Մհեր Գրիգորյան

Չնայած մարտահրավերներին, ժողովրդավարական բարեփոխումները շարունակվում են. Մհեր Գրիգորյան

43
(Թարմացված է 12:10 09.07.2021)
Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում կարգավորելուն։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախօրեին ինքը, իսկ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եվրահանձնակատարի հետ քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության խորացումը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են 2020 թվականի ծանր մարտահրավերներին, մասնավորապես՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակին:

«Հայաստանը շնորհակալ է Եվրոպական Միությանը ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ պատերազմի ընթացքում մարդասիրական աջակցության համար», - նշել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ իրենք քննարկել են հետպատերազմյան իրավիճակի մեղմացմանն ուղղված ապագա քայլերը։ Հայաստանը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Այս ֆոնին որպես առաջնային խնդիր է հանդես գալիս առանց նախապայմանների ռազմագերիներին և Ադրբեջանի կողմից պահվող անձանց անհապաղ վերադարձը։

«Որպես առաջնահերթ գերակայություն կարևորել ենք Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց միջազգային մարդասիրական իրավունքի ուժով առանց նախապայմանների անհապաղ վերադարձը, ինչը նաև ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` չնայած Հայաստանի առջև  ծառացած մարտահրավերներին, երկիրը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները: Այդ ճանապարհին կարևոր դեր է խաղում Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ու իրագործումը։

Փոխվարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև «Արևելյան գործընկերության» ծրագրին, որը մտնում է 5-ամյա նոր փուլ:

«Այդ շրջանակներում մենք լայնածավալ ծրագրեր ենք պլանավորել։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին Հայաստանին 1,6 միլիարդ եվրոյի օժանդակություն հատկացնելու պատրաստակամության համար: Գիտակցում ենք, որ ԵՄ-ն ըստ արժանվույն է գնահատում Հայաստանի առաջընթացը բարեփոխումների իրականացման գործում», - ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով ՝ աջակցությունը կուղղվի փոքր և միջին ձեռնարկություններին, «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարման և  նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի զարգացմանը՝ որպես «խելացի» և  կանաչ քաղաք:

43
թեգերը:
Մհեր Գրիգորյան, Հայաստան, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Եվրամիություն, գերի
Ըստ թեմայի
Եվրամիությունն առաջարկել է վերացնել Հայաստանից ԵՄ երկրներ այցելելու սահմանափակումը
Եվրահանձնաժողովը Հունգարիայից պահանջել է չեղյալ հայտարարել ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը
«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է

11
(Թարմացված է 09:46 02.08.2021)
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 05։55-ի սահմաններում Վեդի-Վանաշեն միջհամայնքային ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 64-ամյա Արամայիս Տերտերյանի վարած Opel Zafira մակնիշի և 27-ամյա Արամ Ղուկասյանի վարած ZIL MMZ մակնիշի ավտոմեքենաները։ 

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Վթարի հետևանքով Տերտերյանը տեղում մահացել է, իսկ ZIL-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

11
թեգերը:
Հայաստան, ավտովթար, ավտոմեքենա, Զոհ, վարորդ
Մրգեր

Որ մթերքներն են օգնում հիշողության, մտավոր աշխատունակության լավացմանը. ուսումնասիրություն

26
(Թարմացված է 09:05 02.08.2021)
Ամերիկացի գիտնականները 20 տարի են ծախսել այս հետազոտության վրա, որում ավելի քան 50 հազար մարդ է ներգրավված։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Կոգնիտիվ գործառույթների խանգարումներ առաջացնող հիվանդությունների (հիշողության, մտավոր աշխատունակության և այլ կոգնիտիվ ֆունկցիաների թուլացում) կանխարգելման համար խորհուրդ է տրվում ֆլավոնոիդների բարձր պարունակությամբ մթերք օգտագործել: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է American Academy of Neurology ամսագրում:

Գիտնականները հաստատել են այդ հակաօքսիդանտ նյութերի օգուտը` լայնածավալ ուսումնասիրության միջոցով։ Ուսումնասիրությանը մասնակցել է 49,5 հազար կին և 30 հազար տղամարդ։ 20 տարվա ընթացքում հեղինակները հետևել են նրանց սննդակարգին ու համեմատել առողջության ցուցանիշները: Արդյունքների համաձայն՝ ֆլավոնոիդներով մթերք օգտագործած մարդիկ 20 տոկոսով ավելի քիչ են բախվել կոգնիտիվ բնույթի խնդիրների:

Հակաօքսիդանտներով հարուստ մթերքների թվին են պատկանում տանձը, խնձորն ու նեխուրը։ Բացի այդ, բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել պղպեղ ու թուրինջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մրգերի գույնին․եթե պտուղը կամ բանջարեղենը դեղին է, դա օգտակար է նման հիվանդությունների կանխարգելման համար։

26
թեգերը:
տանձ, հիշողություն, գիտնական, պղպեղ, խնձոր
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը
Գիտնականները պատմել են, թե որ դեպքում սուրճը չի օգնում
Բժիշկը զգուշացրել է` կորոնավիրուսի «դելտա» շտամի դեպքում հիվանդությունը երկար է տևում