Արման Աբովյան

Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին

67
(Թարմացված է 13:22 11.06.2021)
Արման Աբովյանը նկատում է, որ գերատեսչությունը, որը պետք է զբաղվեր գերիների հարցով, այժմ բզկտված վիճակում է։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի համար զավեշտալի և անընդունելի է առհասարակ գերիների հարցը քաղաքական թրենդ դարձնելը։ Աբովյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ` անդրադառնալով գերիների թեմայով վերջին օրերի լուրերին ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։

Նշենք, որ Փաշինյանն ասել էր, թե Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ–երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, ինչին ի պատասխան Սարգսյանն էլ նշել էր` այդ դեպքում թող Փաշինյանն իր որդուն մեր 20-25 գերիների հետ փոխանակի։ Փաշինյանն արձագանքել էր` ասելով, թե պատրաստ է նամն քայլի դիմել։

«Ի՞նչ է նշանակում՝ երկու ամիս կսպասեն գերիները. այնտեղ ամեն վայրկյանը դժոխք է։ Չմոռանանք Բաքվի քայլերը, որը դատեր է անում՝ մեր գերիներին տեռորիստներ ներկայացնելով։ Ադրբեջանը փորձում է իր անասնական, տեռորիստական կեցվածքը քողարկել իբր թե տեռորիստների դեմ գործեր հարուցելով»,–ասաց Աբովյանը` հավելելով` թող այս ամենի գնահատականը ժողովուրդը տա։

Ո՞րը կլիներ Արա Այվազյանի ճիշտ քայլը. Ղազարյանը` ԱԳՆ–ում ստեղծված ճգնաժամի մասին

Աբովյանը նշեց` շոուների կազմակերպման հարց ԲՀԿ–ն իր առջև չի դնում` առանց այն էլ հասարակությունը բզկտված է։

Նրա խոսքով` գերիների հարցով այժմ պիտի զբաղվեր մեր ԱԳՆ–ն, սակայն այսօր «գլխատված» ԱԳՆ ունենք։ Աբովյանը նկատեց` մինչև օրս հստակ պատախան չկա, թե ինչ է կատարվում ԱԳՆ-ում։ Աբովյանը կարծում է, որ ԱԳՆ–ից հեռացողներն ինչ–որ տեղեկության են տիրապետում, և նա կոչ արեց հեռացողներին որոշ փակագծեր բացել։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: Նա ասել էր` հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այն պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ–ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետական շահի դեմ են եղել։

Հունիսի 8-ին էլ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Ավինյանը վավերացրել է Փաշինյանի որոշումը. ԱԳ 3 փոխնախարարներն ազատվել են աշխատանքից

67
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, գերի, Արման Աբովյան, Բաքու
Ըստ թեմայի
Հենց գերիների թեման բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում. Քոչարյան
Ադրբեջանում հայ գերիներին դատելը միջազգային իրավունքի խախտում է. Թաթոյան
Գյումրիում Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել գերիների հարազատների հետ
Նորածին եղնիկը

Մայլո՝ Վիկտորյայից․ Կենդանաբանականի փոքրիկ այցելուն անվանակոչել է նորածին եղնիկին

5
(Թարմացված է 17:28 16.06.2021)
Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Երկու օր առաջ Երևանի կենդանաբանական այգում ծնված եղնիկն արդեն անուն ունի։ Կենդանաբանական այգու Facebook-ի պաշտոնական էջը նշել է, որ նորածին եղնիկին անվանակոչել է այցելուներից մեկը և հրապարակել է լուսանկար։

«Մեր եվրոպական եղնիկն արդեն անուն ունի՝ Մայլո։ Անունն առաջարկել էր Վիկտորյան, ով մեր ամենափոքրիկ հետևորդներից է: Իսկ այսօր նա եկել էր այգի՝ եղնիկին տեսնելու», - գրված է լուսանկարին կից։

Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար: Նշվում էր, որ եղնիկը արու է։

Եվրոպական եղնիկը կամ վիթը գրանցված է համաշխարհային Կարմիր գրքում` որպես «քիչ վտանգված» կենդանատեսակ։

«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Ապրում է անտառների բացատներում, բայց արագ ընտելանում է ցանկացած միջավայրի:

Մայր եղնիկն ունենում է տարեկան միայն մեկ ձագ և մինչև 4 ամսականը կաթով է կերակրում իր ձագուկին։

5
թեգերը:
անուն, նորածին, եղնիկ, Կենդանաբանական այգի, կենդանի
Ըստ թեմայի
«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել
Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը
Գեղարքունիքում ավտոմեքենան մխրճվել է ոչխարի հոտի մեջ. կենդանիներից 30-ը սատկել են
Մահվան ելքով ավտովթար Տավուշում

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

7
(Թարմացված է 17:30 16.06.2021)
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. 2021թ. հունիսի 16-ին` ժամը 00:45-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչն իր «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ավտոմայրուղով երթևեկելիս կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, ինչպես նաև՝ դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ:

  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    © Photo
  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    © Photo
  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
  • Մահվան ելքով ավտովթար Տավուշում
    Մահվան ելքով ավտովթար Տավուշում
1 / 5
© Photo
Մահվան ելքով ավտովթար Տավուշում
7
թեգերը:
Տավուշ, ավտովթար
Ըստ թեմայի
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու Fiat-ը. կա 7 վիրավոր
Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
Ավտովթարի զոհ է դարձել գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին