Ընտրություններ. արխիվային լուսանկար

Հայաստանում կայացած ընտրությունները եղել են մրցունակ. ԵՄ խոսնակ

46
(Թարմացված է 12:18 22.06.2021)
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ` քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` ՀՀ–ում կայացած ընտրությունները եղել են մրցունակ։ Նման հայտարարություն է տարածել ԵՄ խոսնակ Էրիկ Մեյմերը։

«Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել: Քվեարկության օրը՝ ներառյալ ձայների հաշվարկը, ընդհանուր առմամբ գնահատվել է դրական»,–նշված է հայտարարության մեջ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նաև նկատել է` հիմնական մրցակիցների շրջանում անձնավորվածությունը խոչընդոտել են քաղաքականության շուրջ կենտրոնացված քննարկումների անցկացմանը: Ավելին, քարոզարշավի ողջ ընթացքում կանայք եղել են հետին պլանում:

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել։ Եվրոպական միությունը պատրաստ է էլ ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունները»,–նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևել են 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներով։

Պատրաստ ենք շարունակել աջակցությունը ժողովրդավարությանը․ միջազգային դիտորդները՝ Սարգսյանին

46
թեգերը:
դիտորդ, Եվրամիություն, Ընտրություններ, Հայաստան
Ըստ թեմայի
Թափանցիկ ընտրություններ. Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելությանը
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ. տեսանյութ
Հայաստանում նախընտրական գործընթացը նորմալ է ընթանում. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար
Ստանիսլավ Զաս

Ուժի կիրառումն անընդունելի է. Զասը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին

3
(Թարմացված է 16:58 29.07.2021)
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել է, որ Երևանն ու Բաքուն հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործեն:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում լարվածության հետագա սրման վտանգի առնչությամբ:

«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ ձևաչափով պայմանավորվածությունների կատարման վրա։ Այն պայմանավորվածությունների, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:

ՀԱՊԿ կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվում է, որ 2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:

Զասը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ օգտագործվեն», – ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ողջունել է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային իրավիճակի կայունացմանը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

3
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սահման, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
44–օրյա պատերազմից հետո առաջին լայնածավալ էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին. տեսանյութ
Դատապարտում ենք էսկալացիան. ԱՄՆ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին
Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան
ՌԴ-ն օգնում է վերականգնել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Պեսկով
Արմեն Շեկոյանը

Մահացել է արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը

5
(Թարմացված է 16:57 29.07.2021)
Հեղինակը բազմաթիվ սիրված գրքեր ունի, որոնցից են «Մետաքսի ճանապարհը», «Երևան-հյուրանոցը», «Անտիպոեզիան», «Թուղթ ու գիրը» ևա այլն։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Կյանքի 68–րդ տարում այսօր մահացել է ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թվականի մարտի 28-ին: 1974 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985 թվականին սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում։

1976-1990 թվականներին աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրական ինստիտուտում «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում: 1990-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր, իսկ 1992-1997 թվականներին` Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Սիրված են հեղինակի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքերը:

 

5
թեգերը:
Հայաստան, Մահ, Լրագրող, գրող