00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը նոր քայլերի է դիմում. Արման Թաթոյանը հորդորում է չպատասխանել կասկածելի զանգերին

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен РА Арман Татоян
Омбудсмен РА Арман Татоян  - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանական հեռախոսահամարներից զանգում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից:

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախի մեր հայրենակիցներին կոչ է անում սոցիալական ցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները ադրբեջանական իշխանությունների` խուճապ առաջացնող նոր արարքների տարածում թույլ չտալու համար: Թաթոյանը գրառում է արել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունները սկսել են ահաբեկման ու խուճապ առաջացնելու կազմակերպված նոր արարքներ: Այս եզրահանգման համար հիմք են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, Արցախի իրավապահ մարմինների վերջին օրերի հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու ահազանգերը»,- նշել է նա:

Թաթոյանի խոսքով` ադրբեջանական հեռախոսահամարներից կազմակերպված ձևով զանգահարում են Արցախում բնակվող մարդկանց հեռախոսահամարներին և առաջարկում են գնել նրանց բնակարաններն ու խանութները։ Նրանք անձնական տվյալները վերցնում են նաև մարդկանց սոցիալական ցանցերի էջերից:

«Ավելին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվացել են որոշ էջեր, որոնք ևս նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել Արցախում ապրող մարդկանց վրա»,-գրել է ՀՀ ՄԻՊ-ը և միջազգային հանրության ուշադրությունն հրավիրել ադրբեջանական իշխանությունների այս վտանգավոր քաղաքականության վրա:

Ըստ Թաթոյանի` ակնհայտ է, որ ադրբեջանցիների այս գործելաոճը Արցախում ապրող հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության մաս է և Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության դրսևորում:

Здание Службы национальной безопасности Карабаха - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2021
Ադրբեջանական կողմը փորձում է կեղծ ու էժանագին միջոցներով խուճապ առաջացնել. Արցախի ԱԱԾ

ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ այս տեղեկությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի  հայտարարության հետ միասին կուղարկվի նաև միջազգային մարմիններին:

Հիշեցնենք` հունիսի 28-ին տարածած հաղորդագրությամբ Արցախի ԱԱԾ–ն հաստատեց, որ ադրբեջանցիներն ու թուրքերը զանգում են արցախցիներին։

Մինչդեռ ավելի վաղ` հունիսի 25-ին, Արցախի ԱԱԾ–ն հերքել էր տեղեկությունը, թե ադրբեջանցիները զանգում են արցախցիներին ու առաջարկում վաճառել իրենց բնակարանները։

Լրահոս
0