Ջարդոն, հայաստան, եատմ, jardon, hayastan, eatm
Ջարդոն

Հայաստանը ջարդոն կարտահանի զրոյական քվոտայով

81
(Թարմացված է 11:25 11.06.2021)
Ավելի վաղ ԵԱՏՀ-ն որոշում էր կայացրել մինչև 2022 թվականի հունվարի 15-ը թափոնների և սև մետաղների ջարդոնի արտահանումն արգելելու մասին:

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որը նախատեսում է թափոնների և սև մետաղների ջարդոնի արտահանման քվոտաներ տրամադրել կես տարով։ Նախագիծը հրապարակվել է Եվրասիական տնտեսական միության իրավական պորտալում։

ԵԱՏՄ-ում կքննարկեն ավիաարդյունաբերության համատեղ կազմակերպման հեռանկարները․ Քամալյան

Նշվում է, որ Ռուսաստանի համար քվոտան կկազմի 2 մլն տոննա, Բելառուսի համար ՝ 3,3 հազար տոննա, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համար՝ զրոյական մակարդակ։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) մինչև 2022 թվականի հունվարի 15-ը թափոնների և սև մետաղների ջարդոնի արտահանումն արգելելու մասին որոշում էր կայացրել:

81
թեգերը:
Հայաստան, Մետաղի ջարդոն, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (253)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ-ն ձգտում է նվազագույնի հասցնել ներմուծման ազդեցությունը դեղերի շուկայի վրա. Քամալյան
ԵԱՏՄ ոսկերիչները միասին կաշխատեն արտահանման զարգացման ուղղությամբ
ԵԱՏՄ երկրները կանցնեն դեղերի գրանցման ընդհանուր կանոնների
Հեռուստաաշտարակի մոտակայքի հրդեհի ծուխը երևում է Հանրապետության հրապարակից

Հեռուստաաշտարակի մոտ բուսածածկույթ է այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

8
(Թարմացված է 17:50 25.06.2021)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 16։33-ին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

(լրացվում է)

8
Արխիվային լուսանկար

Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել

23
(Թարմացված է 17:48 25.06.2021)
Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը, ըստ Ալիևի, Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

Այսօր Ալիևը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելի մանդատի հիման վրա Ադրբեջան այցելած ԵՄ մի շարք երկրների դեսպանների հետ։

«Եթե Հայաստանի հետ հաշտության պայմանագիր չունենք, նշանակում է, խաղաղություն չկա։ Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում։ Մեզ խաղաղություն և կայուն զարգացում է պետք, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ նախկինում էլ պատերազմ պետք չէր»,– ասել է հանդիպման ժամանակ Ալիևը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին փոխանակել գերիներին ու զոհերի մարմինները։ Բացի դա, Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) ու Ակնայի (Աղդամ) շրջանները։

Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

23
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Իլհամ Ալիև
Ըստ թեմայի
Ադրբեջանը մինչև վերջ կճնշի. փորձագետը՝ սահմանային ճգնաժամի ու Հայաստանի քայլերի մասին
Ադրբեջանը թույլատրում է ու նույնիսկ շտապեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այցելել իր վերահսկած տարածքներ
Հետընտրական շոու, կամ ինչի մասին է խոսում Հայաստանում Ադրբեջանի դրոշով ապրանքի հայտնվելը
(0:29 / 3.14Mb / просмотров видео: 3)

Վերացրե՛ք Չարչյանի կալանքը. սպիտակ խալաթներով ակցիա` դատախազության դիմաց. տեսանյութ

0
(Թարմացված է 17:53 25.06.2021)
Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»:

ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ այսօր սպիտակ խալաթներով բողոքի ակցիա էին կազմակերպել կալանավորման ենթարկված պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր տնօրեն Արմեն Չարչյանի գործընկերները։

Նրանք նաև բաց նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ վստահեցնում էին, որ ազատ արձակվելու պարագայում Չարչյանը չի կարող խոչընդոտել ոչ մի քննչական գործողության և կներկայանա առաջին իսկ ծանուցման դեպքում:

Акция протеста врачей в поддержку директора медцентра Измирлян Армена Чарчяна перед зданием генпрокуратуры Армении (25 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Բժիշկների բողոքի ակցիան` դատախազության դիմաց

«Վերացրե՛ք կալանքը, նպաստե՛ք կալանքը վերացնելուն, պատմությունը ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ վերացրե՛ք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի: Հետևաբար, նրա մարմինը ևս կբուժվի: Թող պրոֆեսորին ընտրած հիվանդը նրա մատներով ու նշտարով ամոքվի»,- ասված է բաց նամակում:

Բուժաշխատողները նաև զգուշացնում են, որ հակառակ դեպքում իրենք դարձյալ կհագնեն սպիտակ խալաթներն ու «ալեկոծեն փողոցները»: «Հետո երևի շատանանք, շատանանք…»,- նշված է բժիշկների՝ դատախազին հանձնած նամակում:

Նրանք նաև հիշեցում են, որ պաշտոնը ժամանակավոր է, իսկ մարդու բարի գործերը՝ հավերժական: Բաց նամակի հեղինակները ՀՀ դատախազին հորդորում են իրենց նամակն անձամբ կարդալ և այդ գործը չհանձնարարել իր ենթականերին:

Բաց նամակը  ստորագրել են 539 բուժաշխատող: Նամակի մեկ օրինակ էլ ակցիայի կազմակերպիչները հանձնեցին ՀՀ Արդարադատության նախարարին:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

0
թեգերը:
կալանք, ՀՀ դատախազություն, Բողոքի ակցիա, բժիշկ, Արմեն Չարչյան