Յուրի Խաչատուրով

Պատերազմ չի սկսվի․ Յուրի Խաչատուրովն ասաց՝ ինչու

523
(Թարմացված է 14:48 13.06.2021)
Գեներալ-գնդապետը նշում է՝ առաջին հերթին պատերազմ չեն ուզում հենց այն մարդիկ, ովքեր պատերազմի միջով են անցել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Առաջնահերթ պատերազմ չեն ուզում այն մարդիկ, ովքեր պատերազմին մասնակցել են, գիտեն՝ ինչ են պատերազմը։ Այս մասին հայտարարեց գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նոյեմբերյանում «Հայաստան» դաշինքի՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

«Նախ պատերազմ չի սկսվելու, իսկ եթե սկսվելու էլ է, թող սկսվի։ Ովքեր երբեք չեն պատերազմել, անգամ բանակում չեն ծառայել, չգիտեն էլ, թե դա ինչ է, նրանք միայն խոսում են։ Մենք հիմա պետք է մեր մեջ տղամարդկություն գտնենք ու ասենք՝ ոչ մեկի առջև ծնկի չենք գալու, ոչ մեկից ներողություն չենք խնդրելու, մենք ամեն օր ավելի ուժեղ ենք դառնալու և արժանապատիվ ձևով ենք ապրելու այս աշխարհում»,- նշեց Խաչատուրովը։

Նա անդրադարձավ Հայաստանի սահմաններում ստեղծված վիճակին և այն զգուշացումներին, թե մեր կողմից քայլերը կարող են պատերազմի հանգեցնել։ Խաչատուրովի խոսքով՝ պատերազմով մեզ վախեցնում են, բայց այն չի սկսվի, ադրբեջանական բանակն էլ մեծ կորուստներ է կրել Արցախյան պատերազմում, հիմա մեր թշնամու բանակն էլ այդքան ուժեղ չէ։

«1992 թվական, Նոյեմբերյան, մի քանի տասնյակ ավտոմատներ, հսկայական սահման, մենք դեռ Խորհրդային Միությունից չէինք ստացել զենք, Ադրբեջանն արդեն ստացել էր, բայց մենք չտվեցինք այդ բարձունքները, մենք պահեցինք այդ բարձունքները։ Նոյեմբերյանում ամեն բարձունքում արյուն է թափվել, ինչպես կարելի է այս ամենը մոռանալ»,- նշեց Խաչատուրովը։

Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան

Հավելենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո անհանգիստ է դրությունը նաև Հայաստանի սահմանամերձ՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում։ Թշնամին մայիսի 12-ից ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և դիրքավորվել։ Շարունակվող բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

523
թեգերը:
Յուրի Խաչատուրով, Տավուշ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան, Պատերազմ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
Ըստ թեմայի
Սոթքը, Կութն ու Հայաստանի նոր սահմանները. ինչպես է անցնում ծառայությունը թշնամու քթի տակ
Սահմանների անվտանգության համար պետք է ՌԴ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրվի. Գագիկ Ծառուկյան
Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել
Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

71
(Թարմացված է 23:32 27.07.2021)
Հարսանիքների ժամանակ հաճախ են զանազան զվարճալի պահեր ստեղծվում։ Այս դեպքն էլ բացառություն չէ։

Պսակադրության տեքստը կարդացող քահանան զարմացել է և սկզբում չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում իրականում։

Կադրերում երևում է, որ հարսն ու փեսան ձեռք-ձեռքի տված կանգնած են խորանի մոտ, իսկ քահանան կարդում է տեքստը։ Տղամարդը հանկարծ բարձրացնում է ձեռքը և հարվածում հարսի դեմքին։

«Իսկապե՞ս ամուսնացել են»․ համացանցում քննարկում են Դավա Մանուկյանի և Լուկաշևայի տեսանյութը

Ակնթարթորեն հասկանալով, որ ներկաների աչքին դա շատ տարօրինակ է երևալու, նա շարունակում է ձեռքերը թափահարել հարսի դեմքի մոտ` ցույց տալով, թե ինչ-որ միջատի է քշում։

 

​Հայ հարսը պարում է ռեփի տակ. տեսանյութ

Ուշադիր նայելու դեպքում իսկապես կարելի է նկատել, որ աղջկա շուրջը մեղու է պտտվում։ Հարսնացուին միջադեպը չի շփոթեցնում, նա ի պատասխան միայն ժպտում է։

Փեսան չկարողացավ զսպել արցունքները. հարսը հուզիչ նվեր մատուցեց նրան. տեսանյութ

71
թեգերը:
տեսանյութ, փեսա, հարս
Իրավապահներ, արխիվային լուսանկար

Ավազակային հարձակում Էջմիածնում. վաճառողուհին դաժան ծեծի է ենթարկվել

103
(Թարմացված է 23:28 27.07.2021)
Ըստ տեղեկությունների՝ իրավապահներն արդեն ունեն կասկածյալ և մեկնել են նրա բնակության վայր։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դանակով զինված տղամարդը ժամը 18:30-ի սահմանում մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ կերային հավելումներ, համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Գյումրիում հայտնաբերված մոր և որդու դիերը նեխած են եղել. նոր մանրամասներ

Կայքի տեղեկություններով՝ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներով տեղափոխել են էջմիածնի հիվանդանոց։ Ավելի ուշ կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ականատեսների խոսքով՝ աշխատակցուհին դիմադրություն է ցույց տվել, բայց գողին հաջողվել է խոշոր չափի գումար (նախնական տեղեկություններով՝ 2-3 մլն դրամ) հափշտակել խանութից և փախուստի դիմել։

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ են ստացել կասկածյալի մասին ու մեկնել նրա բնակության վայր:

Սևանում կվադրացիկլը վթարի է ենթարկվել. 27-ամյա վարորդն ու 17-ամյա ուղևորը հիվանդանոցում են

 

103
թեգերը:
ավազակային հարձակում, խանութ, Էջմիածին, Հայաստան
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը