00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղրիի զորամասի հրամանատարի նկատմամբ ծառայողական քննությունը երկարացվել է. ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsЗдание Министерство обороны Армении
Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2021
Բաժանորդագրվել
Գնդապետի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները կասեցված են առնվազն մինչև հուլիսի 5-ը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. Մեղրիի զորամասի հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանի հրամանատարական պարտականությունները կասեցված են մինչև ծառայողական քննության ավարտը։ Տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը՝ արձագանքելով մամուլում տարածվող տեղեկություններին, թե նա շարունակում է կատարել իր պարտականությունները։

«Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկության, որ ՀՀ ԶՈւ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը իր նկատմամբ նշանակված ծառայողական քննության ավարտին ներկայացել է զորամաս և շարունակում է կատարել հրամանատարի պարտականությունները, հայտնում ենք, որ ծառայողական քննությունը երկարացվել է առնվազն մինչև հուլիսի 5-ը, հետևաբար գնդապետ Ա. Գևորգյանի՝ զորամասի հրամանատարի պարտականությունները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, շարունակում են կասեցված մնալ մինչև ծառայողական քննության ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ ՀՀ ԶՈւ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, և այդ ժամանակահատվածում կասեցվել է նրանց ծառայողական պարտականությունների կատարումը։ Մամուլում անմիջապես տեղեկություններ տարածվեց, որ խոսքը Մեհրաբի և Մեղրիի զորամասների հրամանատարների մասին է։

ArmLur.am-ն այսօր գրել էր, որ Գևորգյանը ներկայացել է զորամաս և կատարում է հրամանատարի իր պարտականությունները: «Բանն այն է, որ ծառայողական քննության ժամկետը լրացել էր, և ՊՆ–ն որևէ բան չի գտել հրամանատարի դեմ։ Եվ անկախ ՊՆ ղեկավար կազմի ցանկություններից, հրամանատարը որոշել է «կռիվ տալ» և ներկայացել է զորամաս: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ՊՆ-ում հրամանատարի քայլից ապշել են, քանի որ կարծել են, թե նա այս ամենից հետո բարոյականություն կունենա և աշխատանքից ազատման դիմում կգրի: Սակայն հրամանատարը որոշել է չհանձնվել: Ինչևէ, ՊՆ ղեկավար կազմն այս հանգամանքից խիստ վրդովված է»,– գրել էր կայքը։

Ըստ տարածված լուրերի՝  Արգամ Գևորգյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը նրա քաղաքական հայացքներն են, մասնավորապես կոշտ վերաբերմունքը ներկա իշխանությունների հանդեպ։

 

Լրահոս
0