Վահան Քերոբյանն ու Մաքսիմ Ռեշետնիկովը հանդիպել են

Վահան Քերոբյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ. ի՞նչ են պայմանավորվել

37
(Թարմացված է 14:23 09.07.2021)
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտնել է, թե որ ոլորտներում կծավալվի նոր համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ռուս գործընկերոջս՝ Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Նա հանդիպման մասին գրել է Facebook–ում։

«Պայմանավորվել ենք ստեղծել տնտեսական համագործակցության նոր ծրագիր և ձևավորել ներդրումային համագործակցության նոր աշխատանքային խումբ։ Հաջորդ հանդիպմանը կքննարկենք համագործակցության ճանապարհային քարտեզը՝ հստակ նախագծերով»,– նշել է նա։

Ըստ պաշտոնյայի` նոր համագործակցությունը կծավալվի էներգետիկայի, լոգիստիկ կենտրոնների ստեղծման, տեղեկատվական անվտանգության, մետաղագործության, քիմիական արդյունաբերության, հեռաբուժության (телемедицина), «խելացի եւ անվտանգ քաղաքի» և գինեգործության ոլորտներում։

Հայաստանն ու Սվերդլովսկի մարզը կրկին կհամագործակցեն. համաձայնագիր է ստորագրվել

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:

Քերոբյանը մանրամասներ է հայտնել ռուսաստանյան այցից

 

37
թեգերը:
Ռուսաստան, Վահան Քերոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն». Քերոբյանը մանրամասներ է հայտնել
Քերոբյանը մասնակցել է Պուտինի գլխավորած նիստին ու ներկայացրել այցի մանրամասները
Արմեն Սարգսյանն ընդունել է Վահան Քերոբյանին ու FAST–ի տնօրենին. ի՞նչ են քննարկել
Ներքնազգեստով մոդել

Մեծ Բրիտանիայի վարչապետի դուստրը ներքնազգեստով է հայտնվել ամսագրի շապիկին. լուսանկարներ

33
(Թարմացված է 19:40 27.07.2021)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դուստրն առաջին անգամ է ներկայանում որպես մոդել։ 28-ամյա Լարան հայտնվել է «Tatler» ամսագրի էջերում և ակնհայտորեն չի ամաչում իր փարթամ կազմվածքից։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի դուստրը՝ Լարա Ջոնսոն-Ուիլերը, հատուկ ձգող ներքնազգեստով լուսանկարվել է հանրահայտ «Tatler» ամսագրի համար։ 28-ամյա Լարայի լուսանկարները հրապարակվել են ամսագրի Instagram-յան էջում:

«Միջնադարյան կորսետներից մինչև Բրիջիթ Ջոնս՝ (հայտնի գրքի և ֆիլմի հերոսուհին. խմբ.) մարմինը մոդելավորող հագուստը երկար ճանապարհ է անցել։ Ձգող, ուղղիչ ներքնազգեստի նոր սերունդը էլեգանտ և ոգեշնչող տեսք ունի։ Լարա Ջոնսոն-Ուիլերը փորձում է որոշ մոդելներ», - գրել է «Tatler»-ը։

Երևում է, որ բավականին թմբլիկ, փարթամ կազմվածքով Լարան բնավ չի ամաչում ֆոտոխցիկների առջև, լրիվ հակառակը՝ բավականին վստահ կեցվածք է ընդունում։ Առաջին լուսանկարում քաղաքական գործչի դստեր հագին թափանցիկ գործվածքից կարված զգեստ է, որը չի թաքցնում սև կրծկալն ու կիսավարտիքը: Բարձրակրունկ կոշիկները ընդգծում են կերպարի նրբագեղությունը։

Երկրորդ լուսանկարում նա սև, նեղ կիսաշրջազգեստով է, որը համալրվում է կորսետով և կարճ կարդիգանով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tatler (@tatlermagazine)

Լարան, մեկնաբանելով իր դեբյուտային ֆոտոշարքը, նշել է, որ այդ հագուստը չի ուղղի այն, ինչ ձեզ դուր չի գալիս ձեր մարմնում, բայց ճիշտ կարված ներքնազգեստը կարող է ընդգծել բնությունից տրվածը և մարմինը մոտեցնել նախընտրած տեսակին:

Նշենք, որ Լարան նորաձևության ոլորտով հետաքրքրվել է վաղ մանկությունից, նա նաև ցանկացել է լրագրող դառնալ։ Այժմ զբաղվում է գրականությամբ և աշխատում որպես հեռուստահաղորդավարուհի։

Բորիս Ջոնսոնն ու Քերրի Սայմոնդսը լուսանկար են հրապարակել իրենց գաղտնի հարսանիքից

Լարան Բորիս Ջոնսոնի չորս երեխաներից ավագն է՝ նրա երկրորդ կնոջ՝ Մարինա Ուիլերի հետ ամուսնությունից։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջերս ամուսնացավ երրորդ անգամ։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

33
թեգերը:
Լուսանկար, դուստր, Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիա
Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը

29
(Թարմացված է 19:37 27.07.2021)
Դաշինքը նորընտիր ԱԺ-ում ներկայացված կլինի յոթ պատգամավորներով, խմբակցության քարտուղարը ՀՀԿ-ական է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղարի պարտականությունները էլ կկատարի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական յոթ մանդատ է ստացել։ 8-րդ գումարման ԱԺ-ում դաշինքը կներկայացնեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը։

Ալեն Սիմոնյանի մանկության ընկերը ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի. ԶԼՄ

29
թեգերը:
Արթուր Վանեցյան, «Պատիվ ունեմ» դաշինք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են
Հայտնի է ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը
Սոս Հակոբյան

«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». Սոս Հակոբյանը` ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին

0
(Թարմացված է 19:51 27.07.2021)
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում հերքեց տեղեկությունները, թե դաշինքը փոխխոսնակի պաշտոնի հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։
«Մենք կխոսենք մինչև օգոստոսի 2-ը». ո՞ր ուժին բաժին կընկնի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների միջև շփումները հաճախակի են տարբեր թեմաների, այդ թվում նաև ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածության շուրջ, բայց առարկայական որոշում դեռևս չունեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Մեր դիրքորոշումը համագործակցային է երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև առհասարակ և հատկապես այսպիսի թեմաների շուրջ։ Եթե որոշումը լինի, մենք կխոսենք մինչև ամսի 2-ը»,- նշեց նա` ավելացնելով, որ որոշումը կկայացվի ընդդիմադիր կուսակցությունների քննարկումների արդյունքում։

Հակոբյանի խոսքով` փոխխոսնակի պաշտոնի շուրջ քննարկումն այն թեման չէ, որտեղ կարելի է հակասություններ փնտրել։

Միաժամանակ նա հերքեց տեղեկությունները, թե «Պատիվ ունեմ» դաշինքն այդ հարցում պայմանավորվածություն ունի իշխանությունների հետ։

«Որևէ պայմանավորվածություն չի կարող լինել իշխող թևի հետ»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իշխող կուսակցությունում մտադիր են քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը։

Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 22-ին ամփոփեց Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` ութերորդ գումարման խորհրդարանում 107 պատգամավոր կլինի։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29, «Պատիվ ունեմ» դաշինքը` 7։

Կքննարկենք ԱԺ փոխնախագահի պաշտոնը «Պատիվ ունեմ» դաշինքին տալու հարցը. Ալեն Սիմոնյան

0
թեգերը:
«Հայաստան» դաշինք, «Պատիվ ունեմ» դաշինք, Հայաստան
Ըստ թեմայի
Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. դատարանը որոշել է
Շիրակի մարզպետը գիտի` ինչպես է օգտագործելու «պողպատե մանդատը»