Սիրիայի նախագահ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին

43
(Թարմացված է 17:24 05.06.2021)
Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներդրում ունենալ Սիրիայի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծման գործում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը: Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակեն խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների»,– նշված է ուղերձում:

Օգտվելով առիթից՝ Փաշինյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներդրում ունենալ Սիրիայի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծման գործում։

Վարչապետի պաշտոնակատարը Ասադին մաղթել է առողջություն և ամենայն բարիք, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Հիշեցնենք` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթել էր մայիսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում։

 

43
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սիրիա, Հայաստան
Ըստ թեմայի
Լիահույս եմ, որ Սիրիայի ժողովուրդը շուտ կհաղթահարի ճգնաժամի հետևանքները. Փաշինյանի ուղերձը
Արաբական գարունը վերապրած Բաշար Ասադը. ամեն ինչ սկսվեց երեխաների նկարած գրաֆիտիից
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

Արման Բաբաջանյանը հերքում է, որ մեքենայի վրա կրակել է իր թիմի անդամը

57
(Թարմացված է 13:00 20.06.2021)
Նշվում է, որ հրազենով դաշինքի ղեկավարի մեքենայի վրա կրակելու նպատակը եղել է դաշինքի ուղղությամբ հավելյալ ուշադրություն գրավելը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»՝ վկայակոչելով դաշինքի աղբյուրին։

Թերթի տեղեկություններով՝ կրակոց արձակած անձը քիչ առաջ հայտնաբերվել է իրավապահների կողմից։

«Նա Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ է, ով կրակելով կայանված դատարկ մեքենայի վրա՝ ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել»,- գրում է թերթը։

Նշենք, որ ավելի ուշ Արման Բաբաջանյանը ֆեսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ, իր տեղեկություններով, ավտոմեքենայի վրա կրակղը դեռ չի հայտնաբերվել։ Նա խոստացավ ավելի ուշ մեկնաբանություն տալ։

Նշենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ընտրացուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր կրակոցի մասին և լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում էր մեքենայի դիմապակու վրա հրազենի թողած հետքը։

57
թեգերը:
Հայաստան, կրակոց, ավտոմեքենա, Արման Բաբաջանյան
Ըստ թեմայի
Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` «Հայաստան» դաշինքի ահազանգի հետքերով
Երևանի ընտրատեղամասերից մեկում

Հայաստանում քվեարկության առաջին 3 ժամերին ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.2 տոկոսը

16
(Թարմացված է 12:45 20.06.2021)
ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանում ժամը 11։00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 316 291–ը կամ 12.2 տոկոսը։

Այս մասին այսօր ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 120.166–ը կամ 13.99%, Արագածոտնի մարզում 117 472–ին ընտրությանը մասնակցել է 12.318–ը կամ 10.49%–ը, Արարատի մարզում 223 360 ընտրողներից արդեն ընտրություն է կատարել 7.676–ը կամ 12.39%–ը, Արմավիրի մարզում 235 840 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 23.488–ը կամ 9.96%–ը, Գեղարքունիքում 189 527 ընտրողներից քվեարկել է 18.556–ը կամ 9.79%–ը, Լոռիում գրանցված 233 552–ից քվեարկել է 26.086–ը կամ 11.17%–ը, Կոտայքում 242 022 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 30.242–ը կամ 12.54%–ը, Շիրակի մարզում գրանցված 226 763 ընտրողներից քվեարկել է 19.106–ը կամ 8.46%–ը, Սյունիքում` 109 726 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 17.269–ը կամ 16.74%–ը, Վայոց Ձորի մարզում` 46 620 ընտրողներից քվեարկել է 5 699–ը կամ 12.27%–ը և Տավուշի մարզում գրանցված 109 690 ընտրողներից քվեարկել են 15.585–ը կամ 14.21%–ը։

ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ընտրությունները կավարտվեն ժամը 20։00-ին։

16
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), քվեարկություն, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Վանեցյանը քվեարկել է ու խոսել ընտրախախտումների մասին
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները