Ըստ թեմայի
ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ. 28-ամյա ուղևորը մահացել է
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում
Շղթայական ավտովթար՝ Երևանի Կոմիտասի պողոտայում. բախվել է 5 ավտոմեքենա
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

34
(Թարմացված է 10:58 24.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 250–ով և դարձել 228632: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 մարդ (+81), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

34
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը