Սերժ Սարգսյան. արխիվային լուսանկար

«Այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է». Սերժ Սարգսյանը փակագծեր բացեց

368
(Թարմացված է 23:22 12.06.2021)
Սերժ Սարգսյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանն իր պարտականությունները շատ նորմալ կատարել է:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատել է, որ պատերազմից հետո ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը զանգահարել է իրեն։ Սարգսյանն այդ մասին այսօր ասաց Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ էր ասում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որ նրանք կապի մեջ են եղել։

Հայտնել էինք, որ Փաշինյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ ասել էր, որ ինչ-ինչ պատճառով նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, «ամենավերջին բառերն ասել» իր հասցեին։ Նույն օրը հանդիպել են նաև Փաշինյանն ու Գասպարյանը, վերջինս Փաշինյանին ասել է, որ հրաժարական տա։

«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում` նոյեմբերի 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում` հայհոյել ենք, թե չենք հայհոյել։ Բա ի՞նչ անեինք, գովաբանեի՞նք, ասեինք` ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասեինք` մալադե՞ց»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով` Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն մասին էր պատկանում, և Սարգսյանն անձամբ տևական ժամանակ ճանաչել է Գասպարյանին։ Սարգսյանը կարծում է, որ Օնիկ Գասպարյանն իր պարտականությունները շատ նորմալ կատարել է:

«Բայց չե՞ք կարծում, որ ծիծաղելի է Նիկոլ Փաշինյանից այդքան պաշտոններ և կոչումներ ստացած անձը զանգահարում է ինձ և իր անհամաձայնությունն է հայտնում այսպես կոչված գերագույն գլխավոր հրամանատարի հանդեպ։ Բայց դա չի կարևորը, այլ այն, թե ինչպիսի փոխհարաբերություններ են նրանք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ. արդյունքում եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության»,–ասում է Սարգսյանը։

Նա նշում է նաև` այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է Փաշինյանի ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել` դա դեռ կերևա, երբ հետաքննություն անցկացվի։

Սարգսյանի խոսքով` երբ Գասպարյանն իրեն զանգել է, ասել է, որ Սյունիքում է և այնտեղ դժվար իրավիճակ է, այսինքն` կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ըստ Սարգսյանի` ինքն էլ ասել է, թե Գասպարյանը թող չարատավորի իր «գեներալի պագոնները», և որևէ կերպ պետք չէ նպաստել այլ որոշումներ կայացնելու կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն Փաշինյանի ստորագրած փաստաթղթում:

«Լսիր, Նիկոլ, պարկեշտության սահմանները մի անցնի». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Փաշինյանին

«Կուբաթլուի հատվածում 300 քառակուսի կիլոմետր մեր զորքերի վերահսկողության տակ էր: Բայց 288 քառակուսի կիլոմետրը հանձնել ենք ադրբեջանցիներին, Փաշինյանի ասելով` բանավոր պայմանավորվածությունների հիման վրա։ Գոնե եթե դա չհնաձնեինք, Սյունիքը քիչ թե շատ կարող էր անվտանգ լինել»,–իր խոսքն ամփոփեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության նշել էր, որ շատ կուզենար, որ նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իր կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին՝ նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում։

Գասպարյանը նաև նշել էր, որ, այո՛, ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք, և ինքը հորդորել էր Փաշինյանին ստորագրել եռակողմ հայտարարությունը՝ միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։

Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում

368
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Պատերազմ, Օնիկ Գասպարյան, Սերժ Սարգսյան
Ըստ թեմայի
«Գարշելի է այդ երևույթը». Տեր–Պետրոսյանը` Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին
«Գիժ չի, գժի տեղ ա դրել իրեն». Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին
«Կոմպրոմատ չեմ համարի». քաղաքագետը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին
Հայտնի է՝ որտեղ ու երբ է արվել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը. ԶԼՄ
Արխիվային լուսանկար

Ցանկությունը մեծ է, արդյունքը` փոքր. ում և ինչի համար է աջակցում պետությունը

16
(Թարմացված է 21:04 23.07.2021)
«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրի մեկնարկից ի վեր պետական բյուջեից ֆերմերներին 165 մլն դրամի աջակցություն է տրամադրվել։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչի վրա ու որքանով արդյունավետ է ծախսվել այդ գումարը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Շուրջ երկու տարի առաջ` 2019 թվականի նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունն ընդունեց «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը։

Դրանով պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նոր ջերմոցներ ու ջերմատներ հիմնել։

Աջակցության չափը` կախված ջերմոցի չափերից, շինության տեսակից ու տեխնոլոգիական լուծումներից, 1 քմ-ի համար կազմում է 6000-15 000 դրամ:

Հաշվի առնելով, որ ծրագիրն արդեն տևական ժամանակ իրականացվում է, փորձեցինք պարզել, թե որքան գումար է ծախսել պետությունն ու ինչ օգուտ է ստացել դրանից։

Էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ծրագրի մեկնարկից ի վեր, ս.թ. հուլիսի 15-ի դրությամբ, պետական բյուջեից տրամադրվել է 165 մլն դրամի աջակցություն, ընդ որում` դրանից 108.1 մլն–ը` 2021թ–ին։

Ծրագրից օգտվելու համար անցած 1.5-2 տարում նախարարություն է դիմել 190 շահառու։

Նրանցից, սակայն, հուլիսի 15-ի դրությամբ ջերմոցի շինարարությունն ավարտել են միայն 7-ը։ Իսկ բերք ստացողների թիվը շատ ավելի փոքր է։ Էկոնոմիկայի նախարարությունն այս պահին նրանցից միայն 2-ի մասին է տեղյակ։

Պատկերացրեք տղամարդը լացի. Արմավիրում փոթորիկը միլիոնների վնաս է հասցրել ջերմոցատերերին

Բանն այն է, որ ծրագրով շահառուն պարտավորվում է ջերմատան կառուցմանը հաջորդող 4 տարիներին ամեն տարի մինչև հուլիսի 1–ը ստացված բերքի մասին հաշվետվություն ներկայացնել նախարարություն։

Դե, իսկ քանի որ պետական աջակցությամբ կառուցված ջերմատներից միայն 2-ն են կառուցվել 2020թ–ին, հետևաբար, այս տարի հուլիսի 1-ին նախարարությունը միայն այդ երկուսից է հաշվետվություն ստացել։

«Ըստ շահառուներից ստացված տեղեկատվության` 2880 քմ արտադական տարածքով ջերմատնից մինչ օրս ստացվել է 8 000 կգ բուլղարական պղպեղ, իսկ մյուս` 1377 քմ արտադրական տարածքով ջերմատնից` 61 965 կգ լոլիկ»,– հայտնեցին նախարարությունից։

Եթե փորձենք միջինացված արժեքներով համադրել այս ջերմատների վրա պետության կատարած ծախսն ու ստացված օգուտը, կստացվի հետևյալ պատկերը. երկու ջերմատների տերերին պետությունը վճարել է շուրջ 60 մլն դրամ, դրանցից ստացված բերքի միջին շուկայական արժեքը շուրջ 50 մլն դրամ է։

Իհարկե, սա միայն առաջին բերքն է։ Ծրագրի հեղինակները համզված են, որ հետագա տարիների շահույթով ծրագիրն արդարացնելու է պետության կատարած ծախսերը։

Ի դեպ, վերոհիշյալ 2880 քմ–անոց ջերմոցը ծրագրի շրջանակներում կառուցված ամենամեծ ջերմոցն է։

Իսկ ամենափոքրը 960 քմ է։ Պետական աջակցության ծրագրով կառուցված 7 ջերմոցները միասին 11 927.4 քմ մակերես ունեն, կամ 1 հա–ից քիչ ավելի։

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում ներկա պահին առկա ջերմոցների ու ջերմատների ընդհանուր մեկերեսը, պաշտոնական տվյալներով, շուրջ 1 300 հա է, որից 300-ը կառուցված են ժամանակակից տեխնոլոգիաներով։

Լոլիկ աճեցնելու 2-րդ փորձ․ Ջերմոցային ասոցիացիան եվրոպացի ներդրողներին կբերի Հայաստան

16
թեգերը:
տնտեսություն, ծրագիր, բերք
Ըստ թեմայի
Ուզում եք չիր պատրաստել, թե ջերմոց տեղադրել. Հայաստանում կիջեցնեն վարկի տոկոսադրույքները
Կողբ գյուղի բնակիչներ. աշխատանք չկար, իսկ այժմ կարելի է ջերմոցներում աշխատել
Ծաղիկները կորոնավիրուսին չեն սպասում․ ի՞նչ վիճակում են ծաղկավաճառներն ու ջերմոցատերերը
Արխիվային լուսանկար

«Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

59
(Թարմացված է 20:50 23.07.2021)
«Օշականցի Գևորիկին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. «Օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ «Օշականցի Գեւորիկը», 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։

Թերթի տեղեկություններով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Գևորգ Մելիքյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրվել է գրավը:

Մելիքյանի պաշտպան Մնացական Մարուքյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ իր պաշտպանյալն ազատ կարձակվի գրավի դիմաց:

Հիշեցնենք՝ «Օշականցի Գևորիկին» մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը)։

«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Գևորգ Ալբերտի Մելիքյանը 1994 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Մկան» մականվամբ` Ռաֆայել Փիլոյանի և «Էջմիածնցի Հարութիկ» մականվամբ` Հարություն Ռոստամյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»` քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և քրեական աշխարհում հայտնի դարձել որպես «Օշականցի Գևորիկ»։

Ոստիկանությունը հերքում է «օրենքով գող» «Պզոյի» ձերբակալության լուրը

59
թեգերը:
գրավ, Օշականցի Գևորիկ, Ձերբակալություն, օրենքով գող
Ըստ թեմայի
Չեխ իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Վիտալի Ավդիյանին
Ձերբակալել են «Դեդ Հասանի» մտերիմներից մեկին` «օրենքով գող» Կաշչեյին
Կրակոցներ Երևանում․ կա 4 վիրավոր, մեկը «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
Քերիմ Վելիևը Բաքվում շքահանդեսի ժամանակ

