Էլեկտրահաղորդման գծեր

Հայաստանն առավելագույնս կփորձի էլեկտրաէներգիայով օգնել Իրանին

124
(Թարմացված է 21:24 08.07.2021)
Երևանն Իրանին էլեկտրաէներգիա է մատակարարում «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում, ընդ որում` ծավալները տարբեր են` կախված տարվա եղանակից։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» պետական ձեռնարկության տնօրեն Մնացական Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանն Իրան կուղղի հնարավորինս շատ էլեկտրաէներգիա։

Ավելի վաղ Իրանի էլեկտրաէներգետիկ արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշհադին հայտարարել էր, որ Թեհրանը ամբողջ երկրում շարունակվող էլեկտրաէներգիայի անջատումների ֆոնին որոշել է էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստանից, Ադրբեջանից ու Թուրքմենստանից։

Մնացականյանի խոսքով` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանձնարարել է հնարավորինս մեծ ծավալների էլեկտրաէներգիա ուղղել Իրան։

«Այսպես թե այնպես ամռանը մենք նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա ենք ուղարկում, քան ձմռան ամիսներին` ելնելով նրանց սպառումից։ Այսինքն` գազ էլեկտրաէներգիայի դիմաց սխեմայով ձմռանն ու գարնանը կարող ենք ավելի շատ գազ ստանալ և ավելի քիչ հոսանք տալ, իսկ ամռանը` լրացնել։ Այնպես որ ամռանը մատակարարումներն այսպես թե այնպես աճում են», – հավելեց նա։

Նշենք, որ Հայաստանը Իրանից տարեկան մի քանի հարյուր միլիոն (սովորաբար 400-500) խմ գազ է ստանում, դրա դիմաց Հայաստանը 1 խմ–ի համար 3 կՎտժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Գազը մատակարարվում է Երևանի, մասնակի` Հրազդանի ՋԷԿ–եր, որտեղ գազի յուրաքանչյուր խմ–ից 4-4,5 կՎտժ էլեկտրաէներգիա են ստանում։ Այդպիսով, Հայաստանին մնում է մի քանի հարյուր միլիոն կՎտժ ավելցուկ։

2020 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Իրանը պայմանավորվել էին ընդլայնել «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

124
թեգերը:
Իրանի Իսլամական Հանրապետություն, էլեկտրաէներգիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ կլինի, եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկվեն. Վարդան Ոսկանյանի տեսակետը
Ի՞նչ կապ ունի Հորադիզ-Միջնավան ճանապարհի կառուցումը Հայաստանի ու Իրանի անվտանգության հետ
Իրանը 7000 կմ հեռահարությամբ թռիչքներ իրականացնող ԱԹՍ–ներ է ստեղծում
Կովն ու հովիվը

Հայաստանում քանի՞ մարդ է սիբիրյան խոցով վարակվել. նախարարության պատասխանը

5
Վարակման դեպքեր հայտնաբերվել են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է սիբիրյան խոցով վարակվելու 15 դեպք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից։

«Վարակվելու 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 3-ը` հունիսին ու 5-ը` հուլիսին։ Եվս 7 դեպք՝ Շիրակում հուլիսին։ 2020 թվականի ընթացքում վարակման դեպքեր չեն եղել», - նշեցին գերատեսչությունում՝ ընդգծելով, որ դեպքերից ոչ մեկը մահվան ելքով չի եղել։

Հիշեցնենք՝ Իսահակյան գյուղում սիբիրախտ հիվանդության պատճառով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ էին արձանագրվել: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց:

Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որը, որպես կանոն, լինում է խոտակեր կենդանիների (կովեր, ոչխարներ, այծեր) մոտ: Մարդիկ կարող են վարակվել վարակված կենդանիներից կամ վարակված կենդանական ծագում ունեցող մթերքներից։ Սիբիրյան խոցի հիմնական կլինիկական արտահայտումները մաշկային են, քիթ-կոկորդի, աղիքային, թոքային։

5
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կով, Հայաստան, սիբիրյան խոց
Ըստ թեմայի
Իսահակյան գյուղում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր. կան հոսպիտալացվածներ
Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել
Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ
Գազալցակայան. արխիվային լուսանկար

Պայթյուն` Լուսաձոր գյուղի գազալցակայանում. մեկ մարդ է տուժել

57
(Թարմացված է 10:23 28.07.2021)
«ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ պայթյուն է հնչել գազալցակայանում։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` հավելելով, որ ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին։

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։

57
թեգերը:
Տուժածներ, Տավուշ, գազալցակայան, պայթյուն