Տիգրան Մուկուչյան

Քվեների հաշվարկը կհեռարձակվի համացանցում. ԿԸՀ–ն որոշում ընդունեց

52
(Թարմացված է 13:58 08.06.2021)
«Յուքոմ» ընկերությունը հեռարձակումը կապահովի հատուկ ստեղծված կայքի միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կտեսանկարահանվի ու համացանցում կհեռարձակվի: ԿԸՀ-ն այս որոշումն ընդունեց այսօր կայացած նիստում:

«Դա ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջ է: Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Յուքոմ» ընկերության կողմից իրականացվելու է ընդհանուր թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում: Դա կատարվելու է ուղիղ ժամանակային ռեժիմով՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով: Հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն առաջակվում է տալ թույլտվություն «Յուքոմ» ընկերությանը հիշյալ գործառույթն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք: 

Ինչու միլիոնավոր քվեաթերթիկները չեն վերամշակվում, կամ ինչքան վնաս է հասցվում բնությանը

52
թեգերը:
Տիգրան Մուկուչյան, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (204)
Արմեն Չարչյան․ արխիվային լուսանկար

Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան

30
(Թարմացված է 08:19 20.06.2021)
Տեղեկացվում է, որ դատավորը Շահվերդյանը բավարարել է փաստաբանների բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ազատ կարձակեն։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հայտնել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և  Էրիկ Ալեքսանյանի բողոքը:

«Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ»,-գրել է Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջհամացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

30
թեգերը:
Արամ Վարդևանյան, կալանք, Ընտրություններ, Արմեն Չարչյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (204)
Ըստ թեմայի
Ընդդիմադիր երկու դաշինք ահազանգում են` իրենց քվեաթերթիկները «փչացնում» են
Քվեարկության մեկնարկը տրված է. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
Ընտրություններ

Քվեարկության մեկնարկը տրված է. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին

17
(Թարմացված է 08:12 20.06.2021)
Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացիներ։ Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 միլիոն 578 հազար 678 է։

Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855.631, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը՝ 45.791:

Քվեների հաշվարկը կհեռարձակվի համացանցում. ԿԸՀ–ն որոշում ընդունեց

Էլեկտրոնային եղանակով ընտրելու իրավունք ունի 363 քաղաքացի։

Դրանք են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի չափահաս անդամները։

Ստորև ներկայացնում ենք, թե որ քաղաքական ուժերն են մասնակցում այսօրվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և որ համարի ներքո։ 

Ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին
© Sputnik / Shushanik Avdalyan
Ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին
17
թեգերը:
ԱԺ, քվեարկություն, Ընտրություններ
Ըստ թեմայի
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում
Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը