Սարգիս Շահազիզյանն ուՀրաչյա Շահինյանը

Ջուրը ճիշտ չի օգտագործվում, ՀՀ–ն մեծ վնասներ է կրելու. ահազանգում են մասնագետները

77
(Թարմացված է 14:34 09.07.2021)
Մասնագետների խոսքով` եթե տարիներ առաջ ունեինք բնակավայրեր, որոնք խմելու ջրի հետ կապված որևէ խնդիր չունեին, հիմա ամբողջ օրվա ընթացքում 2-3 ժամ են ջուր ունենում։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանում ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում, որի հետևանքով երկիրը մեծ վնասներ է կրելու։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց  երկրաբանական գիտությունների թեկնածու, երկրաբանության ԳՀԻ գիտական քարտուղար Հրաչյա Շահինյանը։

«Եթե այսպես շարունակվի, կանգնելու ենք մեծ խնդիրների առաջ, կգա ժամանակ, որ մենք նույնիսկ պոմպերով շատ հատվածներից ջուր վերցնել չենք կարող։ Մեր ջրային պաշարները ձևավորվում են տարիների ընթացքում, և այդ պաշարները օգտագործել մեծ քանակությամբ նախքան դրանց լրացվելը, նշանակում է հույսը դնել բախտի վրա»,–ասաց նա։

Кандидат геологических наук Грачья Шагинян на пресс-конференции по вопросам водных ресурсов Армении (9 июля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Հրաչյա Շահինյան

Շահինյանի խոսքով` մենք տարիներ առաջ ունեինք բնակավայրեր, որ խմելու ջրի հետ կապված բացարձակ խնդիր չունեին, իսկ այսօր ամբողջ օրվա ընթացքում 2-3 ժամ են ջուր ունենում։

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանն էլ նշեց` կաթիլային ոռոգումը, որը բավականին տարածվել է Հայաստանում և թանկ հաճույք է, տեղին չի օգտագործվում։

«Ամեն բույս չէ, որ կարելի է կաթիլային ոռոգմամբ մշակել։ Կախված բույսերի արմատային կառուցվածքից, յուրաքանչյուրը որոշակի ջուր է պահանջում, մեկը շատ, մյուսը քիչ»,–ասաց նա` շեշտելով, որ երբեմն կաթիլային ոռոգման վրա ոչ միայն անիմաստ գումար, նաև անիմաստ շատ ջուր է վատնվում։

Советник директора НИИ Геологии НАН Армении Саркис Шахазизян на пресс-конференции по вопросам водных ресурсов Армении (9 июля 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Սարգիս Շահազիզյան

Նրանք շեշտեցին, որ Հայաստանը ջրամբարների միջոցով հնարավորինս շատ ջուր պետք է հավաքի, որպեսզի կարողանա լուծել ջրային պաշարների խնդիրը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում քննարկվել էին ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները։ Նա շեշտել էր, որ Հայաստանի գլոբալ ռազմավարությունը պետք է լինի կաթիլային ոռոգման և նոր տեխնոլոգիաների կիրառումը, առաջիկայում պետք է խթանվի կաթիլային ոռոգման ներդրումը։

Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում. Պետրոսյան

77
թեգերը:
Հայաստան, ջուր
Ըստ թեմայի
Ջրի սով` հարուստ պաշարներով երկրում. ի՞նչ կլինի, եթե ադրբեջանցիները փոխեն Թարթառի հունը
Հայաստանյան ջրամբարներում ջրի ծավալը նվազում է. տվյալներ են հրապարակվել
Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել
Артур Ванецян перед началом первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн

Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր չունեմ. Վանեցյանը` Ալեն Սիմոնյանի մասին

41
(Թարմացված է 10:43 02.08.2021)
Արթուր Վանեցյանի խոսքով` չի պատրաստվում անձամբ որոշումներ կայացնել, կա քաղաքական թիմ և կայացվում են քաղաքական որոշումներ։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, պատգամավոր Արթուր Վանեցյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքականության մեջ ընկերներ չունի։

Նա նման հայտարարություն նա արեց` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե անձամբ պատրա՞ստ է իր ընկեր կամ նախկին ընկեր Ալեն Սիմոնյանին ընտրել ԱԺ նախագահ, թե՞ ոչ։

«Քաղաքականության մեջ ընկեր կամ նախկին ընկեր, բարեկամ, հարազատ չունեմ։ Կա քաղաքական թիմ և կայացվում են քաղաքական որոշումներ։ Ինչպիսի որոշում կկայացվի քաղաքական թիմի կողմից, ես կառաջնորդվեմ այդ որոշմամբ»,–ասաց նա։ 

