Քվեարկություն

Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչը կհետևի Հայաստանում կայանալիք ընտրություններին

41
(Թարմացված է 14:33 18.06.2021)
Հայաստանյան ընտրությունների ավարտից հետո Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչը կմասնակցի քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքին:

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Պավել Անդրեևը ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքին: Տեղեկությունը հրապարակվել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

«Այցի շրջանակում ՌԴ ԿԸՀ անդամը կհանդիպի ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: 2021 թվականի հունիսի 20–ին՝ արտահերթ ընտրությունների օրը, Պավել Անդրեևը կայցելի Երևանի տեղամասային կենտրոններ, որտեղ կհետևի քվեարկության ընթացքին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ընտրությունների ավարտից հետո Անդրեևը կմասնակցի ԱՊՀ դիտորդական առաքելության համակարգողների խորհրդի նիստին և քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքին:

Հայաստանում արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք։

41
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
«Ամեն ինչ լավ է լինելու». Սամվել Կարապետյանը կրկնել է Քոչարյանի կարգախոսը
«Պետք է աջակցենք Ռոբերտ Քոչարյանին». Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել
Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով
Ален Симонян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн

Ալեն Սիմոնյանը գործի է անցել. նշանակումներ Ազգային ժողովում

3
Ալեն Սիմոնյանն ընտրվել է 8–րդ գումարման ԱԺ խոսնակ. թափուր հաստիքները նրա հրամաններով արագ համալրվում են։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ է նշանակել Էդուարդ Խանզրադյանին։

Բացի այդ, Սիմոնյանը 2 ռեֆերենտ է նշանակել` Աշխեն Հայրապետյանին և Զինա Չալիկյանին։ Իսկ ահա Դավիթ Առաքելյանին իր օգնականի պաշտոնում է նշանակել։
ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնին նշանակվել է Հովհաննես Նալբանդյանը, իսկ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ` Լևոն Սահակյանը։

Վերջին նշանակումն էլ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնն է, որը ստանձնել է Վահան Նարիբեկյանը։

3
Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

51
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը դարձավ Ազգային ժողովի երկրորդ փոխխոսնակը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց` Հակոբ Արշակյանն ընտրվել է 71 կողմ ձայնով։ ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են հենց 71-ը, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Արշակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկրորդ փոխխոսնակն է։ Մինչ այդ ԱԺ փոխնախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ ընդդիմությունը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների քվեարկությանը չի մասնակցել։

Խորհրդարանում երեք փոխխոսնակ է ընտրվում՝ երկուսը իշխանությունից, մեկը` ընդդիմությունից։ Ընդդիմության թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

51
թեգերը:
Հակոբ Արշակյան, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը
Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան
Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին
Հակոբ Արշակյանը խոսեց Նավալնիին աջակցելու ակցիաներին մասնակցելու մասին