Գյումրի

«Սաղ տեղերը լցվել են, որ Փաշինյանը մտնի ճաշելու». Գյումրիում ուժեղացրել են հսկողությունը

587
(Թարմացված է 17:26 09.06.2021)
Ոստիկանները Գյումրու անցուդարձին հետևում են քաղաքացիների բնակարաններից: Վարորդներին հորդորում են շրջանցել «Վարդանանց» հրապարակ տանող ճանապարհը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Գյումրու որոշ փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամը 18։00-ին պետք է հանդիպում ունենա բնակիչների հետ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանական ուժերը Գյումրու կենտրոնական հատվածում ուժեղացրել են հսկողությունը։

Ճանապարհային ոստիկանները վարորդներին հորդորում են շրջանցել հատկապես «Վարդանանց» հրապարակ տանող ճանապարհները։

  • Գյումրի
    Գյումրի
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրի
    Գյումրի
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
  • Գյումրի
    Գյումրի
    © Sputnik / Armenuhi Mkhoyan
1 / 3
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրի

Կետրոնական հատվածի մոտ գտնվող մի շարք շենքերում ոստիկանները անցուդարձին հետևում են քաղաքացիների բնակարաններից:

«Սաղ տեղերը լցվել են, ինչ է թե Փաշինյանը էս մոտակա ռեստորաններից մեկում ճաշելու է մտել։ Խեղճ ոստիկաններին էս քամուն ու անձրևին բերել, կանգնեցրել են մարդկանց բալկոններում: Եթե այդքան վախենալու բան կա, գալը արժեք ունի՞»,- Sputnik Արմենիային ասաց քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին

587
թեգերը:
Ոստիկանություն, Գյումրի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին
Թանկարժեք կահույք, վարագույր, գրիչներ, ոսկեղեն... Ինչ ունեն վարչապետի աթոռի հավակնորդները
Դեմարկացիան և դելիմիտացիան ՀՀ–ի համար մերժելի չեն, և պետք չէ այդ բառերից վախենալ. Փաշինյան
«Որտեղ բարակ է, թող կտրվի». իշխանության գալու դեպքում Ուրիխանյանը հարցեր ունի Ռուսաստանին
Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան

3
Իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. 3/11 Կ. Ուլնեցու փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ,  վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։

«Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։ Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,-նշել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

3
ՊՆ

Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ

4
(Թարմացված է 14:25 20.06.2021)
Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ նմանօրինակ բոլոր տեղեկությունները մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ մինչ այս պահը եղած լուրերը, թե զինվորներին ուղղորդում են քվեարկել այս կամ այն ուժի օգտին, չեն համապատասխանում իրականությանը։ ՊՆ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել` անդրադառնալով շրջանառվող լուրերին։

Գերատեսչությունը հայտնում է, որ նմանօրինակ բոլոր տեղեկությունները պաշտպանության նախարարությունում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։

«Ակնհայտ է, որ ուղղորդումների մասին պնդումները հիմնվում են բացառապես զինծառայողներին ընտրական տեղամասեր համակարգված կերպով բերելու փաստի վրա, իսկ հրապարակումներին կից տեսանյութերն ասվածի վկայությունն են։ Այդ տեսանյութերում ընդամենը պատկերված են ընտրական տեղամասերի մոտ գտնվող զինծառայողներ, իսկ ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են, որոնք զուրկ են որևէ հիմնավոր փաստարկից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավելին, այս պահին առկա՝ ուղղորդումների վերաբերյալ հրապարակումներում նշված ընտրատեղամասերում, ընտրական հանձնաժողովների կողմից, զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներ չեն արձանագրվել։ Նշվում է նաև, որ ժամկետային զինծառայողներին քվեարկության համար խմբերով ընտրատեղամասեր բերելը պայմանավորված է նրանց տեղաշարժը համակարգված կերպով իրականացնելու ծառայողական անհրաժեշտությամբ։

ՊՆ–ն կոչ է անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը հայտնել էր` Սյունիքում զինվորականներին ուղղորդում են ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Բացի այդ, սոցցանցերում տեսանյութեր են շրջանառվում, որտեղ երևում են խմբերով կանգնած զինվորականներ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

4
թեգերը:
զինծառայող, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` «Հայաստան» դաշինքի ահազանգի հետքերով
Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը