Գնել Սանոսյան

Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են. Գնել Սանոսյան

235
(Թարմացված է 14:59 07.07.2021)
Գեղարքունիքի մարզպետն ասաց, որ հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են։ Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Որոշակի փուլից հետո նրանք արդեն կտեղակայվեն սահմանի երկայնքով, և հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից։ Դրանից հետո մնացած բանակցային պրոցեսը կընթանա և որոշ հատվածներում ճշգրտումներ կարվեն»,– ասաց մարզպետը։

Գործընթացի մեկնարկի հստակ ժամկետ Սանոսյանը չցանկացավ նշել, բայց ասաց, որ բանակցությունները հենց այս պահին էլ ընթանում են ու դրանց ավարտը «օրերի հարց է»։

Գեղարքունիքի մարզպետը նաև հավելեց, որ բանակցություններին մասնակցում են բոլոր 3 կողմերը, այդ թվում` Ադրբեջանը։

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ընթանում են եռակողմ բանակցություններ՝ հայ–ադրբեջանական սահմանին` Գեղարքունիքից Սյունիք (ներառյալ Գորիսից հյուսիս գտնվող Խոզնավար գյուղի տարածքում) ռուս զինվորականների տեղակայման վերաբերյալ։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն էլ ասսլ էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս զինծառայողների տեղակայման շուրջ բանակցություններ իսկապես ընթանում են, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ռուս սահմանապահների տեղակայման հետ կապված նախապատրաստական հարցերը լուծվել են, բայց ադրբեջանական կողմը դեռ համաձայնություն չի տվել:

Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ. Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ քարտուղարին

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Վերին Շորժայում հակառակորդը փոխհրաձգություն է հրահրել նաև հուլիսի 5–ին։ Արդյունքում ունենք 1 վիրավոր։

235
թեգերը:
ռուս, սահմանապահ, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
Ավինյանն ասաց՝ որ դեպքում ռուս սահմանապահները կտեղակայվեն Գեղարքունիքում
Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու համար
Զորավարժություն ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում. 12 օր Մեղրիում կրակոցներ կլսվեն
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

30
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

30
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Բայքերները Երևանում. արխիվային լուսանկար

«Զարկերակը լեռներում». եվրոպացի բայքերները Շորժայում մրցաշար կանցկացնեն

38
(Թարմացված է 13:18 28.07.2021)
Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի Շորժա գյուղում տեղի կունենա մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։

Председатель организации Biker zone. Армения Артак Рштуни на пресс-конференции в преддверии фестиваля байкеров Сердцебиение гор
© Sputnik / Andranik Ghazaryan
Արտակ Ռշտունի

Մրցաշարը կոչվում է «Զարկերակը լեռներում», այն բաց կլինի։ Դրան կմասնակցեն տեղացի և արտասահմանյան բայքերներ։

«Կժամանեն նաեւ Ախալցխայից մեր հայրենակիցները, մոտոկրոսի Վրաստանի չեմպիոնները», - ասաց նա:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Պրոֆեսիոնալները կմրցեն հատուկ տիպի մոտոցիկլետներով, իսկ սկսնակների համար մրցավազք կանցկացվի մայրուղու վրա՝ դեպի Սևանի վանք։

Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

38
թեգերը:
մրցույթ, մոտոցիկլետ, մոտոարշավ, Շորժա, Հայաստան
Փրկարարներ

Փրկարարները զոհված զինծառայողների աճյուններ են փնտրում Վարանդայի շրջանում

0
(Թարմացված է 13:31 28.07.2021)
Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 անձանց աճյուններ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. 2020 թվականի պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Ծառայությունը որոնողական աշխատանքների արդյունքների մասին հավելյալ տեղեկություն կտրամադրի:

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը

Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ:

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

0
թեգերը:
աճյուն, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին