Արթուր Մելիքյան

Ուժային կառույցներում կադրային ջարդ է սպասվում, արդեն անուններ են շրջանառվում. «Ժողովուրդ»

201
(Թարմացված է 09:39 30.06.2021)
Նշվում է, որ հատկապես ՀՀ քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ««Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է, որ առաջիկայում ուժային համակարգում կարդային ջարդ է լինելու։ Թերթի տեղեկություններով` մինչև այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, և նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, և արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։

Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում և հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, և Մելիքյանը նրանցից առաջինն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել են, որ պատրաստվում են կադրային փոփոխություններ իրականացնել։

201
թեգերը:
Հայաստան, պաշտոն, ՀՀ քննչական կոմիտե, Հրաժարական, ազատում
Ըստ թեմայի
Կադրային փոփոխություննե՞ր, թե՞ փրկության փորձ. ի՞նչ է կատարվում զբոսաշրջության ոլորտում
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կադրային ջարդ է սկսվել. ԶԼՄ
Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио

Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց օլիմպիական խաղերում

0

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի համար շատ ծանր սկիզբ ունեցավ գոտեմարտը ֆին Արվի ՄԱրտին Սավոլայնենի հետ։ Առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն տվեցին մեր ըմբիշին ու մեկ միավոր Սավոլայնենին։ Բայց ֆիննը գլորել Ալեքսանյանին պարտերից չկարողացավ։ Բայց նվազագույնառավելությամբ հաղթեց առաջին մրցափուլը։

0
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ․ լուսանկարներ

94
(Թարմացված է 08:42 02.08.2021)
Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում Արթուր Ալեքսանյանն արդեն օլիմպիական երրորդ խաղերում է, ինչ համարվում է օլիմպիական ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik.  Տոկիոյի օլիմպիական խաղերում 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր առաջին գոտեմարտում 4։1 հաշվով պարտության մատնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Դժուզուպբեկովին՝ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Օլիմպիական խաղերի ոսկե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի առաջնությունների հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտերում բոլոր ըմբիշներն էլ պայքարում են յուրովի։ Չէ որ նման տիտղոսակիր ըմբիշին հաղթելը հեղինակություն է բերում յուրաքանչյուրին։ Բայց դա հաջողվում է բացառիկ դեպքերում։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Տոկիոյի օլիմպիաական գորգում հաղթելու մեծ նպատակով էր գորգ դուրս եկել Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր  Դժուզուպբեկովը, բայց Արթուրի հզոր բազուկներին ու ճկուն շարժումներին մրցակիցը չդիմացավ։ Մեր ըմբիշն առաջին մրցափուլում երեք միավորի առավելություն ստացավ ու այն կարողացավ պահպանել նաև երկրորդ մրցափուլի ընթացքում։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հաղթելով 4։1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանն առաջին քայլը կատարեց դեպի պատվո պատվանդան։ Հաջորդ գոտեմարտում մեր ըմբիշը մրցելու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի հետ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հիշեցնենք, որ այսօր իր առաջին գոտեմարտում հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարապետ Չալյանը, որը 77 կգ քաշային կարգում 5։0 հաշվով Յալգասբայ Բերդիմուրատովի նկատմամբ։

Поединок 1/8 финала по борьбе греко-римского стиля между Артуром Алексаняном (Армения) и Узур Джузупбеков (Кыргызстан) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио
© Sputnik / Asatur Yesayants
Արթուր Ալեքսանյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
94
թեգերը:
Արթուր Ալեքսանյան, ըմբիշ, օլիմպիադա, հաղթանակ
Ըստ թեմայի
Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ում փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Ինչպես է Բաչկովը «շանսատակ» անում ադրբեջանցուն. տպավորիչ լուսանկարներ Տոկիոյից
Վրացի երկու ձյուդոիստի հեռացրել են Օլիմպիադայից. ո՞րն է պատճառը