ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է

96
(Թարմացված է 22:44 09.06.2021)
Ավելի վաղ Ֆիլիպ Ռիքերը եղել է Ադրբեջանում, հանդիպել տեղի պաշտոնյաների հետ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջից։

Посол США Лин Трейси приветствует и.о. заместителя госсекретаря США по вопросам Европы и Евразии Филипа Рикера в аэропорту Звартноц (9 июня 2021). Еревaн
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է

«Ուրախ ենք Ֆիլիպ Ռիքերին Հայաստանում ողջունելու։ Նա կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության ու գործարար դաշտի առաջնորդների հետ՝ քննարկելու երկկողմ առաջնահերթությունները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերը», – գրված է հաղորդագրությունում։

И.о. заместителя госсекретаря США по вопросам Европы и Евразии Филип Рикер в Ереване
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում է

Ավելի վաղ Ռիքերը եղել է Ադրբեջանում, հանդիպել տեղի պաշտոնյաների հետ։

96
թեգերը:
ԱՄՆ, Ֆիլիպ Ռիքեր, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Աննա Նաղդալյանն ԱՄՆ–ում փոխդեսպան չի նշանակվել. Հայաստանը նման հաստիք չունի». ԶԼՄ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Երևան և Բաքու
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Արցախի հարցը. Սալիվան
Ընտրական տեղամաս. արխիվային լուսանկար

Բադասյանն ընտրական 9 հանցագործություն է ներկայացրել, որոնք սահմանված են գործող օրենքով

6
Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ անդրադառնում են ընտրական հանցագործություններին` սահմանելով դրանք։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է, թե ընտրական ո՞ր հանցագործություններն են սահմանված քրեական գործող օրենսգրքով։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով գործող օրենսգրքով կարգավորվող 9 ընտրական հանցագործություններին։

Այսպիսով, ընտրական հանցագործություն է համարվում ընտրակաշառք տալը կամ ստանալը։ Արգելվում է ինչպես դրամական միջոցներ, այնպես էլ որևէ գույք կամ գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր և ցանկացած այլ առավելություն (ինչպես, օրինակ, աշխատանքի ընդունելը կամ որոշակի ծառայություններ մատուցելը) տրամադրելը, խոստանալը և առաջարկելը, ինչպես նաև դրանք ստանալը կամ պահանջելը։

Կաշառք ստացող անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե մինչև կաշառք ստանալու մասին իրավապահներին հայտնի դառնալը (բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում) այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին (154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

Հանցագործություն է համարվում նաև ընտրակաշառքի միջնորդությունը. սա դրսևորվում է ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով (154.9-րդ հոդված)։

Պատասխանը լինելու է կոշտ․ Փաշինյանը՝ ընտրակաշառք բաժանելու մասին

Ընտրական հանցագործություն է նաև նախընտրական քարոզարշավը բարեգործության հետ համատեղելը։ Արգելվում է թեկնածուի, կուսակցության անդամի կամ լիազորված անձի կողմից անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք տալը կամ ծառայություններ մատուցելը (154.2-րդ հոդվածի 5-րդ մաս)։

Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելը նույնպես չի թույլատրվում (149.1-րդ հոդված): Բացի այդ, արգելվում է նաև ընտրողին հարկադրել, որ վերջինս կողմ կամ դեմ քվեարկի կուսակցություններից (դաշինքներից) որևէ մեկի օգտին, կամ մասնակցի/հրաժարվի մասնակցել ընտրություններին (154.2-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Ընտրական հանցագործություն է համարվում նաև քվեարկության գաղտնիությունը խախտելը, որը կարող է կատարվել ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, քվեարկության խցիկ մուտք գործելու միջոցով, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով։

Հանցանք են համարվում նաև ընտրողի կողմից երրորդ անձանց համար տեսանելի եղանակով քվեարկելը (154-րդ հոդված), ինչպես նաև քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը (149-րդ հոդված)։

Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկել չի կարելի (153-րդ հոդված)։

Եվ, վերջապես, ընտրական հանցանք է համարվում ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (150-րդ հոդված):

Ոչ մեկի մտքով չպետք է անցնի իշխանության «տիրանալ» ընտրակաշառքով. Ռոմանոս Պետրոսյան

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

6
թեգերը:
Ռուստամ Բադասյան, հանցագործություն, Ընտրություններ
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

22
(Թարմացված է 15:10 12.06.2021)
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

22
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել