Վահան Քերոբյան

Վահան Քերոբյանը Ռուսաստանում է

70
(Թարմացված է 14:56 05.07.2021)
Այցի շրջանակում նախատեսված են մի շարք գործարար և պաշտոնական հանդիպումներ։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում։ Նա իր այցի մասին գրառում է արել Facebook–ում։

ՀՀ–ն չի ֆինանսավորի Թուրքիայի գանձարանը. թուրքական ապրանքների արգելքը երկարաձգվեց 6 ամսով

«Մասնակցելու եմ «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին»,– գրել է նա:

И.о. министра экономики Ваган Керобян на выставке Иннопром-2021
Վահան Քերոբյան

Քերոբյանի այցի շրջանակում նախատեսված են նաև մի շարք գործարար և պաշտոնական հանդիպումներ։

Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար

70
թեգերը:
Վահան Քերոբյան, Ռուսաստան, Հայաստան
Армяно-российский центр гуманитарного реагирования

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

2
(Թարմացված է 19:00 27.07.2021)
Կվադրացիկլը բախվել է վագոն-տնակի պատին, երիտասարդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հերթական արտակարգ դեպքն է գրանցվել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com -ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ծողագյուղ գյուղի 27-ամյա բնակիչ Արտյոմ Մելոյանը «Ռակետա» կոչվող հանգստյան գոտում իր վարած կվադրոցիկլով բախվել է վագոն-տնակի պատին:

Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Վթարի հետևանքով Մելոյանն ու նրա ուղևորուհին՝ Երևանի 17-ամյա բնակիչ Միլենա Բաբասիևան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Տեղում քննություն է իրականացվում վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

2
թեգերը:
Հայաստան, Վիրավոր, վթար, Սևան
Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից

16
(Թարմացված է 18:51 27.07.2021)
Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ դուրս գալ քառորդ եզրափակիչ: Հայ շախմատիստը 1/8 եզրափակչի լրացուցիչ երկու պարտիաներում պարտվեց իրանցի Ամին Տաբատաբային:

Առաջին պարտիայում չկարողանալով հաղթել սպիտակներով, իսկ Հայկը շահեկան դիրքում էր, Մարտիրոսյանը սև քարերով ևս պարտվեց երկրորդ պարտիայում:

Նախորդ ռաունդում հայ շախմատիստն ուժեղ էր գտնվել խորվաթ Անտե Բրկիչից: Աշխարհի գավաթի 1/32-րդ խաղարկությունում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Շաքրիյար Մամեդյարովին:

Մինչ այդ հայ գրոսմայստերը պայքարից դուրս էր թողել զամբիացի շախմատիստ Չիտումբո Մվալիին և թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները ավարտեցին իրենց ելույթները Սոչիի աշխարհի գավաթի խաղարկությունում: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը ավելի վաղ փուլում դուրս մնացին հետագա պայքարից, իսկ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պայքարից դուրս մնաց առողջական վիճակի պատճառով:

«Արդեն լավ եմ». Լևոն Արոնյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին

Մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Աշխարհի գավաթի եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարին:

16
թեգերը:
Հայկ Մարտիրոսյան, շախմատիստ, շախմատ
Ըստ թեմայի
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի առաջատար շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին
Շախմատի աշխարհի գավաթ. Մարտիրոսյան–Մամեդյարով մրցապայքարի հաղթողը կորոշվի թայ–բրեքով
Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին ու անցավ հաջորդ փուլ