Եվրո-2020-ի օրեր Սանկտ Պետերբուրգում, արխիվային լուսանկար

Ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի՝ Եվրո-2020–ի հավատարմագրումը հաստատվել է

32
(Թարմացված է 11:47 15.06.2021)
Լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանին (Vnews) նամակով տեղեկացրել են, որ նա կկարողանա լուսաբանել Եվրո-2020–ը․ հավատարմագրումը հաստատվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռաֆայելյանին և Դավիթ Եղիազարյանին (News.am) մերժել են Եվրո-2020–ին հավատարմագրվելու հարցում։

Լրագրողները դեռևս 2020 թվականի հունվարին էին հայտ ներկայացրել և համաձայնեցրել ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայության հետ այն քաղաքներն ու խաղերը, որոնք կցանկանային այցելել։ Այդ ցանկում, բնականաբար, Բաքուն չի եղել։  Sputnik Արմենիայի թղթակից Խաչիկ Չախոյանին լրագրողներն ասել էին, որ մերժման մասին տեղեկանալով՝ լրագրողները գրել են ՈւԵՖԱ–ին` խնդրելով պարզաբանել, թե կոնկրետ ով և ինչու է մերժել իրենց։ Հայաստանում, բնականաբար, հասկանում են, թե ով և ինչու, սակայն ցանկանում են պաշտոնական փաստաթուղթ ունենալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրո–2020 խաղերին հավատարմագրում չէին ստացել «Մատչ ՏՎ»–ի լրագրողներ Նոբել Առուստամյանը, Միխայիլ Մոսակովսկին և Կոնստանտին Գենիչը (վերջին երկուսի դեպքում` «ԼՂ այցելության համար» պատճառաբանությամբ)։

Ավելի ուշ ՈւԵՖԱ–ն բացառություն արեց Նոբել Առուստամյանի դեպքում. Ադրբեջանի պլանները ձախողվեցին։

32
թեգերը:
Լրագրող, Հայաստան
Զինվորի սաղավարտ

Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

12
(Թարմացված է 12:27 27.07.2021)
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և որոշ մանրամասներ ներկայացնում։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք»,–ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

12
թեգերը:
ինքնասպանություն, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հերքում է. Քաշաթաղում փոխհրաձգություն չկա, Մարտունու վրա չեն հարձակվել
«Մի 15 րոպե է, ինչ Արտակը մեզ մոտ է». գերեվարված արցախցին վերադարձվել է
Արցախցին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ծեծի է ենթարկվել․ Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել
Երևան–Սեան մայրուղի

Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն

11
(Թարմացված է 12:23 27.07.2021)
Ամռան ամիսներին Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչի համար էլ տեղում հերթապահություն կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով`շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook–ի էջում։

«Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյան» ԲԿ-ի, «Չարենցավան» ԲԿ-ի, «Հրազդանի ԲԿ-ի» և Գեղարքունիքի մարզի «Սևան» ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում։ Բացի այդ, վերոհիշյալ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է «ZIL-130»-ին. կան տուժածներ

11
թեգերը:
Ճանապարհ, Սևան, երևանցիներ, շտապօգնություն
Ըստ թեմայի
Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը
ԱԻՆ-ը շտապօգնության 4 ավտոմեքենա է ստացել
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ–ին 51 շտապօգնության մեքենաներ կնվիրի. Ավանեսյան