ԱԺ

Ո՞ւմ համար է այս ամենը․ 2020–ի բյուջեի կատարման հաշվետվությունը դատարկ դահլիճում է հնչում

63
(Թարմացված է 13:35 07.06.2021)
Նախարարի պաշտոնակատարին էլ հաճելի չէ, երբ հաշվետվությունը կարդում ես, իսկ քեզ գրեթե ոչ ոք չի եկել լսելու, բայց պետք է հաշվի առնել, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը դատարկ դահլիճում է ընթերցվում։ Առավոտյան ԱԺ էին եկել միայն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը (երկուսն էլ «Իմ քայլից» են)։

Լրագրողների հարցին՝ գո՞հ է պատգամավորների նման վերաբերմունքից, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ պետք է ըմբռնումով մոտենալ հարցին:

Որքան պարգևավճար են ստացել պետական աշխատողները. Ջանջուղազյանը թվեր հրապարակեց

«Իհարկե, պետք է ուշադրություն դարձնել մեր երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթին։ Բայց հասկանում եմ, որ բոլոր խմբակցությունների պատգամավորներն այժմ շրջում են Երևանի շրջաններով ու ՀՀ մարզերով, որ քարոզչություն իրականացնեն։ Պետք է հաշվի առնել դա», - ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը։

2020 թվականին Սևանի ջրի մակարդակը 9 սանտիմետրով բարձրացել է

63
թեգերը:
Ռոմանոս Պետրոսյան, ԱԺ, Հայաստան
Генеральная прокуратура Армении

Պետությանը պատճառվել է 300 մլն դրամի վնաս. պաշտոնյաների նկատմամբ հարուցվել է 15 քրգործ

0
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք պայմանավորվել են անշարժ գույքի գնահատում իրականացնող մի ընկերության հետ, ինչի արդյունքում ընկերության մասնագետները կազմել են 15 կեղծ եզրակացություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 2021թ.-ի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են 2016-2020թթ. –ի սեփականաշնորհման գործարքները։

Պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք 2016-2017թթ.–ին պայմանավորվել են անշարժ գույքի գնահատում իրականացնող «Ֆ...» ընկերության  հետ, ինչի արդյունքում ընկերության մասնագետները կազմել են 15 կեղծ եզրակացություն։

Նշված ընկերության կողմից վավերացված այդ եզրակացություններով 378.700.000 ՀՀ դրամ իրական արժեքով գույքերը գնահատվել են ընդհանուր 135.016.137 ՀՀ դրամ կամ իրենց իրական արժեքից 3 անգամ պակաս։

Այս կեղծ եզրակացությունները հիմք է ընդունվել անշարժ գույքի օտարման մրցութային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում այդ 15 գույքերն օտարվել են ընդհանուր 79.144.580 ՀՀ դրամով կամ իրական արժեքից շուրջ 5 անգամ պակաս։

Այս գործընթացի հետևանքով պետությանը պատճառվել է 299.555.420 ՀՀ դրամի վնաս:

Հայտնաբերված փաստերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է 15 քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Նախաքննությունը  հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

0
թեգերը:
բյուջե, չարաշահում, ՀՀ գլխավոր դատախազություն, Կադաստրի կոմիտե
Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

83
(Թարմացված է 16:55 16.06.2021)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, ապա չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենի հայտարարությանը։

«Մենք Սյունիքից էսօր դուրս ենք եկել, ընդեղ հետցնցումներ են սկսվել, հայտարարություններ են անում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է հայտարարություն արել։ Ես իրենց զգուշացրել էի մի քանի անգամ, որ չփորձեք աշխատողների նկատմամբ քաղաքական ներգործություն անել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինա՛տ, դուք կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու։ Հայտարարեք– չհայտարարեք` ձեր հարցը լուծված է։ Ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին», – ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ իրենք ունեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր այն պաշտոնյաների ցուցակը, որոնք առավել ակտիվ են։ Փաշինյանը խոստացավ նրանց առնվազն հեռացնել աշխատանքից։

«Այսօր արդեն նախաձեռնող խմբեր են ձևավորվել` կոմբինատի աշխատողների։ Մեզ ասում են` պե՞տք է գործադուլ անենք։ Մենք ասում ենք` չէ, պետք չի, թեև գործադուլն էլ պայքարի ձև է»,– ասաց նա` հավելելով, որ եթե «թավշյա հեղափոխությունը» սկսվել էր Շիրակի մարզից, չագուճի հեղափոխության էպիկենտրոնը Սյունիքի մարզն է լինելու։

Հիշեցնենք` երեկ` հունիսի 15-ին, Փաշինյանը Կապանում իր քարոզարշավի ժամանակ նշել էր, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, առաջիկայում զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների, աշխատանքից ազատվելու է։

Կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատն այսօր պատասխանել էր Փաշինյանի հայտարարությանը` նշելով, որ դրա վերաբերյալ համապատասխան դիմում է ներկայացնելու իրավասու մարմիններին։

«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին

83
թեգերը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան