Քոչարյան, իշխանություն, ընտրարշավ, qocharyan, yntrarshav, hayastan, novosty armenii
Ռոբերտ Քոչարյան

«2008 թ.–ից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն չեմ ունեցել, հասկացա՞ք». Քոչարյան

205
(Թարմացված է 14:09 11.06.2021)
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց հարցին, թե ի՞նչ է լինելու, եթե նախկինները գան` ասելով, որ ամբողջ նախկին ժամանակահատվածը փորձում են իր հետ կապել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է` 2008 թվականից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն ինքը չի ունեցել։ Նա Եղվարդում քարոզարշավի շրջանակներում նման կարծիք հայտնեց` արձագանքելով նկատառմանը, թե հիմա ժողովրդին իշխանությունն անընդհատ ասում է, թե եթե իրենք չանցնեն, նախկիններն են իշխանության գալու, սկսելու թիկնազորով շրջել, ժողովրդին անտեսել և այլն։

«Սա մարդկանց շատ հուզող հարց է, և եթե այդ ամենը չլիներ, հավանաբար, 2018-ի իրադարձությունները («թավշյա հեղափոխությունը»,–խմբ.) չէին լինի։ Սակայն 2009-ից 2018 թվականը ես նույնիսկ շփումներ չեմ ունեցել իշխանության հետ, քանի որ շատ բաներ կային, որոնց հետ ես համաձայն չէի։ Բացառվում է` նման կարգի դրսևորումներ մենք թույլ տանք։ Խստության տեսանկյունից բավարար կամք ունենք, բացի այդ, խստությունս ո՞րն է. մեկ–մեկ ուղղակի հայացքով նայում ես և վերջ, մարդ իր տեղում է նստում»,–ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը

Նա դիմեց հավաքվածներին` հարցնելով, թե երբևիցե լսե՞լ են իր ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ էլ բարեկամների կողմից լկտի պահվածքի ինչ–որ դեպք։ Դահլիճում հավաքվածների բացասական պատասխանից հետո Քոչարյանը նշեց` եթե «մերոնք չեն անում, բա ո՞վ է անում»։

Քոչարյանը հավելեց` նախկիններին «բոբո» են սարքում և ամբողջ նախկին ժամանակահատվածը փորձում իր հետ կապել։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

«Նիկոլի թավիշը կերավ երկիրը». Արամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին

205
թեգերը:
Իշխանություն, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Կծառայե՞ն կանայք բանակում. Քոչարյանը խոսեց հզոր պետություն ունենալու մասին
«Կփորձենք չսխալվել». Փաշինյանի, թե Քոչարյանի հետ կոալիցիայի կգնա Տեր-Պետրոսյանը
«Դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել» Փաշինյանը` Քոչարյանին
Ազգային ժողով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսին Եգանյանը հրաժարվել է մանդատից

35
(Թարմացված է 15:50 25.06.2021)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավորի հրաժարականի դիմումի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ի դեպ, ԱԺ կայքում այս պատգամավորի վերաբերյալ միայն երեք փաստ է նշված` ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 11-ին, անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Անգամ նրա լուսանկարը չկա։

35
թեգերը:
Հրաժարական, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան
Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով

70
(Թարմացված է 15:18 25.06.2021)
Հիվանդության վաղեմությունը եղել է երկու տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի պաշտոնական կայքից։

«44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում` որովայնի չափերի մեծացմամբ, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։ Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել»,–նշված է կայքում։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից առաջ

Նշվում է, որ կատարվել է արգանդի էքստիրպացիա (հեռացում) և մեծ ճարպոնի հեռացում։ Վիրահատությունն իրականացրել է ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից հետո

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը նշել է, որ նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։

Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է

70
թեգերը:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուռուցք, վիրահատություն
Ըստ թեմայի
Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել
Ֆրանսահայ բժիշկը պատերազմի օրերին լսողությունը կորցրած 12 զինվորի է վիրահատել. տեսանյութ