Գյումրու 102–րդ ռազմաբազա

Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին

105
(Թարմացված է 14:38 16.06.2021)
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ մեր զինված ուժերի զարգացմանը զուգահեռ, պետք է նաև ռուսական ներկայությունը հզորացնենք։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է շատ լուրջ գործընթաց սկսի ՌԴ ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար։ Քարոզարշավի շրջանակներում Մարալիկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ հանդիպման մասնակիցներից մեկը հետարքրվեց, թե արդյո՞ք Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան կընդլայնվի, քանի որ մինչ այդ խոսում էին, որ պետք է շինարարություն գնա, որտեղ նաև տեղի բնակիչները կներառվեին։

«Ռուսական ռազմաբազային չպետք է նայել շինարարության ընդլայնման տեսանկյունից, դա զուտ կողմնակի էֆեկտն է։ Առհասարակ, երկրի անվտանգությունը լրջագույն խնդիրներ ունի. մեր զինված ուժերի վերականգնման հարցերով զբաղվելուց բացի, պետք է փորձենք ռուսական ներկայությունը սարքել ժամանակակից»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` դա հնարավոր է և պետք է անել` հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես, ակնհայտ է Թուրքիայի դերակատարության հարցը, որը բավական ինքնավստահ է գործում տարածաշրջանում։

Քոչարյանը վստահեցնում է` երբ նայում ես քարտեզին, հասկանում ես, որ միակ զսպող գործոնը կարող է Ռուսաստանը դառնալ։

Սակայն, ըստ նրա, դրան զուգահեռ, պետք է մեր կշիռը մեծացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն, այսինքն` որպեսզի ոչ թե կողքից ինչ–որ բան ասող լինենք, այլ մեր խոսքն էլ ծանրակշիռ լինի։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

105
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանը իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին
Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի. Քոչարյան
«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան
Հակոբ Արշակյան

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

6
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը դարձավ Ազգային ժողովի երկրորդ փոխխոսնակը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության` ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց` Հակոբ Արշակյանն ընտրվել է 71 կողմ ձայնով։ ԱԺ պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են հենց 71-ը, ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։

Արշակյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած և ընտրված երկրորդ փոխխոսնակն է։ Մինչ այդ ԱԺ փոխնախագահ էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

Նշենք, որ ընդդիմությունը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների քվեարկությանը չի մասնակցել։

Խորհրդարանում երեք փոխխոսնակ է ընտրվում՝ երկուսը իշխանությունից, մեկը` ընդդիմությունից։ Ընդդիմության թեկնածուն «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

6
թեգերը:
Հակոբ Արշակյան, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
6 նախարար և 1 փոխվարչապետ. Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագրերը
Կալանավորված պատգամավորների բացակայությունը հարգելի է համարվում. Վլադիմիր Վարդանյան
Տպավորություն է` ինչքան խնդիր կա, իշխող ուժի մեղքն է. Արշակյանը` սահմանի իրավիճակի մասին
Հակոբ Արշակյանը խոսեց Նավալնիին աջակցելու ակցիաներին մասնակցելու մասին
«Մուրացան» ԲԿ

Զինվորների հետազոտությունները պետք է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը. Թաթոյան

7
(Թարմացված է 10:58 04.08.2021)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել սեղմ ժամկետներում։ Սա, ըստ նրա, պետք է օրենքով ամրագրված լինի։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը։ Նման եզրահանգման է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և իր եզրահանգումն ամփոփել է տարեկան հաղորդման մեջ` տեղեկանում ենք Facebook–ում Թաթոյանի գրառումից։

«Ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ` հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում»,–գրում է Թաթոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:

Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն, օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:

Խնդիրը ՄԻՊ–ը քննարկել է պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ ԲԿ–ների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի Թաթոյանը կարծում է, որ հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:

Առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Բացի այդ, ըստ Թաթոյանի, մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտությունները հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

7
թեգերը:
Արման Թաթոյան, Զինվոր, հաշմանդամ, կարգավիճակ, ՀՀ ՄԻՊ