Լևոն Յոլյան. արխիվային լուսանկար

Պետական բյուջեով նախատեսված 109 միջոցառում չի իրականացվել. ՀՊ նախագահ

54
(Թարմացված է 19:04 30.06.2021)
Համավարակով ու այլ հանգամանքներով պայմանավորված` 2020թ–ին պետական մարմիններում ոչ մի աուդիտ չի իրականացվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ 2020թ–ի պետական բյուջեով նախատեսված 109 միջոցառում` ավելի քան 63.9 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, անցյալ տարի չի իրականացվել։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2020թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։

«Այլ կերպ ասած` դրանց գծով վճարումներ չեն իրականացվել»,– ասաց Յոլյանը։

Փոխարենը կառավարությունը հաստատել է 17 այլ միջոցառումներ, որոնք նախապես բյուջեով նախատեսված չեն եղել` դրանց դիմաց հատկացնելով 1.5 մլրդ դրամ։ Բայց հետագայում այդ ծրագրերը ևս չեն կատարվել։

Լևոն Յոլյանը խնդրահարույց համարեց նաև այն հանգամանքը, որ 2020թ–ին պետական մարմիններում, համավարակով ու այլ հանգամանքնրով պայմանավորված, ոչ մի աուդիտ չի իրականացվել։

Հաշվեքննիչ պալատը պետական ծրագրերում 1 մլրդ 18 մլն դրամի խեղաթյուրում է հայտնաբերել

Այդուհանդերձ, չնայած բացահայտված թերացումներին, Հաշվեքննիչ պալատը, ՀՊ նախագահի խոսքով` 2020թ–ի բյուջեի կատարողականը «դրական» է գնահատում։

Քաղաքացին մահից հետո պրոթեզավորվել է, դիմում գրել. Հաշվեքննիչ պալատի ցնցող բացահայտումները

54
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Հաշվեքննիչ պալատ, բյուջե
Ըստ թեմայի
Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում ՀՀ ՊՆ-ում. Յոլյան
Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման մեջ ռիսկեր է գտել
ՊԵԿ-ի պարգևավճարները Հաշվեքննիչ պալատի խոշորացույցի տակ են
Հաշվեքննիչ պալատը գործի է անցել. բոլորին են ստուգելու
Զինծառայողներ

Հայաստանում նախատեսվում է պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել

19
(Թարմացված է 15:29 28.07.2021)
Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավվել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. E-draft.am իրավական ակտերի կայքում շրջանառության մեջ է դրվել «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։

Առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով։

Նվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման,բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Հայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել

Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավվել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Վարժական հավաքներին կներգրավվեն զինվորական 10 մասնագիտություններով պահեստազորայիններ։

Սահմանին զոհված զինծառայողներից մեկը Չինչին գյուղի միակ շրջանավարտ Դավիթն է

 

19
թեգերը:
Պահեստազոր, զորահավաք, Հայաստան
Լողորդ

Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Տոկիո-2020–ում

14
(Թարմացված է 15:19 28.07.2021)
18-ամյա Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային oլիմպիական խաղերի լողի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը:

Նա 100 մետր ազատ ոճում 59.18 վայրկյան արդյունք գրանցեց և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Երկրորդ լողահերթում Մանուչարյանը 6-րդն էր: Ընդհանուր հաշվարկում նա գրավեց 45-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին 38-րդ տեղն էր գրավել 100 մետր ազատ ոճում: Հուլիսի 30-ին նա ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:

Կորյուն Սողոմոնյանը լքում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային մասնակցում է 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք մրցում են 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

14
թեգերը:
Օլիմպիական խաղեր, Լողափ, Տոկիո, Հայաստան
Ըստ թեմայի
12-ից մինչև 66. Տոկիոյի Օլիմպիադայի ամենաերիտասարդ և ամենատարեց մարզիկները. լուսանկարներ
Մահանալ կորտո՞ւմ. Խաչանովին զայրացրել է, որ օլիմպիական խաղերը ցերեկվա շոգին են անցկացվում
Օլիմպիադան և Պանդորայի արկղը, կամ երբ Սարգսյանը չի կարող բարձրաձայն քաջալերել մարզիկներին