Ադրբեջանական դրոշ

«ՊՆ-ում չգիտե՞ն, ի՞նչ ասեմ». ադրբեջանցիները «օկուպացրել» են Վերին Շորժայի ոռոգման ավազանը

725
(Թարմացված է 17:32 05.06.2021)
Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է գյուղի բարձունքների երկայնքով տեղակայված ադրբեջանցիների տեխնիկա կիրառելու խնդրին։
ՊՆ-ում չգիտե՞ն. Վերին Շորժայում ադրբեջանցիները «օկուպացրել» են ոռոգման ավազանն ու սարատեղին

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը կարծում է, որ մոտակայքում տեղակայված ադրբեջանցի զինվորականները դիրքից դիրք ճանապարհ են սարքում։

«Այդ հատվածում տրակտոր եմ նկատել։ Կարծում եմ` պոստից-պոստ ճանապարհ են սարքում, որ մեքենաներով տեղաշարժվեն, մինչ այդ իրենք մեքենաներ չունեին մեր կողմի վրա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Երանոսյանը թշնամու տեխնիկայի տեղաշարժի մասին ոչինչ չի հայտնել ո՛չ մարզպետին, ո՛չ էլ ՊՆ-ին։ Ասում է` բանակային կորպուսի հրամկազմը տեղյակ է, էլ ինքն ասի` ինչ անի։ Մերոնք ադրբեջանցիներից մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում։

«Այդ տեխնիկան մեր տղաների դիմացն է աշխատել։ ՊՆ-ում չգիտե՞ն։ Ես ի՞նչ ասեմ»,- նշեց Երանոսյանը։

Վերին Շորժայի ամբողջ երկայնքով տեղակայված ադրբեջանցիների վերահսկողության տակ է անցել նաև գյուղի ոռոգման ջրի ավազանը։ Վարչական ղեկավարը տարակուսում է` եթե հանկարծ վթար լինի, չգիտեն`ինչ են անելու։

«Այդ ոռոգման ջրագծից ջուրը իջնում է գյուղ, գալիս է ֆերմա, անասունների համար այդ ջրագծից ջուր ենք վերցնում։ Եթե հիմա վթար լինի, ջուրը չենք կարող փակել, որ մեր ֆերմայի մեջ գործ անենք»,- ասաց նա։

Կարևորագույն ջրավազանից բացի, ադրբեջանցիները զբաղեցրել են նաև Խորհրդային Միության ժամանակներից պահպանված սարատեղին, գյուղի խոտհարքերն ու արոտավայրերը։ Եթե ադրբեջանցիները չհեռանան, գյուղացիները ստիպված կլինեն կրճատել անասնագլխաքանակը։

«Եթե ժամանակին պահում էին 1000 գլուխ, հիմա պետք է պահեն 100 գլուխ։ Ո՞ր անասնապահը կգնա, դրանց քթի տակ` 2-3 մետրի վրա, անասուն կպահի։ Մարդիկ, ոնց էլ չլինի, կմտածեն, չէ՞, վերջիվերջո դիմացը թշնամի է, չէ՞, կամ անասունը կարող է պահի տակ անցնել այդ կողմը, ումի՞ց է հետ ուզելու, էլ կարո՞ղ է հետ բերել»,- հավելեց Երանոսյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

ՀՀ ՊՆ–ն այսօր հայտնեց, որ հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են

725
թեգերը:
ադրբեջանցի, Հայաստան
Արման Թաթոյան

Տպավորություն է, թե հայտարարված է մրցույթ՝ ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի․ ՄԻՊ

11
(Թարմացված է 20:44 13.06.2021)
Իրական խնդիրները բարձրաձայնելու ու լուծումները քննարկելու փոխարեն վիրավորանքն ու հայհոյանքը խանգարում են մարդկանց հասկանալ, թե ում օգտին քվեարկել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի՝ վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում․ նրանք էլ են սկսում այս հռետորաբանությունն օգտագործել։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է Արման Թաթոյանի հայտարարությունը։ ՄԻՊ-ը նշում է, որ նաև տարածվում են վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին:

«Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, և միավորներն ավելանում են` կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի: Ստացվել է այնպես, որ նախընտրական քարոզարշավը նրա համար է, որ ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ, իսկ հանրային քննարկմանը տիրույթն էլ լցվի միայն իշխանավեճի օրակարգով՝ լի վիրավորանքով ու հայհոյանքով»,- նշված է հայտարարության մեջ։

Պաշտպանի կարծիքով՝ քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ իրենց հռետորաբանությունը մարդիկ տարածում են նաև սոցցանցերում և անգամ դրանցից դուրս հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ։ Այդպիսով, ոչ միայն մթնոլորտն է լարված մնում, այլև երկարաժամկետ հեռանկարով խորանում է բեևեռացումն ու անհանդուրժողականությունը:
ՄԻՊ-ը զգուշացնում է՝ արժանապատվությունը վիրավորող հռետորաբանությունը սադրիչ է և կարող է իրական կյանքում փոխակերպվել բռնության:

ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին

«Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը:
Քաղաքական ուժերն ու հատկապես հանրային գործիչները պետք է բոլորին հորդորեն հարգել մարդու յուրաքանչյուր իրավունք, հատկապես՝ արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը: Պետք է սեփական օրինակով նպաստել երկրում համերաշխության վերականգնմանն ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Փաշինյանի կուսակցությանը զրկել ընտրություններին մասնակցելուց․ Արա Զոհրաբյանի առաջարկը

Թաթոյանը կարծում է, որ երբ իրական խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ քննարկելու փոխարեն շարունակվում է հայհոյանքի ու վիրավորանքի օրակարգը, մարդիկ այդպես էլ չեն կարողանալու հստակ պատկերացում կազմել, թե իրենց կենսական խնդիրները լուծելու համար ում օգտին պետք է քվեարկել, որ հետո էլ կարողանան վերահսկողություն իրականացնել հանրային իշխանություն ձևավորած քաղաքական ուժի նկատմամբ:

11
թեգերը:
քարոզարշավ, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Չէին հասկանում, որ Արցախ պահող զինվորը նաև ՀՀ սահմանն է պաշտպանում․ Սերժ Սարգսյան
ԿԸՀ-ն մերժեց․ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցեն ընտրություններին
Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները
Մանիժա

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

22
(Թարմացված է 20:27 13.06.2021)
Հայտնի ռուս երգչուհի Մանիժան հանգստյան օրերը Հայաստանում է  անցկացնում։ Դատելով ամեն ինչից` նա լավ ժամանակ է անցկացնում։ Սակայն մեկնաբանություններ այդ առիթով ստանալ չհաջողվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան մի քանի ժամ առաջ իր «սթորիում» երկու լուսանկար է հրապարակել կոլորիտային ռիթեյլ–խանութից։ Sputnik Արմենիայի թղթակիցը ճանաչել է երևանցիներին ծանոթ տեղանքը։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Լուսանկարներից մեկում աղջիկը «ավտոտնակ–խանութի» հայելու մեջ սելֆի է անում, որպես դեկոր է այստեղ ծառայում ծառը։ Մյուսում` հավանաբար խանութի տիրոջ երեխան է։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Խանութի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեցին երգչուհու այցն իրենց խանութ, սակայն նաև չհերքեցին։

Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Աղջիկը նաև ռեստորանում արված լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կարելի է նկատել մենյուի մի հատվածը, որտեղ գները նշված են դրամով։ Պարզել` թե դա որ ռեստորանն է չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ավանդական հայկական խոհանոց է ներկայացված։  Մենյուի երևացող հատվածում կարելի է խաշլամայի տեսականի տեսնել։

Մանիժայի այցի նպատակը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին որոշել է պարզապես հանգստանալ։ Հուսանք, որ դա նրան հաջողվել է։

22
թեգերը:
Եվրատեսիլ, Երևան, ռուս, երգչուհի