Փաշինյան–Պուտին հանդիպում. արխիվային լուսանկար

Փաշինյանն ու Պուտինը հանդիպում կունենան Մոսկվայում

286
(Թարմացված է 16:14 06.07.2021)
Հայտնի է, թե ինչ են քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հանդիպման ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Տեղեկացվում է, որ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

«Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Հիշեցնենք` Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը կայացել է Մոսկվայում ապրիլի 7-ին։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը, խաղաղապահների օգնությամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:

286
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Մոսկվա, Հայասա
Ըստ թեմայի
«Հաջողություն պետական գործունեության մեջ». Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չհամարձակվե՛ք համեմատել ԽՍՀՄ–ն ու նացիստական Գերմանիան. Պուտինն օրենք է ստորագրել
Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

50
(Թարմացված է 22:20 04.08.2021)
Խաղի չորրորդ պարտիան չկայացավ հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին «Grand Chess Tour» շարքի «Chessable Masters» առցանց մրցաշարում:

Մրցաշարի երկրորդ օրն Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, երկուսն էլ` սև խաղաքարերով, կրեց մեկ պարտություն։ Կանոնակարգով նախատեսված խաղի չորրորդ պարտիան չկայացավ հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով։

Արոնյանը 2,5:0,5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին:

Շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի հետ։ Վերջինս երկու հանդիպումներում էլ առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջուի նկատմամբ (3:1 և 2:0):

100 հազար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է երկու փուլով։ Շրջանաձև մրցաշարի արդյունքում 8 լավագույն շախմատիստները կորոշեն նոկաուտ համակարգով հաղթողին։ Մրցումներն անցկացվում են արագ շախմատի կանոններով (15 րոպե` յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան ավելացնելով)։

«Շատ բան կա ասելու...». Արթուր Ալեքսանյանը խոստանում է փակագծեր բացել

Հիշեցնենք` Արոնյանը 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր է, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է, որ մեկնելու է ԱՄՆ:

Սերժ Սարգսյանը խոսել է Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին

50
թեգերը:
Հայաստան, Լևոն Արոնյան, հաղթանակ, շախմատ
թեմա:
Լևոն Արոնյանի վերելքներն ու վայրէջքները
Ըստ թեմայի
Այս Օլիմպիադան շատ քաղաքականացված է, կամ ամերիկացիների դեպքում «թերապևտիկ բացառություն» է
Մրցավարական կոպիտ սխալ, կամ ինչպես մեդալներից զրկեցին հալ օլիմպիականներին
«Աստծո դատաստանից չես խուսափի». Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանել է իր գրառումը
Ջո Բայդեն

ԱՄՆ-ն պատրաստ է սերտացնել համագործակցությունը ՀՀ-ի հետ. Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

34
(Թարմացված է 21:16 04.08.2021)
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն:

«Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը:

Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում»,- Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում և շարունակելու է կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

«Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,–ասել է ԱՄՆ նախագահը:

«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝  ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա:

Նշենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայները ստացավ։ Իսկ ԱԺ 8–րդ գումարման առաջին նիստի ժամանակ ՔՊ խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջարկեց Փաշինյանի թեկնածությունը։ Նույն օրը Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

34
թեգերը:
ԱՄՆ, Հայաստան, Ջո Բայդեն, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին, վերջինս խոստում է տվել վարչապետին. տեսանյութ
ՊԵԿ–ը պետք է լինի հարկ թաքցնողի թշնամին. Փաշինյանը Բադասյանին ներկայացրել է աշխատակազմին
Ամենակարևոր արյունատար անոթներն անցնում են ՏԿԵ–ով. Փաշինյանը ներկայացրել է Սանոսյանին

Բրիստոլում օդապարիկների փառատոն է անցկացվել. խելահեղ շոուի ամենավառ կադրերը

0
(Թարմացված է 22:22 04.08.2021)
  • Օդապարիկները Bristol International Balloon Fiesta–ի ժամանակ
  • Անձնակազմի անդամները փչում են օդապարիկը
  • Բրիստոլում անցկացված Bristol International Balloon Fiesta–ին մասնակցած օդապարիկներից մեկը
  • Անձնակազմի անդամներն ուսումնասիրում են մասամբ փչած օդապարիկը
  • Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta
  • Անձնակազմի անդամները փչում են օդապարիկը
  • Բրիստոլում անցկացված Bristol International Balloon Fiesta–ին մասնակցած օդապարիկներից մեկը
  • Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta
  • Անձնակազմի անդամները ստուգում են օդապարիկը
  • Անձնակազմի անդամներն ուսումնասիրում են մասամբ փչած օդապարիկը
  • Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta
Շոուն անցկացվում է 1979 թվականից՝ գրավելով հազարավոր զբոսաշրջիկների: Անցյալ տարի տոնը չեղյալ էին հայտարարել համավարակի պատճառով:

Փառատոնի կազմակերպիչներն այս տարի մինչև վերջին պահը չէին բացահայտում շոուի անցկացման վայրը, որպեսզի խուսափեն մարդկանց հոծ խմբերից։

Օդապարիկով դեպի երկինք. Հայաստանի գեղեցկությունը թռչնի բարձրությունից

Ուրախ և գեղեցիկ միջոցառմանը սովորաբար ավելի քան հարյուր մարդ է մասնակցում, սակայն այս անգամ ընդամենը 30 հոգի էր հավաքվել։

Եվ կրկին աստղերը, և կրկին գեղեցկությունը. Կաննի 74-րդ փառատոնի փակման արարողությունը

Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայի Բրիստոլքաղաքում կազմակերպված փառատոնն իր գեղեցկությամբ չզիջեց նախորդներին, ինչում կարող եք համոզվել` դիտելով մեր ֆոտոշարքը։

Կառնավա՞լ, թե՞ սպորտ. Սանկտ Պետերբուգում սապսերֆինգի փառատոն է կայացել․ տեսանյութ

0
  • Օդապարիկները Bristol International Balloon Fiesta–ի ժամանակ
    © REUTERS / HENRY NICHOLLS

    Օդապարիկները Bristol International Balloon Fiesta–ի ժամանակ

  • Անձնակազմի անդամները փչում են օդապարիկը
    © REUTERS / HENRY NICHOLLS

    Անձնակազմի անդամները փչում են օդապարիկը

  • Բրիստոլում անցկացված Bristol International Balloon Fiesta–ին մասնակցած օդապարիկներից մեկը
    © REUTERS / Henry Nicholls

    Բրիստոլում անցկացված Bristol International Balloon Fiesta–ին մասնակցած օդապարիկներից մեկը

  • Անձնակազմի անդամներն ուսումնասիրում են մասամբ փչած օդապարիկը
    © REUTERS / Henry Nicholls

    Անձնակազմի անդամներն ուսումնասիրում են մասամբ փչած օդապարիկը

  • Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta
    © REUTERS / HENRY NICHOLLS

    Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta

  • Անձնակազմի անդամները փչում են օդապարիկը
    © REUTERS / Henry Nicholls

    Անձնակազմի անդամները փչում են օդապարիկը

  • Բրիստոլում անցկացված Bristol International Balloon Fiesta–ին մասնակցած օդապարիկներից մեկը
    © REUTERS / Henry Nicholls

    Բրիստոլում անցկացված Bristol International Balloon Fiesta–ին մասնակցած օդապարիկներից մեկը

  • Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta
    © REUTERS / Henry Nicholls

    Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta

  • Անձնակազմի անդամները ստուգում են օդապարիկը
    © REUTERS / Henry Nicholls

    Անձնակազմի անդամները ստուգում են օդապարիկը

  • Անձնակազմի անդամներն ուսումնասիրում են մասամբ փչած օդապարիկը
    © REUTERS / Henry Nicholls

    Անձնակազմի անդամներն ուսումնասիրում են մասամբ փչած օդապարիկը

  • Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta
    © REUTERS / Henry Nicholls

    Օդապարիկներ, Bristol International Balloon Fiesta

թեգերը:
փառատոն, օդապարիկ, Մեծ Բրիտանիա, Լուսանկար