Փաշինյանը մուրճը ձեռքին մասնակցում է ընտրարշավին

Փաշինյանի մուրճի թեմայով Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

238
(Թարմացված է 17:49 13.06.2021)
Պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դիտորդական առաքելությունը մինչ այս պահը չի արձագանքել քարոզարշավի ընթացքում հնչող անընդունելի բառապաշարին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Արդյոք եվրոպական առաջնորդների համար ընդունելի է ցուցադրել մուրճն ու դրանով սպառնալ քաղաքական հակառակորդներին։ Այս հարցով
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մերֆիին։

Նշենք, որ այսօր Կոտայքի մարզի մի շարք համայնքներում նախընտրական հանդիպումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ցուցադրում էր մուրճը, նշում, որ պողպատյա հեղափոխություն պետք է արվի և այլն։ Աբովյանում հանդիպման ժամանակ էլ նա ցույց տվեց մուրճն ու նշեց, որ դա պողպատե մանդատ է։

«Նրան, ում պետք ա հանել, էս պողպատե մադատով կարելի ա հանել, էնտեղ, որտեղ պետք ա մխել, էս մանդատով կարելի ա մխել»։

Դիտորդական առաքելության ղեկավարին ուղղված նամակում Նաիրա Զոհրաբյանը մեջբերում է վարչապետի պաշտոնակատարի խոսքն ու նշում․ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք կա՛մ արձագանքել և հրապարակավ դատապարտել ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, կա՛մ փաստերով հիմնավորել, որ սա ընդունելի և սովորական վարքագիծ է եվրոպական առաջնորդների համար՝ ցուցադրել մուրճ և դրանով սպառնալ քաղաքական հակառակորդներին»,- նշված է նամակում։

«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում

Նաիրա Զոհրաբյանը նամակում նաև ընդգծում է, որ մինչ այս պահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որևէ կերպ չի արձագանքել քարոզարշավի ընթացքում հնչող անընդունելի բառապաշարին և հասարակությանը միմյանց դեմ հանելու բռնության կոչերին։

238
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Նաիրա Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ
Մերժել կապիտուլյացիոն փաստաթուղթը, խափանել Արցախի հանձնումը․ «Ազգային օրակարգի» ծրագրերը
Սահմաններ բացելը` խնդրեմ, բայց ոչ սուվերեն տարածք կամ միջանցք․ Մարուքյան
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է. լուսանկարներ

31
Գեղարքունիքի մարզի բնակիչները մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է Թաթոյանը` լուսանկարներ ներկայացնելով։

Омбудсмен Арман Татоян посетил Гегаркуникскую область
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

«Արման Թաթոյանը Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ»,–նշված է լուսանկարներին կից։

Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

Омбудсмен Арман Татоян посетил Гегаркуникскую область
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

31
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, պաշտպան, Արման Թաթոյան, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ
Երևանի ավագանու նիստ. արխիվային լուսանկար

Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցներ ավելի բարձր աշխատավարձ կստանան. ավագանին հաստատեց

47
(Թարմացված է 14:35 29.07.2021)
Երկար քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության։ Որոշումն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանին այսօր` հուլիսի 29–ին, հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում էր քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մոտ 30%-ով։ 

Նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ:

Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը շեշտեց, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով` փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ:

Դաստիարակները պետք է ստանան 250–300.000 դրամ աշխատավարձ. Փաշինյան

Նախագծի հեղինակները պարզաբանեցին, որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետների, ուստի այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ:

«Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր, հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Երկար քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության։ Որոշումն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը:

Սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս առիթով ասել էր, որ հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը, ուստի, կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա, և այդ պատճառով էլ ինքը չի մասնակցելու քվեարկությանը։

47
թեգերը:
աշխատավարձ, քաղաքապետարան, Երևանի ավագանի, ավագանի
Ըստ թեմայի
«Դեռ աշխատավարձ չեն ստացել». որքա՞ն կվարձատրվեն պարեկները
Պետական համակարգում աշխատավարձերն ու պարգևավճարները կազմել են միջինը 360 000 դրամ
Աշխատավարձս չորացել է․ գյուղացիները փակել են Էջմիածին-Աշտարակ մայրուղին. տեսանյութ
Շուշի

Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում

42
Թուրքական հեռուստաալիքներից մեկը տեսանյութ է հեռարձակել, որում աննախադեպ քննադատության է ենթարկվել ադրբեջանական կրոնական գործիչը։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Թուրքիայում կոշտ քննադատության է ենթարկվել Ադրբեջանի կրոնական գործիչ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ–ուլ–իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Թուրքական հեռուստաալիքներից մեկը` Haber Global–ը, մի ամբողջ սյուժե է նվիրել նրա ասածներին։

Համընդհանուր դժգոհության հիմք են հանդիսացել արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի պատճառների վերաբերյալ արտահայտությունները։

Մասնավորապես նա ասել է. «Այաթոլլա Համենեի որոշումն ու «Ղարաբաղը իսլամական հող է» խոսքերը Ադրբեջանին հաղթանակի հասցրին»։

Փաշազադեն նաև երախտագիտություն է հայտնել Իրանին և գրեթե չի անդրադարձել Թուրքիային, ինչը իհարկե ազդել է թուրք հասարակության վերաբերմունքի վրա։

3,5 մլրդ ԵՄ-ից Թուրքիային ահաբեկիչներին հովանավորելո՞ւ, թե՞ փախստականներին զսպելու համար

Հեռուստասյուժեի հեղինակները հիշեցրել են, որ Իրանը երբեք հստակ ադրբեջանամետ դիրքորոշում չի հայտարարել և թույլ է տվել, որ սպառազինություն մտնի Հայաստան, այնպես որ ոչ մի դեպքում չի կարելի հավասարեցնել Թուրքիայի և Իրանի դերը Ադրբեջանի ռազմական հաղթանակի գործում։

Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ

Իրանի արժանիքները մեծարող Փաշազադեի հասցեին հնչած վրդովմունքի պատճառ է դարձել նաև այն փաստը, որ Իրանի հոգևորականության ներկայացուցիչը պատարագ է մատուցել Շուշիում, երբ այն դեռ չէր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Բայրաքթարների» գլխին ամպեր են կուտակվել. ԱՄՆ-ն հարված կհասցնի՞ Թուրքիային

42
թեգերը:
Պատերազմ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ադրբեջան, Թուրքիա