Էրիկ Ալեքսանյան

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

210
(Թարմացված է 13:35 24.06.2021)
Փաստաբանի խոսքով` Արմեն Չարչյանն այժմ ունի առողջական վիճակի խիստ բացասական զարգացում, ինչը հանգեցնելու է բացասական հետևանքների։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Երեկ դատարանի որոշմամբ կալանավորման ենթարկված ու դատարանի դահլիճից Շենգավիթի ԲԿ տեղափոխված պրոֆեսոր Արմեն Չարչյանն այս պահին գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Այս պահի դրությամբ նրա վիճակը ստաբիլ չէ, նա լարված և առողջական վիճակի տեսանկյունից ճնշված վիճակում է։ Գիտակցություն ունի, բայց նրան պարբերաբար բժշկական օգնություն է ցուցաբերվում, քանի որ արդեն ավելի քան 20 տարի ունի շաքարային դիաբետ ու նաև վերջերս տարել էր ծանր վիրահատություն»,– ասաց Ալեքսանյանը։

Փաստաբանը շեշտեց, որ Չարչյանն այժմ ունի առողջական վիճակի խիստ բացասական զարգացում, ինչը հանգեցնելու է բացասական հետևանքների։

Դրանից խուսափելու համար պրոֆեսորի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով, օգտվելով իր բացառիկ հնարավորությունից, վերացնել կալանավորումն ու խափանման միջոց ընտրել գրավը։

Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ գրավի համար բավական մեծ գումար են առաջարկել` 50 մլն ՀՀ դրամ։ Բայց առայժմ դատախազից պատասխան չեն ստացել։ Փաստաբանը նշեց, որ օրենքը նման դեպքերի համար 5-օրյա ժամկետ է նախատեսում, բայց հիշեցրեց, որ դեպքը անհետաձգելի որոշման է ենթակա։

Միաժամանակ Չարչյանի փաստաբաններն այսօր նաև Վերաքննիչ դատարան են դիմելու կալանքի որոշումը վերանայելու հայցով։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։  Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք նաև, որ պրոֆեսոր Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան

210
թեգերը:
Հայաստան, Արմեն Չարչյան, Արթուր Դավթյան, գրավ
Էդմոն Մարուքյան. արխիվային լուսանկար

Մարուքյանի մոտ չստացվեց, կփորձի եղբայրը. պայքարը շարունակվում է

20
(Թարմացված է 10:14 04.08.2021)
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Թերթի տեղեկություններով` խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները և կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։

«Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, և կրկին նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանի թեկնածությունների շուրջ։ Հրազդանում էլ կառաջադրեն Արշավիր Խաչատրյանին, որը ԼՀԿ Կոտայքի տարածքային կառույցի ղեկավարն է»,–գրում է թերթը:

Էդմոն Մարուքյանը առաջարկությամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնենք, որ հունիսի 20–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԼՀԿ–ն ստացավ ձայների 1.22% տոկոսը և չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։

Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է թիմակիցների հետ շփումը. «Ժողովուրդ»

20
թեգերը:
Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՏԻՄ ընտրություններ
Արսեն Ջուլֆալակյան. արխիվային լուսանկար

«Աստծո դատաստանից չես խուսափի». Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանել է իր գրառումը

68
(Թարմացված է 09:48 04.08.2021)
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել, որը Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերի ֆոնին բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. «Աստծո դատաստանից չես խուսափի». այսպիսի անսպասելի և շատ առումներով ոչ միանշանակ գրառում է Facebook-ում կատարել հայտնի մարզիկ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը՝ գրառմանը կցելով #Tokyo2020 #GrecoRomanWrestling հեշթեգը:

Զարմանալի չէ, որ օլիմպիական բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարապետ Չալյանի կրած ցավալի պարտության ֆոնին շատերը որոշեցին, որ Ջուլֆալակյանի մարզիկի գրառումը հասցեագրված է հենց նրան։ Ջուլֆալակյանն ավելի ուշ ստիպված է եղել հավելել գրառումն ու բացատրություն տալ` նշշելով, որ նկատի չի ունեցել կոնկրետ որևէ մեկին:

«ես խոսում եմ արժեքներից, դուք՝ անձերից: Իսկ արժեքը հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականն էր»,- գրել է նա։

Դրանից հետո, ըստ Ջուլֆալակյանի, հետագա մեկնաբանություններն ու ենթադրություններն ավելորդ են, որովհետև իր միտքը պարզ է։

Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 3–ին, ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ռաֆիգ Հուսեյնովին։

Նշենք, որ օլիմպիական խաղերում հայ ըմբիշների մասնակցությամբ գոտեմարտերից արդեն երկուսում մրցավարական անհասկանալի որոշումների պատճառով հայ մարզիկները զրկվեցին մեդալ վաստակելու հնարավորությունից։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանի հաղթանակը չեղյալ համարեցին, 77 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում, չգիտես ինչու, երկու միավոր շնորհեցին Կարապետ Չալյանի մրցակցին։

Ո՞ւմ հետ կմրցեն Ալեքսանյանն ու Չալյանը. հայտնի են վիճակահանության արդյունքները

68
թեգերը:
Արսեն Ջուլֆալակյան, ըմբիշ, Տոկիո
Ըստ թեմայի
Տոկիո–2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային խաղում, բայց դեռ մեկ շանս ունի
Կարապետ Չալյանից բրոնզե մեդալը խլեցին մրցավարները
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