Սեյրան Օհանյան

Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն․Սեյրան Օհանյանը մանրամասնում է

248
(Թարմացված է 19:03 13.06.2021)
ՊՆ նախկին նախարարը վստահեցնում է, որ թույլ չեն տալու նոր հանձնում, որովհետև հունիսի 21-ից իշխանությունը մեր երկրում փոխվելու է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Պատերազմի ընթացքում անգրագետ կառավարման պատճառով ունեցանք պարտություն, հիմա էլ պարտված իշխանությունների՝ երկրի ղեկին գտնվելու հետևանքով ամեն օր գտնվում ենք «պարտադրված թելադրանքի ներքո»։ Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Եվ այդ սպառնալիքները կամաց-կամաց ոչ միայն Սյունիքում են, Սևանի ավազանում են, այլև գալիս, մոտենում են Տավուշին։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Արցախը Հայաստանի և սփյուռքի աջակցությամբ ստիպված էր կռվել երկու ճակատով։ Խորհրդային Միության կողմնակալ քաղաքականության շնորհիվ Արցախի ներսում բոլոր ճանապարհները, շրջաններն իրար կապող ենթակառույցները, ճանապարհները անցնում էին ադրբեջանական բնակավայրերով։ Որտեղ էլ դրանք չկային, բնակավայրեր կառուցվեցին։ Արցախյան պատերազմի ժամանակ դրանք վերածվեցին խոշոր ռազմական հենակետերի։ Եվ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որոշում ընդունեցին ներքին այդ օջախները վնասազերծել, որ հեշտ լինի կռվել մեկ՝ արտաքին ճակատով, և մենք ունեցանք հաղթանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ հիմա այնպես է ստացվում, որ Տավուշի մարզում այդ կարևոր ճանապարհները, օրինակ՝ Իջևանից դեպի Բերդ կամ Իջևանից դեպի Նոյեմբերյան տանող Ազատամուտի կամ Ոսկեպարի հատվածում «այս իշխանությունների ասելով՝ պետք է անցնեն Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական բնակավայրեր են եղել»։

Պաշտպանական նախկին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իրենք դա թույլ չեն տալու, որովհետև հունիսի 21-ից ներկա իշխանություններն այլևս «չեն լինելու»։

Հիշեցնենք, որ վերջերս ակտիվացել է անկլավների թեման նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի շուրջ։

Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ  մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

248
թեգերը:
Ադրբեջան, Իշխանություն, Հայաստան, Ընտրություններ, Տավուշ, Սեյրան Օհանյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում
«Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ». Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանին վերադարձվել են ոչ բոլոր քարտեզները»․ Նիկոլ Փաշինյան
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
Զինվորի սաղավարտ

Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

26
(Թարմացված է 12:27 27.07.2021)
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արցախում մահացած զինվորն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և որոշ մանրամասներ ներկայացնում։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք»,–ասված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այսօր առավոտյան Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

26
թեգերը:
ինքնասպանություն, Զինվոր, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն հերքում է. Քաշաթաղում փոխհրաձգություն չկա, Մարտունու վրա չեն հարձակվել
«Մի 15 րոպե է, ինչ Արտակը մեզ մոտ է». գերեվարված արցախցին վերադարձվել է
Արցախցին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ծեծի է ենթարկվել․ Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել
Երևան–Սեան մայրուղի

Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն

14
(Թարմացված է 12:23 27.07.2021)
Ամռան ամիսներին Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչի համար էլ տեղում հերթապահություն կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով`շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook–ի էջում։

«Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյան» ԲԿ-ի, «Չարենցավան» ԲԿ-ի, «Հրազդանի ԲԿ-ի» և Գեղարքունիքի մարզի «Սևան» ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում։ Բացի այդ, վերոհիշյալ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է «ZIL-130»-ին. կան տուժածներ

14
թեգերը:
Ճանապարհ, Սևան, երևանցիներ, շտապօգնություն
Ըստ թեմայի
Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը
ԱԻՆ-ը շտապօգնության 4 ավտոմեքենա է ստացել
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ–ին 51 շտապօգնության մեքենաներ կնվիրի. Ավանեսյան