Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի հրամանով` կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցվել են

191
(Թարմացված է 23:15 09.06.2021)
Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով` կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանին հանել են աշխատանքից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և հաշվի առնելով վարչապետի 2021 թվականի մայիսի 3-ի N 467-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը` կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառել «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը», – գրված է հրամանի մեջ։

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորություններն այսուհետ դադարեցվում են:

Մայիսին Թովմասյանի նկատմամբ սկսվել էր ծառայողական քննություն` իր ծառայությունները ոչ պատշաճ կատարելու համար։

191
թեգերը:
Արթուր Թովմասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Կադաստրի կոմիտե
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է իր թիմի անդամը. «Ժողովուրդ»

47
(Թարմացված է 12:55 20.06.2021)
Նշվում է, որ հրազենով դաշինքի ղեկավարի մեքենայի վրա կրակելու նպատակը եղել է դաշինքի ուղղությամբ հավելյալ ուշադրություն գրավելը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»՝ վկայակոչելով դաշինքի աղբյուրին։

Թերթի տեղեկություններով՝ կրակոց արձակած անձը քիչ առաջ հայտնաբերվել է իրավապահների կողմից։

«Նա Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ է, ով կրակելով կայանված դատարկ մեքենայի վրա՝ ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել»,- գրում է թերթը։

Նշենք, որ ավելի ուշ Արման Բաբաջանյանը ֆեսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ, իր տեղեկություններով, ավտոմեքենայի վրա կրակղը դեռ չի հայտնաբերվել։ Նա խոստացավ ավելի ուշ մեկնաբանություն տալ։

Նշենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ընտրացուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր կրակոցի մասին և լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում էր մեքենայի դիմապակու վրա հրազենի թողած հետքը։

47
թեգերը:
Հայաստան, կրակոց, ավտոմեքենա, Արման Բաբաջանյան
Ըստ թեմայի
Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` «Հայաստան» դաշինքի ահազանգի հետքերով
Երևանի ընտրատեղամասերից մեկում

Հայաստանում քվեարկության առաջին 3 ժամերին ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.2 տոկոսը

15
(Թարմացված է 12:45 20.06.2021)
ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանում ժամը 11։00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 316 291–ը կամ 12.2 տոկոսը։

Այս մասին այսօր ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 120.166–ը կամ 13.99%, Արագածոտնի մարզում 117 472–ին ընտրությանը մասնակցել է 12.318–ը կամ 10.49%–ը, Արարատի մարզում 223 360 ընտրողներից արդեն ընտրություն է կատարել 7.676–ը կամ 12.39%–ը, Արմավիրի մարզում 235 840 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 23.488–ը կամ 9.96%–ը, Գեղարքունիքում 189 527 ընտրողներից քվեարկել է 18.556–ը կամ 9.79%–ը, Լոռիում գրանցված 233 552–ից քվեարկել է 26.086–ը կամ 11.17%–ը, Կոտայքում 242 022 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 30.242–ը կամ 12.54%–ը, Շիրակի մարզում գրանցված 226 763 ընտրողներից քվեարկել է 19.106–ը կամ 8.46%–ը, Սյունիքում` 109 726 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 17.269–ը կամ 16.74%–ը, Վայոց Ձորի մարզում` 46 620 ընտրողներից քվեարկել է 5 699–ը կամ 12.27%–ը և Տավուշի մարզում գրանցված 109 690 ընտրողներից քվեարկել են 15.585–ը կամ 14.21%–ը։

ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ընտրությունները կավարտվեն ժամը 20։00-ին։

15
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), քվեարկություն, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Վանեցյանը քվեարկել է ու խոսել ընտրախախտումների մասին
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները