Ընտրատեղամաս

Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

136
(Թարմացված է 16:35 24.06.2021)
Համացանցում քննարկման թեմա դարձած տեսանյութում զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և, դուրս գալով քվեախցիկից, այն գցում քվեատուփի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Զինծառայողների քվեարկության աղմկահարույց տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Տեսանյութն ուղարկվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ նյութեր նախապատրաստելու համար»,– ասացին դատախազության լրատվական բաժնից։

Հիշեցնենք` հունիսի 23-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակվել, որում զինծառայողները քվեախցիկում ոչ թե ընտրություն են կատարում, այլ վերցնում են այնտեղ նախապես դրված ծրարով քվեաթերթիկը և, դուրս գալով քվեախցիկից, այն գցում քվեատուփի մեջ։

Մինչ այդ` հունիսի 20-ին, ՊՆ–ն հայտարարություն էր տարածել` պնդելով, որ զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են։

136
թեգերը:
Հայաստան, զինծառայող, տեսանյութ, ՀՀ գլխավոր դատախազություն
Արխիվային լուսանկար

Ինչ չի կարելի անել առավոտյան. այս 4 սննդային սովորությունները կրճատում են կյանքը

5
(Թարմացված է 12:42 03.08.2021)
Գիտնականներն առանձնացրել են առավոտյան մի քանի սովորություններ, որոնք կարող են ծանր ու մահացու հիվանդությունների պատճառ դառնալ:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Կտրականապես չի կարելի հրաժարվել նախաճաշից, ուտելուց առաջ սուրճ կամ մրգային հյութեր խմել, ինչպես նաև խորհուրդ չի տրվում առավոտյան բեկոն ուտել: Այս թեմայով հոդվածը հրապարակվել է «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթում JACC-ի, Science Daily-ի ու Diabetes Care-ի հետազոտությունների հղումով:

 Նախաճաշից հրաժարվելը

Մեգապոլիսների շատ բնակիչներ անտեսում են նախաճաշը: Աշխատանքից առաջ քնի ավելորդ րոպեները մարդկանց ավելի կարևոր են թվում։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս արթնանալուց հետո առաջին ժամերին հրաժարվել ուտելուց։

Հետազոտությունը, որին ավելի քան 6500 մարդ է մասնակցել, ցույց է տալիս, որ նախաճաշից հրաժարվելը 87 տոկոսով բարձրացնում է սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը: Մեկ այլ հետազոտության արդյունքները պակաս զարմանալի չեն։ Նախաճաշի բացակայությունը բացասաբար է ազդում մարդու քաշի վրա։ Մարդիկ, որոնք առավոտյան ժամերին լիարժեք սնվել են, օրվա ընթացքում գրեթե երկու անգամ ավելի շատ կալորիա են այրում։

Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից

Ավելին, փորձի մասնակիցների արյան մեջ շաքարի մակարդակը զգալիորեն ցածր է եղել։ Այս մասին գրում է «ՄԿ»-ն՝ հղում անելով արտասահմանյան հետազոտություններին:

Սուրճ ուտելուց առաջ

Ուտելուց առաջ թարմացնող ըմպելիքի օգտագործումը կարող է լրջորեն վնասել մարդու օրգանիզմը։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սոված ստամոքսին խմած սև սուրճը կարող է ազդել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա: Նախաճաշից առաջ ավելի լավ է մի բաժակ տաք ջուր խմել, իսկ տաք ըմպելիքն օգտագործել ուտելուց հետո:

Նախաճաշին մեկ բաժակ հյութ

Գիտնականները պնդում են, որ նախաճաշին խմած մեկ բաժակ հյութը, ինչպես և ցանկացած այլ քաղցր ըմպելիք, 16 տոկոսով ավելացնում է շաքարային դիաբետի վտանգը: Ավելի լավ է ուտել մեծ քանակությամբ բջջանյութով թարմ մրգեր։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ երկար հագեցվածության համար անհրաժեշտ է սնվել սպիտակուցների և ճիշտ ճարպերի բարձր պարունակությամբ մթերքով։ Նախաճաշը չի կարող բաղկացած լինել  երկու խնձորից ու մեկ բանանից։

Բեկոնի օգտագործումը

Ըստ ամաճարակաբանության  միջազգային ամսագրում հրապարակված  ուսումնասիրության` օրական մեկ կտոր բեկոնը կարող է 20%–ով մեծացնել կոլոռեկտալ քաղցկեղի հավանականությունը։  Օրական ընդամենը 25 գրամ բեկոնը կարող է հաստ աղիքի ուռուցքի առաջացման հանգեցնել։

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի 5 բաղադրատոմս

5
թեգերը:
սնունդ, առողջ սնունդ, նախաճաշ, գիտնական
Ըստ թեմայի
Դիետոլոգը պատմել է, թե որ մթերքներն ունեն թարմացնող ազդեցություն
Ինչպե՞ս քիչ ուտել․ դիետոլոգները գտել են միջոցը
Նշի դիետիկ առանձնահատկությունը. որ հիվանդություններով մարդկանց համար է այն օգտակար
Արսեն Հարությունյան

Տոկիո–2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային խաղում, բայց դեռ մեկ շանս ունի

28
(Թարմացված է 08:59 04.08.2021)
Հայաստանցի ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Տոկիոյում ընթացող 32–րդ ամառային օլիմպիական խաղերի հենց մեկնարկային խաղում։

Հայաստանցի ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ և 1-6 հաշվով պարտություն կրեց՝ չկարողանալով դուրս գալ հաջորդ փուլ։

Եթե Բեհբայարը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։

Քառորդ եզրափակիչում Մոնղոլիայի ներկայացուցչի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Ռիզա Աթրինագարչին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլին՝ առավելության հասնելով 3-2 հաշվով։

Արսեն Հարությունյանն այսօրվա մեր միակ ներկայացուցիչն է օլիմպիական խաղերում։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում

28
թեգերը:
ըմբիշ, Արսեն Հարությունյան, Տոկիո, Օլիմպիական խաղեր, Պարտություն, օլիմպիադա
Ըստ թեմայի
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ
Տոկիո–2020. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում
Արթուր Ալեքսանյանը կրկին հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ եզրափակիչ