Առուշ Առուշանյան

Պատրաստ եմ դատվել, միայն թե մեր ժողովրդին ամեն օր այգուց չտանեն, վախեցնեն. Առուշանյան

268
(Թարմացված է 13:09 08.07.2021)
Առուշ Առուշանյանի խոսքով ՝ ուժային կառույցները փորձում են իր դեմ ցուցմունքներ կորզել և վախեցնելով հարցաքննության են տանում Գորիսի ու մյուս համայնքների բնակիչներին:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի– Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխոչընդոտի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ: Առուշանյանը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում, որտեղ այս պահին քննվում է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործը:

Քարահունջը Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերից է:

Ավելի վաղ ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք էր առաջադրել մի քանի բնակիչների ընտրակաշառք բաժանելու և նրանց հարկադրաբար «Հայաստան» դաշինքի հանրահավաքին տանելու, իսկ ընտրությունների  ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։

Առուշանյանն ասում է ՝ պատրաստ է այսօրվանից բանտ նստել, միայն թե իրավապահները դադարեցնեն կանանց և ծերերի նկատմամբ հետապնդումները, նրանց առօրյա գործերից կտրելով հարցաքննության տանելու գործընթացը:

«Պատրաստ եմ դատվել, միայն  թե մեր ժողովրդին ամեն օր չգնան այգուց չհանեն, տանեն, վախեցնեն: Եթե խնդիրն ինձ հետ է կապված, թող դատեն, միայն ոչ թե  այս անբարոյական մեթոդներով: Խնդիրն այն է, որ նրանք գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք Սյունիքով անցնող միջանցքի տրամադրմանը և թույլ չենք տալու, որ նման բան տեղի ունենա։ Դա է պատճառը, որ նրանք ուզում են մեզ ձերբակալել, որ կարողանան հարցին արագ լուծում տալ», - ասաց նա:

Քաղաքապետի խոսքով ՝ իրավապահները վերջին օրերին հարցաքննել են հարյուրավոր սյունեցիների՝ փորձելով նրանց մեջ գտնել մարդկանց, որոնք իր դեմ ցուցմունք կտան:

Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսում պաշտոնյա է ձերբակալվել

Նշենք, որ Առուշանյանը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Նա հավաստիացնում է, որ եթե անգամ իրեն ձերբակալեն, դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ իր սկզբունքների ու հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին ունեցած տեսակետների վրա:

268
թեգերը:
Քարահունջ, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Սյունիք, Գորիս, Առուշ Առուշանյան
Ըստ թեմայի
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահներ չեն լինի. Կրեմլ
Ռուսների տեղակայվելուց հետո գեղարքունիքցին կկարողանա օգտվել խոտհարքներից ու արոտներից
Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի քաղաքացիներ են. Ստեփանյան
Զինվորական սաղավարտներ

ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները

248
(Թարմացված է 12:06 28.07.2021)
Զոհվածներից երկուսը շարքային են, մեկը` ավագլ լեյտենանտ։ Մարտական գործողությունների ընթացքում նաև 3 զինծառայողներ են վիրավորվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի իրականացրած սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ երեք զինծառայողներ։

ՊՆ–ն նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն կտրամադրի քիչ ավելի ուշ։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

248
թեգերը:
անուն, Զոհ, զինծառայող, Սահման, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Բաքուն հաղորդում է, որ Ադրբեջանի 2 զինծառայող է վիրավորվել
Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ. ՄԻՊ
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
Ականանետ

Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը

200
(Թարմացված է 11:53 28.07.2021)
ՊՆ–ն վստահեցնում է, որ սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիսարևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Այս պահին նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում` ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել ի պատասխան հակառակորդի կողմից ականանետների կիրառման։

Ըստ ՊՆ–ի` շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Փոխհրաձգությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

200
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Դժբախտ պատահար, Հայաստան
Ըստ թեմայի
Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ
Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ. ՄԻՊ
Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, աշխատակիցները տարհանվել են
Заседание четвертой законодательной сессии турецкого парламента (1 октября 2020). Анкара

Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

0
Խոսվել է նաև համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով թուրքական խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը:

Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել», - ասել է նա։

Շենթոպը նաև մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ՝ նշելով, որ դա անվտանգության սպառնալիք է տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր պատերազմի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։

0
թեգերը:
Բանակ, Ադրբեջան, Թուրքիա