Պատահական մարդ չէ. փորձագետը` Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նոր պետի և Թուրքիայի հետ նրա կապի մասին

0
(Թարմացված է 21:55 23.07.2021)
ԳՇ նախկին պետ Նաջմեդին Սադիկովի պաշտոնից ազատվելը կապում էին քաղաքականության, այդ թվում` թուրքական զինվորականների ներկայության հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նոր պետը բոլորովին էլ պատահական մարդ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Razm.info ռազմական պորտալի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶՈւ կառույցում նոր նշանակումը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր` հուլիսի 23-ին հրաման ստորագրեց Ադրբեջանի բանակի ԳՇ պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Քերիմ Վելիևին նշանակելու մասին։

Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը

Խաչիկյանի խոսքով` այդ պաշտոնը շուրջ կես տարի թափուր էր մնացել այն բանից հետո, երբ աշխատանքից ազատել էին Նաջմեդին Սադիկովին։ Բնականաբար, նման իրավիճակը երկար տևել չէր կարող։

«Քերիմ Վելիևը պատահական անձնավորություն չէ։ Նա զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի, անձնակազմի գծով ԶՈւ գլխավոր վարչության պետի պաշտոնը», – պարզաբանեց Խաչիկյանը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԳՇ պետից բացի մի քանի տեղակալներ ունի։ Նրանցից մեկը Վելիևն էր, երկրորդը զբաղվում է նյութատեխնիկական ապահովմամբ, երրորդը` ավիացիայով և ՀՕՊ–ով, և ևս մեկն էլ Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն է։

Տրամաբանությունը հուշում է, որ ԳՇ նոր պետը պետք է լիներ պաշտպանության փոխնախարարների շարքից։

Ինչ վերաբերում է Վելիևին, նախքան փոխնախարարի պաշտոնում նշանակվելը նա զբաղեցնում էր Ադրբեջանի ԶՈւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնը, 2000-ականներին կորպուսի հրամանատար էր։

Միևնույն ժամանակ, փորձագետը դժվարանում է պատասխանել` ինչու են Վելիևին նշանակել հիմա, և ոչ ավելի շուտ։ Նա նշեց, որ որևէ բան միանշանակ պնդել չի կարելի, ենթադրելով, սակայն, որ Սադիկովին պատերազմական շրջանում հեռացնելուց հետո նոր նշանակումը կարող էր բանակում որոշակի ցնցումների հանգեցնել։

Սադիկովին ազատելու մեջ քաղաքական դրդապատճառներ էին տեսնում։ Մասնավորապես, լուրեր էին շրջանառվում, որ դա ինչ–որ կերպ կապված է թուրքական զինվորականների ներկայության հետ։ Այդ հարցը ենթադրում էր եթե ոչ Անկարայի հետ համաձայնեցում, ապա գոնե նրա համար ընդունելի թեկնածուի նշանակում։

Ադրբեջանցիներն ուզում են էսկալացիայի նոր ուղղություն բացել. ռազմական փորձագետ

«Սակայն ՊՆ ապարատն աշխատում էր, և այդ պահի դրությամբ շտապելու անհրաժեշտություն չկար», – նշեց Խաչիկյանը։

Ադրբեջանի նման երկրներում նման բարձր պաշտոնը չեն վստահի զուտ պրոֆեսիանալ մարդու. այստեղ կարևոր է նաև քաղաքական նպատակահարմարությունը։ Վելիևի անունը մինչ օրս որևէ աղմկահարույց քաղաքական կամ կոռուպցիոն սկանդալում չի շրջանառվել։

Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիան և Ադրբեջանն աստիճանաբար միավորում են իրենց բանակները, ապա, փորձագետի խոսքով, ակնհայտ գործընթացի մասին դեռ վաղ է խոսել, սակայն որոշակի նշաններ առկա են։

Օրինակ, երկրում մինչև վերջերս թուրքական բանակի ներկայացուցիչներ են մնում։ Նրանցից մեկը գեներալ–մայոր Բախտիյար Էրսայն է, որը պատերազմի ժամանակ գտնվել է Ադրբեջանի ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնում։

«Նրա պարտավորությունները ենթադրում են տարբեր գործողությունների նախապատրաստում։ Ֆորմալ առումով նա Ադրբեջանում Թուրքիայի առաքելության ներկայացուցիչն է։ Բայց քանի որ հայտնի են Էրսայի պրոֆեսիոնալ հմտությունները, կարելի է ենթադրել, որ նա մասնակցում է երկու բանակների համատեղ գործողությունների ներդաշնակեցմանը», – ասաց Խաչիկյանը։

Երկու երկրների ԶՈւ–երի հավանական միակցման մասին ընթերցեք Sputnik Արմենիայի նախորդ նյութում

0
թեգերը:
Թուրքիա, Զինված ուժեր, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Թուրքիայում ստեղծվող կառույցը լինելու է պատմության խեղաթյուրման ևս մեկ հարթակ. թուրքագետ
Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին