ԱԳՆ

ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով

25
(Թարմացված է 18:55 18.06.2021)
ԱԳՆ–ն դատապարտում է Բաքվի դատարանի ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանի ն 20 տարով ազատազրկելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց հանդեպ կեղծ մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդում իրականացնելը։ Հայտարարությունը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական կայքում։

Մասնավորապես ԱԳՆ–ն դատապարտում է Բաքվի դատարանի՝ հունիսի 14-ին հրապարակված ապօրինի վճիռը՝ քաղաքացիական անձ, Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանին 20 տարով ազատազրկելու վերաբերյալ: Վերջինս առևանգվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հաջորդ օրը, իսկ դատավճիռը կայացվել է ճնշման և խոշտանգումների հետևանքով կորզված իբր «խոստովանական ցուցմունքների վրա»:

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ռազմագերիները չեն կարող պատասխանատվության ենթարկվել պատերազմական գործողություններին մասնակցելու համար: Միաժամանակ, ելնելով հայերի հանդեպ Ադրբեջանում տարածված ծայրահեղ ատելության և պետական մակարդակով հովանավորվող ռասիստական քաղաքականությունից, ակնհայտ է, որ իրականացվող դատավարությունները չեն կարող լինել արդար և թափանցիկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները` պահանջելով շինծու քրեական գործերը դադարեցնեն, գերիներին վերադարձնեն։

ԱԳՆ–ն հայտնում է նաև, որ դատապարտելի է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման հետևանքով Արցախի Հադրութի շրջանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության հետևանքով գերեվարված զինվորականների հանդեպ կեղծ քրգործերի հարուցումը:

ԱԳՆ–ն նշում է` հունիսի 15-ին Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաք այցելության շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսության տեսագրությունը փաստում է, որ գերիների խնդիրն Ադրբեջանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ որպես Հայաստանի նկատմամբ ճնշման գործիք։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում

 

25
թեգերը:
Ադրբեջան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Թաթոյանը Էրդողանի կնոջ ու Ալիևի խոսակցության տեսանյութը կուղարկի միջազգային կառույցներ
Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա
«Ես չեմ կարող խնդիրներ ունենալ». Արա Աբրահամյանը պատասխանել է Ադրբեջանի դատախազությանը
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

216
(Թարմացված է 00:15 01.08.2021)
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երասխում այսօր ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայություը։

Попавший под обстрел ВС Азербайджана военный грузовик
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա

«Հուլիսի 31-ին, ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես` թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:

Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո

Ինչպես արդեն հաղորդեկլ էինք, այսօր, ժամը 06։30-ին էլ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ էինն բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։

216
թեգերը:
Երասխ, Սահման, կրակոց, սնունդ, ավտոմեքենա, Հայաստան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ի՞նչ քարտեզներ են փոխանցվել Երևանին և Բաքվին, կամ սահմանի լարումը սահմանազատման համար է
Ինչո՞ւ Ալիևը գնաց զոհողությունների, կամ այլևս Ադրբեջան չկա, կա Թուրքիա-1 և Թուրքիա-2
Քոչարի` Արարարտի փեշին. նորակոչիկները երդումից հետո պար են բռնել Խոր Վիրապում. տեսանյութ
Իզաբել Բայրաքդարյանը և Կոնստանտին Օրբելյանը

Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրեց» Հայաստանի մոռացված թագուհուն

210
(Թարմացված է 22:59 31.07.2021)
Կանադացի օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ հայկական թագուհու մասին արիաներ է կատարում Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ամերիկյան առաջատար  կոնսերվատորիաներից մեկի՝ Իսթմենի երաժշտության դպրոցի պրոֆեսոր Ռալֆ Պ. Լոկը «Մի ուրիշ Կլեոպատրա. Հայաստանի թագուհին» դասական ալբոմը սքանչելի է անվանել։

Ալբոմում ներկայացված են Յոհան Հասեի, Քրիստոֆ Գլյուկի և Անտոնիո Վիվալդիի արիաները՝ նվիրված հայոց թագուհուն` Տիգրան Մեծի կնոջը՝ Կլեոպատրա Պոնտացուն: Արիան Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարում է կանադացի ճանաչված օպերային երգչուհի, Operalia մրցույթի մրցանակակիր, «Գրեմմի» և «Ջունո» մրցանակների դափնեկիր հայազգի Իզաբել Բայրաքդարյանը, Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Томас Хэмпсон в роли Дон Жуана и Изабель Байракдарян в роли Зерлины во время генеральной репетиции оперы Вольфганга Амадея Моцарта Дон Жуан (8 августа 2006). Зальцбург
© AP Photo / KERSTIN JOENSSON
Իզաբել Բայրաքդարյանը

Ռալֆ Պ. Լոկի գրախոսությունը հրապարակվել է Artsfuse-ի արվեստի մասին առցանց ամսագրում:

Նոր ձայնասկավառակում ներկայացված բոլոր երեք օպերաները նվիրված են մի թեմայի՝ Տիգրանի (որն այդ ժամանակ արքայազն էր) և «մի ուրիշ Կլեոպատրայի» սիրուն։ Այդ սերը ամեն կերպ խոչընդոտում էր աղջկա հայրը ՝ Միտրիդատ VI-ը ։

Հոդվածում հեղինակը պատմում է դրամատիկ սոպրանոյի տեր երգչուհու հայկական ծագման մասին։ «Իզաբել Բայրաքդարյանը հայ ընտանիքի զավակ է։ Նրանք Կանադա են տեղափոխվել Լիբանանից, երբ նա դեռ դեռահաս էր։ Օպերայի սիրահարներն ամբողջ աշխարհում գնահատել են նրա արտիստիզմը, լսել նրա ձայնասկավառակները... միլիոնավոր կինոմաններ վայելել են նրա երգը «Մատանիների տիրակալը» ֆիլմում։

Ըստ երաժշտության պրոֆեսորի՝ այս սկավառակի հաճույքի համար կարելի է բազմիցս լսել։

«Հին Հայաստանի զույգի մասին արիաներն ինձ դրդեցին ավելի մոտիկից ծանոթանալ այդ հողի և ժողովրդի պատմությանը։ Հռոմեական կայսրության ժամանակ, ավելի ճիշտ՝ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանը խոշոր տերություն էր։ Մի քանի հարյուր տարի անց, Տիրիդատ III-ի (Տրդատ) օրոք, Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին պետությունը։ Այս կարևոր իրադարձությունը կարող է հիմք դառնալ նոր լավ օպերայի կամ ֆիլմի համար»- գրում է Ռալֆ Պ. Լոկը։

Կլեոպատրա Պոնտացին (մ. թ. ա. 110 - մ. թ. ա. 58) պոնտական արքայադուստր է, որի ծնողները Միհրդատ- VI ու նրա քույրն են՝ Լաոդիկան: (նա նաև հայտնի է որպես Կլեոպատրա Ավագ)։

Կլեոպատրան Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի կինը դարձավ մ. թ. ա. 94 թվականին՝ դրանով իսկ ամրապնդելով դաշինքը Պոնտոսի և Հայաստանի միջև։ Նրանք ունեցան երեք որդի՝ Տիգրան ավագը, Զարեհը և Տիգրան կրտսերը և երկու դուստր. նրանցից մեկն ամուսնացավ պարթևական արքա Բակուր Առաջինի, իսկ մյուսը ՝ Ատրպատականի կառավարիչ Միհրդատի հետ։

210
թեգերը:
Տիգրան Մեծ, Կին, օպերա, Կոնստանտին Օրբելյան
Ըստ թեմայի
Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր է նշանակվել
Մանսուրյանի «Քավարանը». հայ դասականը դիմել է իտալացի դասականին
Մաեստրո Մուտին Երևանում կկատարի Մանսուրյանի երաժշտությունը, ապա «կբարձրանա Արարատ»