Արմեն Չարչյան

Սա ուղղորդում չէ, ռեպրեսիա չի լինելու․ հրապարակվել է Արմեն Չարչյանի ելույթի տեսագրությունը

656
(Թարմացված է 23:16 22.06.2021)
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն աշխատակիցներին հորդորում է իր խոսքերը չընդունել որպես ուղղորդում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Այսօր տարածվել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի՝ իր աշխատակիցներին ուղղված խոսքի տեսագրությունից մի հատված։ Tert.am-ի հրապարակած տեսանյութում անվանի բժիշկն իր աշխատակիցների հետ խոսում է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Նա նշում է, որ գոյություն ունեն ֆորմուլաներ, բանաձևեր, մեխանիզմներ, որպեսզի մոտավորապես ճշտվի տոկոսային հավանականությամբ, թե ով ինչ ընտրություն է արել։

Այս խոսքերից հետո բժիշկը նաև հավելում է, որ անկախ աշխատակիցների կատարած ընտրությունից՝ ռեպրեսիաներ չեն լինելու։

«Սա մի դիտարկեք որպես ուղղորդում, բնավ չդիտարկեք այդպես, բայց ես այդ մեխանիզմներն օգտագործելու եմ։ Հետո խոստանում եմ ձեզ, որ անմիջապես ընտրություններից հետո որևէ արձագանք, որևէ ռեպրեսիա կամ որևէ բան չի լինելու»,- ասում է բժշկական կենտրոնի ղեկավարը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Դատարանը դեռ որոշում չի կայացրել։

Հիշեցնենք նաև, որ պրոֆեսոր Չարչյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան

656
թեգերը:
Հայաստան, Արմեն Չարչյան, տեսանյութ
Ըստ թեմայի
Սոֆյա Հովսեփյանը պատրաստ է Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար
Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

211
(Թարմացված է 00:15 01.08.2021)
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երասխում այսօր ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայություը։

Попавший под обстрел ВС Азербайджана военный грузовик
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

«Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո

Ինչպես արդեն հաղորդեկլ էինք, այսօր, ժամը 06։30-ին էլ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ էինն բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

211
թեգերը:
Երասխ, Սահման, կրակոց, սնունդ, ավտոմեքենա, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Քոչարի` Արարարտի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ
Իզաբել Բայրաքդարյանը և Կոնստանտին Օրբելյանը

Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրեց» Հայաստանի մոռացված թագուհուն

204
(Թարմացված է 22:59 31.07.2021)
Կանադացի օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ հայկական թագուհու մասին արիաներ է կատարում Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ամերիկյան առաջատար  կոնսերվատորիաներից մեկի՝ Իսթմենի երաժշտության դպրոցի պրոֆեսոր Ռալֆ Պ. Լոկը «Մի ուրիշ Կլեոպատրա. Հայաստանի թագուհին» դասական ալբոմը սքանչելի է անվանել։

Ալբոմում ներկայացված են Յոհան Հասեի, Քրիստոֆ Գլյուկի և Անտոնիո Վիվալդիի արիաները՝ նվիրված հայոց թագուհուն` Տիգրան Մեծի կնոջը՝ Կլեոպատրա Պոնտացուն: Արիան Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է կանադացի ճանաչված օպերային երգչուհի, Operalia մրցույթի մրցանակակիր, «Գրեմմի» և «Ջունո» մրցանակների դափնեկիր հայազգի Իզաբել Բայրաքդարյանը, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Томас Хэмпсон в роли Дон Жуана и Изабель Байракдарян в роли Зерлины во время генеральной репетиции оперы Вольфганга Амадея Моцарта Дон Жуан (8 августа 2006). Зальцбург
© AP Photo / KERSTIN JOENSSON
Իզաբել Բայրաքդարյանը

Ռալֆ Պ. Լոկի գրախոսությունը հրապարակվել է Artsfuse-ի արվեստի մասին առցանց ամսագրում:

Նոր ձայնասկավառակում ներկայացված բոլոր երեք օպերաները նվիրված են մի թեմայի՝ Տիգրանի (որն այդ ժամանակ արքայազն էր) և «մի ուրիշ Կլեոպատրայի» սիրուն։ Այդ սերը ամեն կերպ խոչընդոտում էր աղջկա հայրը ՝ Միտրիդատ VI-ը ։

Հոդվածում հեղինակը պատմում է դրամատիկ սոպրանոյի տեր երգչուհու հայկական ծագման մասին։ «Իզաբել Բայրաքդարյանը հայ ընտանիքի զավակ է։ Նրանք Կանադա են տեղափոխվել Լիբանանից, երբ նա դեռ դեռահաս էր։ Օպերայի սիրահարներն ամբողջ աշխարհում գնահատել են նրա արտիստիզմը, լսել նրա ձայնասկավառակները... միլիոնավոր կինոմաններ վայելել են նրա երգը «Մատանիների տիրակալը» ֆիլմում։

Ըստ երաժշտության պրոֆեսորի՝ այս սկավառակի հաճույքի համար կարելի է բազմիցս լսել։

«Հին Հայաստանի զույգի մասին արիաներն ինձ դրդեցին ավելի մոտիկից ծանոթանալ այդ հողի և ժողովրդի պատմությանը։ Հռոմեական կայսրության ժամանակ, ավելի ճիշտ՝ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանը խոշոր տերություն էր։ Մի քանի հարյուր տարի անց, Տիրիդատ III-ի (Տրդատ) օրոք, Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին պետությունը։ Այս կարևոր իրադարձությունը կարող է հիմք դառնալ նոր լավ օպերայի կամ ֆիլմի համար»- գրում է Ռալֆ Պ. Լոկը։

Կլեոպատրա Պոնտացին (մ. թ. ա. 110 - մ. թ. ա. 58) պոնտական արքայադուստր է, որի ծնողները Միհրդատ- VI ու նրա քույրն են՝ Լաոդիկան: (նա նաև հայտնի է որպես Կլեոպատրա Ավագ)։

Կլեոպատրան Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի կինը դարձավ մ. թ. ա. 94 թվականին՝ դրանով իսկ ամրապնդելով դաշինքը Պոնտոսի և Հայաստանի միջև։ Նրանք ունեցան երեք որդի՝ Տիգրան ավագը, Զարեհը և Տիգրան կրտսերը և երկու դուստր. նրանցից մեկն ամուսնացավ պարթևական արքա Բակուր Առաջինի, իսկ մյուսը ՝ Ատրպատականի կառավարիչ Միհրդատի հետ։

204
թեգերը:
Տիգրան Մեծ, Կին, օպերա, Կոնստանտին Օրբելյան
Ըստ թեմայի
Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր է նշանակվել
Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին
Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ»