Սաշուր Քալաշյան. արխիվային լուսանկար

Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

38
(Թարմացված է 13:10 05.07.2021)
Քալաշյանը Երևանում նախագծել և կառուցել է Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և այլն:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Սաշուր Քալաշյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

85–ամյա Սաշուր Քալաշյանը ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1961-72թթ. աշխատել է Հայպետնախագիծ, 1972-75թթ՝ Երևաննախագիծ ինստիտուտներում: 1976-94թթ եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը, 1995-2000թթ՝ Հայնախագիծ ինստիտուտի նախագծի գլխավոր ճարտարապետ, 2000թ-ից՝ փոխտնօրենը: 1964-1966թթ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

 Մի շարք նախագծերի հեղինակ և համահեղինակ է։ Երևանում նախագծել և կառուցել է Մեծ եղեռնի հուշահամալիրը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գյումրիում «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի պատմաճարտարապետական հուշարձանները, Ձիթողցյանների տունը, Ծաղիկյանների գարեջրի գործարանը և այլն:

38
թեգերը:
Ծիծեռնակաբերդ, Հայաստան, ճարտարապետ, մեդալ, Սաշուր Քալաշյան
Ըստ թեմայի
Սահմանադրությունը պետք է համապատասխանի օրվա մարտահրավերներին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել
Երկաթե մուրճն ու պողպատե մանդատը այսօր վեր են Սահմանադրությունից. Վանեցյանը ուղերձ է հղել
Պետք է Սահմանադրության արժեքներն ամենօրյա կյանքի բաղկացուցիչ տարր դարձնենք. ՍԴ նախագահ
Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ

37
(Թարմացված է 14:24 28.07.2021)
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։  

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ։

37
թեգերը:
զինծառայող, Վիրավոր, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է
Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը
Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են

Սերգեյ Կոպիրկինն ու Արգիշտի Քյարամյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել

19
(Թարմացված է 14:15 28.07.2021)
Քյարամյանը կարևորել է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր »,–նշված է հաղորդագրության մեջ։

Քյարամյանը հույս է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն ապագայում ավելի մեծ թափ կստանա և կընդլայնվի։ Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը:

Քյարամյանը կարևորել է նաև հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության շարունակականությունը։

Կոպիրկինն իր հերթին բարձր գնահատելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև շփումները` շեշտել է Հայաստանում ՌԴ դեսպանության պատրաստակամությունը՝ աջակցելու քննչական մարմինների միջև գործակցության զարգացմանը:

Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ընդլայնել օրակարգային խնդիրների պարբերաբար քննարկումները:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչն էր հանդիպել էր Կոպիրկինի հետ: Կողմերը քննարկել էին երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր։

19
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Արգիշտի Քյարամյան, Ռուսաստան, Հայաստան