Հայկական բանակի զինվորները մարտական հերթապահության ժամանակ

ԱԹՍ–ներ, տանկեր, ՀՕՊ և ոչ միայն. ռուս փորձագետը խոսել է հայկական բանակի կարիքների մասին

432
Բանակի վերազինման թեման Հայաստանում դեռ արդիական է։ Կան մի շարք ուղղություններ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի ռազմական ներուժի ավելացմանը, զինանոցի նորացմանը և համալրմանը, և կան մի քանի գերակա ուղղություններ, որոնց վրա պետք է շեշտը դնել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի նախագահի տեղակալ Կոնստանտին Սիվկովը։

Փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հայկական բանակը ոչ թե վերածննդի կարիք ունի, ինչպես սիրում են շատերն ասել, այլ վերազինման։ Հայկական բանակը չի ջախջախվել, որ խոսենք դրա վերածննդի մասին։

Ինչ վերաբերում է արդիականացմանը, նախ և առաջ անհրաժեշտ է արմատապես ուժեղացնել հետախուզական համակարգի հնարավորությունները, ու անել դա բոլոր մակարդակներում՝ սկսած մարտավարականից, վերջացրած օպերատիվ և ռազմավարական մակարդակով։ Մարտավարական մակարդակում պետք է ուշադրություն դարձնել հակամարտկոցային պայքարին։ Դա հակառակորդի հրետանու տեղակայման կետերի հայտնաբերումն է՝ այդ կետերին հետագա հարվածներ հասցնելու համար։

Սյունիքի դեպքերից հետո Իրանն ակտիվացել է. ինչո՞ւ է Հայաստանն անտեսում հարևանի շահը

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Հայաստանն անօդաչու ավիացիայի զարգացման կարիք ունի։ Երկրի ԶՈւ-ն այսօր հագեցած է սեփական արտադրության անօդաչու սարքերով, որը կարելի է և պետք է ընդլայնել։ Բացի այդ պետք է ռուսական դրոններ գնել՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն արտադրում է միջին և ծանր դասի դրոնների մի քանի տեսակ, մինչդեռ Հայաստանը հիմնականում թեթև անօդաչու թռչող սարքեր ունի։

Սիվկովը նաև նշեց, որ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ներուժ կա։ Ընդհանուր առմամբ, պետք է անօդաչու թռչող սարքերի քանակը հասցնել մինչև հարյուր միավոր, ընդ որում՝ պետք է տարբեր դասի ԱԹՍ-ներ լինեն ինչպես հետախուզության խնդիրների լուծման համար, այնպես էլ հարվածներ հասցնելու։

Սիվկովը ևս մեկ կարևոր ուղղություն է համարում փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության միջոցները։ Խոսքն առաջին հերթին «Պանցիր-Ս» կամ «Տունգուսկա» զենիթահրթիռային համալիրների մասին է։ Վերջինս թեև մի փոքր հնացած համակարգ է, այնուամենայնիվ, պահպանում է իր արդյունավետությունն ու արդիականությունը:

«Հայաստանը պետք է թարմացնի և ավելացնի տանկերի պարկը։ Հիմա դրա հիմքը կազմում են ավելի վաղ թողարկված Տ-72 տանկերը։ Այսօր դրանք չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Պետք է կա՛մ խորը արդիականացում անցկացնել մինչև Տ-72Բ3-ի մակարդակ, կա՛մ Տ-90 տանկեր գնել», - կարծում է նա։

Այդ բոլոր խնդիրների լուծումն անշուշտ մեծ ծախսեր է պահանջում։ Բայց Սիվկովը վստահ է, որ ցանկության և քաղաքական կամքի դեպքում այդ միջոցները կգտնվեն։ Նա վստահ է, որ հնարավոր աղբյուրներից մեկը որոշ մեծահարուստների գրպաններն են, այն մարդկանց, որոնք բավական անհասկանալի ու ոչ թափանցիկ պայմաններում են մեծահարուստ դարձել։

Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները

Մայիսին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ հայկական բանակի արդիականացումը կանդրադառնա բոլոր ոլորտներին՝ օրենսդրական, կառուցվածքային, բուհերի համակարգ։ Նրա խոսքով՝ պետք է ադապտացնել բանակը Հայաստանի ու տարածաշրջանի նոր ռազմաքաղաքական իրավիճակին։ Այդ խնդրի լուծման առանցքային գործընկերը Ռուսաստանն է, որի հետ, Հարությունյանի խոսքով, արդեն սկսվել են զինանոցը համալրելու ինտենսիվ աշխատանքները:

