Ռուբեն Վարդազարյան

Դատարանը վերականգնել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները

260
(Թարմացված է 13:15 09.07.2021)
Վարդազարյանը նշել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն իրեն, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները դատարանը վերականգնել է։ Այս մասին Վարդազարյանը տեղեկացրել է Facebook–ի իր էջում։

«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ` որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները»,–գրել է նա:

Վարդազարյանը նշել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն իրեն, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց:

Հիշեցնենք, որ ապրիլի 15–ին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել էին։

Նշվում է նաև, որ նման որոշման համար հիմք է ընդունվել գլխավոր դատախազի կողմից Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ԲԴԽ–ին տեղեկացնելը։

Այսինքն` Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են թե՛ որպես ԲԴԽ նախագահ, թե՛ որպես դատավոր։ 

Վարդազարյանի դեմ քրեական գործ էր հարուցվել։

Հավելենք, որ ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում էր ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը։

260
թեգերը:
Հայաստան, Ռուբեն Վարդազարյան, Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), Դատարան
Ըստ թեմայի
Բաքվի դատարանում շարունակվում է 13 հայ ռազմագերիների դատավարությունը
Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն
Դատական համակարգը կհամալրվի նոր կադրերով. Փաշինյանը երազանքի դատարան ունենալու հույս ունի
Զինվորական սաղավարտներ

ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները

213
(Թարմացված է 12:05 28.07.2021)
Զոհվածներից երկուսը շարքային են, մեկը` ավագլ լեյտենանտ։ Մարտական գործողությունների ընթացքում նաև 3 զինծառայողներ են վիրավորվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ երեք զինծառայողներ։

ՊՆ–ն նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն կտրամադրի քիչ ավելի ուշ։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

213
թեգերը:
անուն, Զոհ, զինծառայող, Սահման, Ադրբեջան, Հայաստան
Ականանետ

Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը

193
(Թարմացված է 11:53 28.07.2021)
ՊՆ–ն վստահեցնում է, որ սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Այս պահին նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում` ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետների կիրառման։

Ըստ ՊՆ–ի` շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

193
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Դժբախտ պատահար, Հայաստան
Ըստ թեմայի
Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ
Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ. ՄԻՊ
Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, աշխատակիցները տարհանվել են
Заседание четвертой законодательной сессии турецкого парламента (1 октября 2020). Анкара

Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

0
Խոսվել է նաև համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով թուրքական խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը:

Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել», - ասել է նա։

Շենթոպը նաև մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ՝ նշելով, որ դա անվտանգության սպառնալիք է տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր պատերազմի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։

0
թեգերը:
Բանակ, Ադրբեջան, Թուրքիա