Հայաստան, ԱՄՆ, դեսպան, Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, nikol pashinyan,novosti armenii
ԱՄՆ դեսպանն ու Նիկոլ Փաշինյանը

Դեսպանատունը հերքում է. Լին Թրեյսին Սյունիքում ՀՀ վարչապետի ու նախագահի հետ չի հանդիպել

99
(Թարմացված է 11:29 08.06.2021)
Ապրիլի 20-ին Փաշինյանն անսպասելի այցով մեկնել էր Սյունիք։ Ըստ մամուլի` մարզում ոչ ոք տեղեկացված չի եղել այս այցի մասին, ինչի արդյունքում տարատեսակ մեկնաբանություններ են առաջ քաշվել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այս տարի ապրիլին Սյունիքի մարզում գտնվելու ընթացքում Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին չի հանդիպել կամ խոսել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի հետ։

Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը` հերքելով դեսպանի մարզային այցից հետո արդեն մի քանի շաբաթ մամուլում շրջանառող տեղեկությունները, որոնց համաձայն` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Սյունիքում գաղտնի հանդիպումներ են ունեցել ԱՄՆ դեսպանի հետ։

«Դեսպանը Սյունիքի մարզ էր մեկնել տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը նաև հանդիպել էր ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիները՝ ի աջակցություն Սյունիքի վերականգման ու զարգացման»,– ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ապրիլի 20-ին Փաշինյանն անսպասելի այցով մեկնել էր Սյունիք։ Ըստ մամուլի` մարզում ոչ ոք տեղեկացված չի եղել այս այցի մասին, ինչի արդյունքում տարատեսակ մեկնաբանություններ են առաջ քաշվել։ Դրանցից մեկի համաձայն` Փաշինյանն իբր գնացել է սահմանին նախատեսված գիշերային ինչ-որ հանդիպման նպատակով։

Հետաքրքիր զուգադիպությամբ մինչ այդ արդեն մի քանի օր Սյունիքում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իսկ Փաշինյանից մեկ օր առաջ Սյունիք էր մեկնել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ «Հրապարակ» օրաթերթը հունիսի 5-ին գրեց, որ Լին Թրեյսին և ՀՀ վարչապետը գիշերել են նույն հյուրանոցում, և նրանք երկուսով չեն եղել հյուրանոցում, հանդիպմանը ներկա է եղել նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչը։ Ըստ թերթի` դեսպանը Սյունիք մեկնելու ժամանակ Որոտանի հատվածում ադրբեջանական դիրքից մեկին է վերցրել և իր մեքենայով հյուրանոց տեղափոխել, եռակողմ քննարկումը վերաբերել է Սյունիքով Նախիջևան միջանցքին։

 

99
թեգերը:
Սյունիք, Լին Թրեյսի, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ում ՌԴ դեսպանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը
Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը
Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցիները գողանում են հայերի կենդանիներին. ՄԻՊ–ի փաստերը
Երևանի հեռուստաաշտարակը

Հեռուստաաշտարակի մոտ բուսածածկույթ է այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

4
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 16։33-ին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

4
Արխիվային լուսանկար

Ալիևը պնդում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր է պետք կնքել

17
Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը, ըստ Ալիևի, Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն է նշանակում։

Այսօր Ալիևը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մանդատի հիման վրա Ադրբեջան այցելած ԵՄ մի շարք երկրների դեսպանների հետ։

«Եթե Հայաստանի հետ հաշտության պայմանագիր չունենք, նշանակում է, խաղաղություն չկա։ Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում։ Մեզ խաղաղություն և կայուն զարգացում է պետք, կանխատեսում, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ։ Մեզ նախկինում էլ պատերազմ պետք չէր», – ասել է հանդիպման ժամանակ Ալիևը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին փոխանակել գերիներին ու զոհերի մարմինները։ Բացի դա, Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) ու Ակնայի (Աղդամ) շրջանները։

Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

17