432
թեգերը:
Ռուսաստան, ռուս, Բանակ, Հայաստան
Ըստ թեմայի
Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ
Փաշինյանն այցելել է սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Սպառազինության որ տեսակները որքանով են ավելացել բանակում. Փաշինյանը թվեր ներկայացրեց
Հայաստանը 2019 թ.–ին ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն. Նիկոլ Փաշինյան
Սաիդ Խաթիբզադե

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Սաիդ Խաթիբզադե

25
(Թարմացված է 16:11 29.07.2021)
Իրանական կողմը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունները կարգավորելու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին», - հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նա նաև նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:

«Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև սահմանային հակամարտության շարունակման կապակցությամբ, ափսոսանք է հայտնել սպանվածների, վիրավորվածների կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

25
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական սահմանն ու Իրանը, կամ արտաքին ուժերը խաղում են փխրուն խաղաղության վրա
Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում
Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է. լուսանկարներ

36
Գեղարքունիքի մարզի բնակիչները մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է Թաթոյանը` լուսանկարներ ներկայացնելով։

Омбудсмен Арман Татоян посетил Гегаркуникскую область
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

«Արման Թաթոյանը Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ»,–նշված է լուսանկարներին կից։

Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

Омбудсмен Арман Татоян посетил Гегаркуникскую область
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

36
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, պաշտպան, Արման Թաթոյան, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ

Ինչպես պետք է լուծվի տարածքային վեճը. Սարգսյանը`մոլորյալ մոտեցում ունեցողների մասին

0
(Թարմացված է 16:10 29.07.2021)
ՀԽՍՀ Կրասնոսելսկի վարչական շրջանի նախկին ղեկավար Զարեհ Սարգսյանն անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, հատկապես Գեղարքունիքի հատվածում ծավալված ռազմական գործողություններին։

Ադրբեջանն այսօր մարտնչում է Արծվաշենի մոդելով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Զարեհ Սարգսյանը։

«Ժամանակին, քանի կար Արծվաշենը, Ճամբարակում և հարակից շրջաններում լարվածություն չկար, սակայն Արծվաշենի անկումից հետո ադրբեջանցիներն ընդհուպ մոտեցան Հայաստանի սահմաններին, և այսօրվա գործողություններն այդ առումով հիշեցնում են 1990-ականնների դեպքերը»,– ասաց նա։

Սարգսյանի խոսքով` մենք, ճիշտ է, զբաղված ենք եղել սահմանի պաշտպանության խնդիրներով, բայց պարզվեց, որ դա այդքան էլ արդյունավետ չենք արել և մեր դիրքերն ամրապնդելու համար շատ ժամանակ ենք բաց թողել։

«Այսօր էլ, ցավոք, կան մարդիկ, որոնք մտածում են, թե մեր երկրի սահմանների պաշտպանության խնդիրը մերը չէ, ՀԱՊԿ–ինն է, ուրիշինը, բայց ոչ մերը, մինչդեռ վերջին ամիսների, օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մոլորյալ մոտեցում է, հետևաբար պետք է հասկանանք, որ մեր սահմանների անառիկության երաշխավորը միայն մենք ենք ու գործելու պարագայում կունենանք և՛ զորակցողներ, և՛ օգնողներ»,– ասաց ՀԽՍՀ Կրասնոսելսկի վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Սարգսյանի համոզմամբ` բոլոր տարածքային վեճերը պետք է այնպես լուծվեն, որ դրանց այլևս անդրադարձ չլինի, ուստի անհրաժեշտ է, որ սահմանազատման հարցերը լուծվեն հնարավորինս արագ։

Արծվաշենի իրական ճակատագրերը. գյուղապետի կանաչ «Մոսկվիչն» ու լքվող տանը մոռացված երեխան

 

0
թեգերը:
Արծվաշեն, Սահման, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալիևի ուզածը մեկն է. Հովհաննիսյանը` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին
ՌԴ-ն օգնում է վերականգնել հրադադարի ռեժիմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Պեսկով
Իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում. Փաշինյան