Գլխավոր դատախզություն

Ընտրական հանցագործությունների բացահայտման հարցում դրսևորվելու է խիստ հետևողականություն. ԳԴ

53
(Թարմացված է 11:26 07.06.2021)
Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը զգուշացնում է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման և դրանք կատարողների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու հարցում դրսևորվելու է առանձնահատուկ հետևողականություն:

«Նկատի ունենալով, որ 2021թ. հունիսի 7-ին մեկնարկում է հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, ընտրությունների ամբողջ ընթացքում ներգրավված բոլոր սուբյեկտներին հնարավոր հանցավոր վարքագծից զերծ պահելու նպատակով տեղեկացնում է այն արարքների մասին, որոնք համարվում են հատկապես նախընտրական շրջանին բնորոշ ընտրական հանցագործություններ և ինչպիսի պատիժներ են նախատեսված դրանք կատարողների համար»,–ասված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանի ու Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է. սոցհարցում

Քաղաքացիներին հորդորում ենք ընտրական հանցագործությունների մասին տեղեկություններ ունենալու, դրանց վերաբերյալ փաստական տվյալների տիրապետելու դեպքում անմիջապես դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

Գործում է թեժ գիժ՝  (010) 511-999 հեռախոսահամարով:

53
թեգերը:
հանցագործություն, ՀՀ դատախազություն, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (272)
Ըստ թեմայի
«Ձեզ համար եմ պատվաստվել, որ ձեզ չվարակեմ». Գալուստ Սահակյանն ընտրել է «Սպուտնիկ V»-ն
Ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց մտնել ընտրական գործընթացների մեջ. պարզաբանում է Գալուստ Սահակյանը
2600 թեկնածու 2,5 մլն ընտրողի համար, կամ ովքեր են ուզում պատգամավոր դառնալ Հայաստանում
Նաիրա Զոհրաբյան

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

35
(Թարմացված է 13:59 21.06.2021)
Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի չստացված զրույցի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։ Facebook–ի իր էջում նման եզրահանգման է եկել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ Ստրասբուրգում` Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։ Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են»,–գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը վերջինիս բացատրել է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ, սակայն Սեիդովը չի ընդունել` հայտարարելով, որ իրենց տված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ է արձակել մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել։ Սակայն ադրբեջանցին հակադարձել է` չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։ Չնայած դրան, վերջինս բացատրություն չի ունեցել, թե ինչու են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

«Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում։ Այս մասին ես խոսելու եմ այստեղ այսօր ու վաղը»,–գրել է Զոհրաբյանը։

ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից ի վեր Հայաստան է վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով` Բաքվում մնացած հայ գերիների թիվը մոտ 200 է։

35
թեգերը:
Ադրբեջան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան, գերի
Ըստ թեմայի
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ
Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին
Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան
Դմիտրի Պեսկով

Մոսկվան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին

108
(Թարմացված է 13:54 21.06.2021)
Կրեմլը հույս է հայտնել, որ ժողովրդի որոշումը կօգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ։

ԵՐԵՎԱն, 21 հունիսի - Sputnik. Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին ու ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման ուղեգիծ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ընտրություններում տեսան Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը, ու շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

Նշենք, որ ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

108
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ընտրություններ, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
Հաջողություններ եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Փաշինյանին

Կփոխվե՞ն արդյոք Իրան-Հայաստան հարաբերությունները Էբրահիմ Ռայիսիի հաղթանակից հետո

0
0