Պարույր Հայրիկյան

«Եվ ես ներեցի». Վարդան Սեդրակյանը նամակ է գրել Պարույր Հայրիկյանին

122
(Թարմացված է 19:36 09.07.2021)
Էպոսագետը շեշտել է, որ խորապես զղջում է իր կատարածի համար և հայցում է Հայրիկյանի ներողամտությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Էպոսագետ Վարդան Սեդրակյանը նամակ է գրել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին՝ ամբողջությամբ ընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը և հայցելով Հայրիկյանի ներողամտությունը: ԱԻՄ–ի ղեկավարը նամակը հրապարակել է Facebook–ի իր էջում։

Նամակը գրվել է 2021 թ. մայիսի 12-ին: Հայտնի քաղաքական գործչին հասցեագրված իր նամակում Վարդան Սեդրակյանը գրել է. «Բարև Ձեզ, պարոն Պարույր Հայրիկյան: Գրում է Ձեզ Վարդան Սեդրակյանը: Հայտնում եմ Ձեզ, որ ամբողջապես ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը: Խորապես զղջում եմ իմ կատարածի համար և հայցում եմ Ձեր ներողամտությունը: Դուք հանդիսանում եք մեր անկախության խորհրդանիշը: Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ քաղաքական կյանքում: Հարգանքներով՝ Վարդան Սեդրակյանը»:

Ջալալ Հարությունյանը խոսել է պատերազմի, պարտության, իր դեմ մահափորձի ու նոր պաշտոնի մասին

«Եվ ես ներեցի, ու նա կլինի ազատության մեջ իր ընտանիքի հետ։ Իսկ մարդակերպ խոզերը, որ վայրահաչում էին, թե մահափորձ չի եղել, թող իրենց համար արդարացումներ փնտրեն․․․ Ճիճուներ, դուք հազար անգամ վատն էիք և եք։ Թող ձեզ էլ Աստված ների․․․»,– նամակի լուսանկարին կից գրել է Հայրիկյանը։

Հիշեցնենք` Վարդան Սեդրակյանը, 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում, լինելով ՀՀ նախագահի թեկնածու, քարոզարշավի ընթացքում իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել էր «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի սպանությունը նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով։

Այն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։

2013 թվականից անազատության մեջ գտնվող Սեդրակյանի պատժի կրման ռեժիմը 2020-ի տարեվերջին փոխվել էր բացի:Այս տարվա հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահագն Մելիքյանը Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Ղարաբաղյան շարժում, 1-ին նախագահի կանխատեսում, Արցախի «առևտուր». հայերի բուռն փետրվարները

122
թեգերը:
նամակ, Պարույր Հայրիկյան, Հայաստան
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

250 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

23
(Թարմացված է 10:58 24.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 250–ով և դարձել 228632: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 մարդ (+81), կատարվել է 1299559 թեստավորում (+6527), առողջացել են վարակվածներից 218958–ը (+162): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4584 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ում և դարձել 1115։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն, եթե... մանրամասնում է նախարարությունը

23
թեգերը:
համավարակ, վարակ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Բոլոր պատվաստանյութերն էլ չպատվաստվելուց լավ են. Նուբար Աֆեյան
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
«Դելտայից» վտանգավոր մանրէահի՞մք. Խարիտոնովը կասկածի տակ է առել ԱՀԿ տնօրենի ասածը
Զինծառայողներ

Ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ

165
(Թարմացված է 11:11 24.07.2021)
Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային վնասվածքներ են ստացել։ ՔԿ–ն հրապարակել է նրանց անունները։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկը ժամկետային է, երկուսը` պայմանագրայիններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հրապարակելով նրանց անունները։

«2021թ. հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ`մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, կապված ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` փոխհրաձգության մասին երեկ հայտնել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ զինծառայողները հրազենային թեթև վնասվածքներ են ստացել։

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Երեկ` հուլիսի 23-ին, ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային թեթև վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

165
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանի սադրիչ քայլերը նոր սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար. Փաշինյան
Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ իրենց զորքերը ՀՀ տարածքում են. ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին
Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ
Российские миротворцы провели гуманитарно-медицинскую акцию в селе Ванк (13 июля 2021). Карабах

Արցախում գտնվող ռուս խաղաղապահները սնունդ են հասցրել խուլերի միությանը

0
(Թարմացված է 11:17 24.07.2021)
Խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը մոտ 400 կգ սննդամթերքի փաթեթներ են փոխանցել։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում խուլերի միությանը սննդամթերք են հասցրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահները ԼՂ–ում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց», – նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

0