ԿԸՀ

ԿԸՀ–ն համաձայնություն է տվել, որ պատգամավորի թեկնածուին զրկեն ազատությունից

78
(Թարմացված է 18:42 22.06.2021)
Ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի պատգամավորության թեկնածուն Շիրակի մարզի 70 ընտրողներին 10.000-ական դրամ ընտրակաշառք է տվել:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ևս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան ազատությունից զրկելու համաձայնության մասին որոշում է կայացրել։ Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։

Ինչպես հայտնում են դատախազությունից, ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, որը նաև տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու է, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական ցուցակներում ընդգրկված ավելի քան 70 ընտրողներին հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում անձամբ ու միջնորդների միջոցով առաջարկել, խոստացել և տրամադրել են 10.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Այս փաստերով ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), 154.9-րդ հոդվածի 1-ին մասով (ընտրակաշառքի միջնորդությունը) հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՔԾ:

Գործի շրջանակներում հունիսի 21-ին ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին 5 անձ, այդ թվում՝ դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը:

Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու համար․ ՀՔԾ

78
թեգերը:
ընտրակաշառք, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Հայաստան
Президент Армен Саркисян встретилкся с представителями армянской диаспоры в Японии (26 июля 2021). Токио

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ

0
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն (Nuclear Regulation Authority), հանդիպում ունեցել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանն ու Ֆուկեթա Տոյոշին քննարկել են միջուկային անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Փոխգործակցության զարգացման նպատակով կարևորվել են ոլորտի մասնագետների փոխայցելություններն ու փոխանակման ծրագրերը:

Նշենք, որ Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալությունը պետական մարմին է, որը հիմնվել է Ֆուկուսիմա Դաիչի ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո՝ 2012 թվականին՝ երկրում միջուկային անվտանգության ապահովման նպատակով:

0
Первый заместитель начальника Генштаба Аршак Карапетян

Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

90
(Թարմացված է 11:24 27.07.2021)
Նախատեսվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարության ղեկավարները կհանդիպեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը։

Ըստ կայքի` Մոսկվայում Կարապետյանը հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ:

Ի դեպ, Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 20-ի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հենց նա է կատարում պաշտպանության նախարարի պարտականությունները և այս պաշտոնում Շոյգուի հետ, փաստորեն, առաջին հանդիպումն է լինելու։

90