Արման Թաթոյան

Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` «Հայաստան» դաշինքի ահազանգի հետքերով

44
(Թարմացված է 12:43 20.06.2021)
ՄԻՊ–ին հայտնել են, որ իրավապահները տեղում քննչական գործողություններ անելու փոխարեն «Հայաստան» դաշինքի 4 անդամի հատուկ նպատակով են ցանկանում բերման ենթարկել Երևան։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն: Facebook–ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարների նկատմամբ:

«Ըստ բողոքի՝ դատարանի թույլտվության հիմքում նպատակը նշվել է քվեաթերթիկներ տպելու սարքեր, քվեաթերթիկներ և ընտրական գործընթացի հետ կապված այլ նյութեր հայտնաբերելը: Բարձրացվել է հարց, որ «Հայաստան» դաշինքի 4 անդամների իրավապահները տեղում քննչական գործողություններ անելու փոխարեն հատուկ նպատակով են ցանկանում բերման ենթարկել Երևան, ինչն էլ նշանակում է, որ ողջ քվեարկության օրն այլևս նրանք հնարավորություն չեն ունենա մասնակցելու ընտրական գործընթացին, և դրանով կկազմալուծվի իրենց դաշինքների շտաբների գործունեությունը Սիսիանում»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։

Պաշտպանը հայտնում է, որ բողոքի հիման վրա Սյունիքի մարզ գործուղված ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սիսիան` տեղում ստուգելու բողոքի հետ կապված բոլոր հանգամանքները:

Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ իրավապահ մարմիններն իրենց գործողությունները պետք է կատարեն այնպես, որ ընտրական գործընթացի մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի աշխատանքների համար հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան:

Հիշեցնենք, որ դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Facebook-ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ «խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն» անվանելով։ Նրա խոսքով՝ քվեաթերթիկ տպող սարքի որոնման աբսուրդն այն է, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող։ Վարդևանյանն ընդգծել էր՝ քվեաթերթիկները տպագրվում են բացառապես հատուկ տպարաններում, և դրանցից որևէ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել:

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

44
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Արման Թաթոյան, Սիսիան, Հայաստան
Ըստ թեմայի
Մասիսի ընտրատեղամասերից մեկի մոտ կրակոցներ են հնչել
Սպիտակում 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով կին է ձերբակալվել. ՔԿ
Թաց ընտրաթերթիկներ, ընտրողի անվան բացակայություն. Գյումրիում ևս ընտրական ակտիվություն է
Նռնակ. արխիվային լուսանկար

Դավթաշենում «СРБ» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել

11
(Թարմացված է 13:06 27.07.2021)
Սակրավորները հայտնաբերված նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ–ում ստացել են հուլիսի 27-ին, ժամը 10։25-ի սահմաններում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, իսկ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել

11
թեգերը:
Ուկրաինա, Երևան, Դավթաշեն, նռնակ
Ըստ թեմայի
Գտել են «Մակարով» ատրճանակ, «Ֆ-1» նռնակներ, թմրամիջոցներ. 32-ամյա տղամարդ է ձերբակալվել
Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել
33-ամյա երիտասարդը ծեծել է հորը ու պայթեցրել նռնակը. մանրամասներ՝ Էջմիածնի սպանությունից
Իզաբելլա Յայլյան

Տոկիո 2020. Իզաբելլա Յայլյանը ծանրամարտի մրցումներում 7-րդն է

25
(Թարմացված է 12:44 27.07.2021)
Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը ներկայացնելու են երկու ծանրորդներ՝ Իզաբելլա Յայլյանը, և Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոն Մարտիրոսյանի ելույթը օգոստոսի 3-ին է։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը երկամարտի 205 կգ արդյունքով օլիմպիական մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը։

Կանանց 59 կգ քաշային կարգում օլիմպիական ոսկե մեդալի հիմնական հավակնորդ էր համարվում չինական Թայպեյի մարզուհի Կու Հսինգ Չունը, որն աշխարհի ռեկորդակիր է հրում վարժությունում։ Արդեն պոկում վարժությունում Չունը գլխավերևում պահելով 103կգ քաշը, սահմանեց օլիմպիական նոր ռեկորդ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում երեք մոտեցումներից իրացրեց երկուսը և առաջին վարժությունից հետո 95կգ արդյունքով չորրորդ տեղում էր։ Համեմատության համար նշենք, որ հայ մարզուհին ավելի ուժեղ է հենց պոկում վարժությունում։

Հրում վարժությունում Յայլյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 110կգ, և դժվարությամբ, բայց կարողացավ ֆիքսել քաշը գլխավերևում։ Սակայն պարզ էր, որ մեր մարզուհին շատ քիչ շանսեր ունի մեդալի համար պայքարելու, քանի որ մրցակիցներն ավելի ծանր քաշեր էին պատվիրել։ Յայլյանը փորձեց միանալ արծաթե կամ բրոնզե մեդալների համար պայքարին, բայց 115կգ կշռող ծանրաձողը գլխավերևում պահել չհաջողվեց հաջորդ երկու մոտեցումների ժամանակ, և երկամարտի 205 կգ արդյունքով հայ մարզուհին զբաղեցրեց 7-րդ տեղը։

  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
  • Իզաբելլա Յայլյան
    Իզաբելլա Յայլյան
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Իզաբելլա Յայլյան

Կորյուն Սողոմոնյանը լքում է բռնցքամարտի օլիմպիական մրցաշարը

Իսկ օլիմպիական չեմպիոնի կոչումը օլիմպիական ռեկորդներով դարձավ Կու Հսինգ Չունը։

Մրցումային հերթական օրվա ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը, որը կմասնակցի ազատ լողաոճի 100 մետր մրցատարածության մրցումներին։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։ Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Հովհաննես Բաչկովը հաղթանակով սկսեց Տոկիոյի օլիմպիական խաղերը. լուսանկարներ

25
թեգերը:
ծանրամարտ, Տոկիո, Օլիմպիական խաղեր, օլիմպիադա
Ըստ թեմայի
ՀՀ նախագահը Տոկիոյում անձամբ է շնորհավորել Հովհաննես Բաչկովին. լուսանկարներ
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Տոկիո 2020-ում գրավել է 18-րդ տեղը
Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական մրցաշարի երրորդ փուլ է դուրս եկել