Արմեն Սարգսյան

Պետք է նախագահը կառավարի. Արմեն Սարգսյանի հարցազրույցը El Pais–ին

130
(Թարմացված է 16:49 23.06.2021)
Կառավարման այս մոդելը ոչ թե խորհրդարանական է, այլ վարչապետական։ Գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Խորհրդարանական կառավարման փորձը ցույց տվեց, որ երկիրը պետք է ղեկավարի նախագահը։ Այս մասին իսպանական El Pais–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Վերջին ընտրություններին մասնակցել է 25 կուսակցություն և դաշինք, սակայն իրական կուսակցություններ գրեթե չկան. դրանք գոյություն ունեն միայն ընտրությունների շրջանում, այնուհետև անհետանում են։ Չկա գաղափարախոսություն, չկա համակարգ», – ասել է Սարգսյանը։

Հայաստանը Ռուսաստանի կայսրության, այնուհետև ԽՍՀՄ-ի մաս էր։ Հասարակության համար մինչ օրս ընդունելի է նախագահի իշխանությունը, քան անմիջական խորհրդարանական։ Նախագահը նշել է, որ եվրոպական կազմակերպությունները Հայաստանին առաջարկում են խորհրդարանական ժողովրդավարություն զարգացնել, բայց մարդկանց մեծ մասին այն հոգեհարազատ չէ։

Բացի այդ, 2015 թվականին բարեփոխված սահմանադրությամբ երկիրը դարձավ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական: Իսկ ճիշտ որոշում կայացնելու համար պետք է պատասխանատվություն կրել: Սարգսյանը հավելել է, որ գործող սահմանադրությամբ վարչապետն ունի բոլոր իրավունքները, սակայն հիմնականում որևէ մեկի առաջ հաշվետու չէ, նա հաշվետու է միայն խորհրդարանին, այսինքն՝ ինքն իրեն, քանի որ խորհրդարանական մեծամասնություն ունի։

Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանի ծննդյան օրը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կուսակցությունը հայտարարել է, որ փոխելու է Սահմանադրությունը։ Սարգսյանը կարծում է, որ եթե նրանք անեն դա, խորհրդարանն էլ ավելի ուժեղ կդառնա։ Կարևոր է, որ այն ոչ թե վարչապետին ներկայացնի, այլ կոնկրետ քաղաքացիներին:

130
թեգերը:
Արմեն Սարգսյան, Հայաստան, Սահմանադրություն, Վարչապետ, Ընտրություններ, Նախագահ
թեմա:
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը (143)
Ըստ թեմայի
Ո՞ր ուժերն են մերժել Նիկոլ Փաշինյանին
Ես իմ թիմին միայնակ չեմ թողնի. Արթուր Վանեցյանը` խորհրդարան գնալ–չգնալու մասին
ՀՀ բոլոր խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

49
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը դարձավ Ազգային ժողովի երկրորդ փոխխոսնակը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց` Հակոբ Արշակյանն ընտրվել է 71 կողմ ձայնով։ ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են հենց 71-ը, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Արշակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկրորդ փոխխոսնակն է։ Մինչ այդ ԱԺ փոխնախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ ընդդիմությունը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների քվեարկությանը չի մասնակցել։

Խորհրդարանում երեք փոխխոսնակ է ընտրվում՝ երկուսը իշխանությունից, մեկը` ընդդիմությունից։ Ընդդիմության թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

49
թեգերը:
Հակոբ Արշակյան, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը
Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան
Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին
Հակոբ Արշակյանը խոսեց Նավալնիին աջակցելու ակցիաներին մասնակցելու մասին
«Մուրացան» ԲԿ

Զինվորների հետազոտությունները պետք է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը. Թաթոյան

16
(Թարմացված է 11:02 04.08.2021)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել սեղմ ժամկետներում։ Սա, ըստ նրա, պետք է օրենքով ամրագրված լինի։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը։ Նման եզրահանգման է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և իր եզրահանգումն ամփոփել է տարեկան հաղորդման մեջ` տեղեկանում ենք Facebook–ում Թաթոյանի գրառումից։

«Ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ` հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում»,–գրում է Թաթոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:

Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն, օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:

Խնդիրը ՄԻՊ–ը քննարկել է պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ ԲԿ–ների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի Թաթոյանը կարծում է, որ հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:

Առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Բացի այդ, ըստ Թաթոյանի, մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտությունները հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

16
թեգերը:
Արման Թաթոյան, Զինվոր, հաշմանդամ, կարգավիճակ, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան
Ոտքի գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է. լուսանկար
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով

Հայտնի է, թե երբ կշահագործվի Տաթևը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը

0
(Թարմացված է 11:17 04.08.2021)
Աղվանիով անցնող ճանապարհի առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռազմավարական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են: Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020-ին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Տաթև–Աղվանի ճանապարհի 17.5 կմ հատվածի նորոգումն իրականացվում է 2 միլիարդ 780 մլն դրամով:

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի ճանապարհները հիմնանորոգվել են

0