Նշենք, որ այս պահին ընթանում է նորընտիր` 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

41
թեգերը:
Արթուր Վանեցյան, ԱԺ, Ալեն Սիմոնյան, Հայաստան, քաղաքականություն
Արմեն Սարգսյանը ԱԺ–ում

Պառակտումն անուղղելի վնաս հասցնում է մեր պետական իմունիտետին. Արմեն Սարգսյան

46
(Թարմացված է 10:53 02.08.2021)
Արմեն Սարգսյանը նշեց, որ սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ մեր ազգային ինքության կարևորագույն մասնիկը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Այս պահին առաջնահերթություն է ճգնաժամից դուրս գալու ելքեր փնտրելը, և այս համատեքստում կարևոր է պառակտումը բացառելը։ ԱԺ 8-րդ գումարման անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին մեր ժողովրդին տարբերակել ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշչի։ Պառակտումը թուլացնում է մեր պետականության հիմքերը, և այդ դեպքում մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է նստել և հետևել, թե ինչպես ենք ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական իմունիտետին»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ապագան մեզնից առանձին վերցրած որևէ մեկի կամ որևէ կուսակցության շահերը չեն` ապագան մենք ենք։ Սարգսյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել պահպանելու և պաշտպանելու մեր պետականությունը։ Ըստ նրա` դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի` պետք է ազնիվ խոսել առկա խնդիրների մասին, խիզախություն ունենալ ընդունել մեր սխալներն ու պատասխան տալ դրա համար։

Ի՞նչ հարցեր են քննարկելու նոր գումարման ԱԺ–ի առաջին նիստում

«Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ մեր ազգային ինքության կարևորագույն մասնիկը։ Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի տարբեր կողմերն են և այդ փաստն այլևս չի կարելի անտեսել»,–ասաց նախագահը։ Նա հավելեց, որ պետք է իրավական մեխանիզմներով ամրագրել, որ սփյուռքի մեր հայրենակիցները կարողանան օգտակար լինել հայրենիքին։

Նախագահը նշեց, որ հիմա շեշտը պետք է դնել արհեստական բանականության, տեղեկատվական և բարձր տենոլոգիաների, ժամանակակից գյուղատնտեսության, որակյալ առողջապահական համակարգի վրա. սահմանադրական փոփոխության կարիք կա։

«Սկսվում է պատմության մի նոր էջ չսխալվելու հրամայականով` այդ շռայլությունը, ցավոք, այլևս չենք կարող ունենալ։ Պետք է մասնագիտական դպրոցներ ունենանք, որտեղ շնորհալի երիտասարդներ պետք է պատրաստենք, այսինքն` ինչ–որ առումով քաղաքական ԹՈՒՄՕ ունենալ»,–ասաց նախագահը։

Սարգսյանը շեշտեց` ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, Արցախի կարգավիճակի արդար լուծումը, գերիների վերադարձը պետք է դառնան մեր առաջնահերթությունները։ Ըստ նրա` ի դեմս Հայաստանի մեր դաշնակիցները պետք է տեսնեն հասուն, վստահելի և ուժեղ երկիր. երկիր, որն առանձնահատուկ հարաբերություններ ունենալով ՌԴ–ի հետ, միևնույն ժամանակ, կարող է ջերմ ու խորը հարաբերություններ ունենալ Արևմուտքի, Արևելքի, Հյուսիսի ու Հարավի համար։ Հիմա բացի ավանդական խաղացողներից` ի դեմս մեծ պետությունների, իրական դեր են ունենալու փոքր, բայց սփռվածություն ունեցող պետություններն ու ազգերը։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով

«Պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից, այլապես կարող է հայտնվենք պատմության լուսանցքում»,–ասաց նախագահը։
Սարգսյանը հայտնեց, որ ինքն էլ իր հերթին պատրաստ է գործնական ներդրում ունենալ պետության կառուցման մեջ։

Նշենք, որ այսօր կայանում է ՀՀ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

46
թեգերը:
Արմեն Սարգսյան, ԱԺ, Նիստ, Հայաստան
Ըստ թեմայի
«Կհանդիպենք դատարանում». Վանեցյանը դատի է տալու պաշտպանության նախկին փոխնախարարին
Արթուր Վանեցյանն առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կգլխավորի Արթուր Վանեցյանը