Խանութ

Մեզ կօգնեն քայլել և ուրիշ կարագ ուտել. Բաշկիրիան առաջարկներ ունի Հայաստանին

290
(Թարմացված է 23:11 05.06.2021)
Բաշկիրական բիզնեսը պատրաստ է ապրանքների շատ մեծ տեսականի առաջարկել, այդ թվում՝ թուրքականը փոխարինելու համար ։ Այդ հանրապետությունը սերուցքային կարագի խոշորագույն արտադրող տարածաշրջաններից է ՌԴ-ում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Բաշկորտոստանը Ռուսաստանի արդյունաբերական խոշորագույն տարածաշրջաններից մեկն է, բայց այնտեղ արտադրված ապրանքատեսակներից որևէ մեկը դժվար թե գտնեք Հայաստանի խանութներում։ Իրավիճակը շտկելու համար լուրջ արդյունաբերողներ են ժամանել Հայաստան, այդ թվում` այնպիսի լուրջ ոլորտից, ինչպիսին խաղալիքների արտադրությունն է։ Բաշկիրական ընկերությունները Հայաստանում Ռուսաստանի Առևտրային ներկայացուցչության աջակցությամբ  կմասնակցեն ցուցահանդեսների և գործնական հանդիպումների։

«Խաղալիքները, որոնք արտադրում է մեր ընկերություններից մեկը, մաքրության և անվտանգության այնքան խիստ ստուգումներ է անցել, որ ստացել են «Disney» ընկերության, այդ թվում՝ «Marvel» ստուդիայի արտոնագիրը՝ նրանց կերպարներով խաղալիքներ արտադրելու համար։ Այդ ընկերության խաղալիքները կներկայացվեն «Մանկության աշխարհ» ցուցահանդեսին, որն անցկացվում է Երևանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Բաշկորտոստանի Հանրապետության Արտահանման աջակցության կենտրոնի տնօրեն Իլդուս Խալիտովը։

Պլաստմասսայից պատրաստված արտադրանքների հարցում ռուսական ապրանքները կարող են փոխարինել թուրքականին։ Այստեղ Բաշկիրիան իր զարգացած նավթաքիմիայով խոշորագույն հավանական մատակարարներից է։ Ընդ որում՝ բաշկիրական գործարանները կարող են նաև արտադրական կոոպերացիայի մեջ մտնել կոշիկ արտադրողների հետ․ Հայաստանում աճում են կաշվի մշակման ծավալները, բայց ներբանների համար նախատեսված ռետինն ու պոլիմերները այսպես թե այնպես ստիպված են լինում ներկրել (քանի որ Հայաստանը օբյեկտիվ պատճառներով սեփական նավթ և նավթաքիմիա չունի)։

Բաշկիրական ընկերությունները պատրաստվում են արևածաղկի ձեթի և հատկապես սերուցքային կարագի հետ կապված նոր առաջարկներ անել։ Քչերը գիտեն, բայց այդ հանրապետությունը կաթի արտադրությամբ առաջատար տարածաշրջանն է Ռուսաստանի Դաշնությունում։

Հանրապետությունում սերուցքային կարագի մի քանի խոշոր գործարան կա, ինչպես նաև գործում է փափուկ պանիրներ արտադրող ֆրանսիական ընկերություններից մեկի դուստր ձեռնարկությունը։

«Մեզ մոտ զարգացած է ոչ միայն նավթի և նավթաքիմիայի արդյունահանումը, այլև ագրարային ոլորտը, ընդ որում՝ նաև նորարարական ծրագրեր կան։ Օրինակ՝ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ մենք ոլոռի փոշուց 3D տպիչով արհեստական միս արտադրելու ներդրումային ծրագիր ենք ներկայացրել»,-նշում է Խալիտովը։

Բաշկիրիան էլ իր հերթին սպասում է հայկական ապրանքներին․ առաջին հերթին՝ սեփական շուկան դիվերսիֆիկացնելու համար, և երկրորդ՝ որպեսզի տուն վերադարձող դատարկ կոնտեյներները լցնելու բան լինի։

«Պետք է հասկանալ, որ ամենաշահավետը փոխադարձ առևտուրն է»,-ընդգծում է Խալիտովը։

Բաշկիրական բիզնես-առաքելությանը հայկական ապրանքներից հետաքրքրում են պտուղ-բանջարեղենային պահածոները, թարմ մրգերն ու բանջարեղենը, բայց, Խալիտովի խոսքով, այլ տարբերակներ ևս կարելի է դիտարկել։ Բաշկորտոստանում ալկոհոլի վաճառքի խիստ սահմանափակումներ չկան, ավելին՝ սեպտեմբերին Ուֆայում կանցկացվի առաջին միջազգային ալկոհոլային ցուցահանդեսը, որտեղ սպասում են նաև հայկական գինուն ու կոնյակին։

«Այնպես որ մեր միջև առևտրի ծավալները կարող են մի քանի անգամ աճել։ Սրանք մեր բարեմաղթանքները չեն, սա գործողությունների ծրագիր է»,-ավելացնում է Խալիտովը։

Նշենք, որ բիզնես առաքելության կազմում ժամանել են մոտ 10 ընկերության ներկայացուցիչներ։

5 ամսում հավաքվել է 618.4 մլրդ դրամի հարկ, որից 68.6 միլիարդը վերադարձվել է հարկատուներին

290
թեգերը:
Բաշկիրիա, կոշիկ, կարագ, Հայաստան
Ըստ թեմայի
Աբսուրդ է, որ խոշոր ընկերությունների աշխատուժի 70%-ն ի սկզբանե ձևակերպված չլիներ. Մակարյան
Վրաստանի սահմանի բացումը չի նշանակում թուրքական ապրանքների ներկրում. ՊԵԿ նախագահ
Քերոբյանը մասնակցել է Պուտինի գլխավորած նիստին ու ներկայացրել այցի մանրամասները
Արմեն Չարչյան․ արխիվային լուսանկար

Արմեն Չարչյանին կազատեն․ փաստաբան

55
(Թարմացված է 08:19 20.06.2021)
Տեղեկացվում է, որ դատավորը Շահվերդյանը բավարարել է փաստաբանների բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին ազատ կարձակեն։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։ Նա հայտնել է, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շահվերդյանը բավարարել է իր և  Էրիկ Ալեքսանյանի բողոքը:

«Պրոֆեսոր Չարչյանը րոպեներ անց կլինի ազատության մեջ»,-գրել է Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ օրեր առաջհամացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

55
թեգերը:
Արամ Վարդևանյան, կալանք, Ընտրություններ, Արմեն Չարչյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ընդդիմադիր երկու դաշինք ահազանգում են` իրենց քվեաթերթիկները «փչացնում» են
Քվեարկության մեկնարկը տրված է. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին
Ընտրություններ

Քվեարկության մեկնարկը տրված է. ընտրատեղամասերը բացվել են 08։00–ին

51
(Թարմացված է 08:12 20.06.2021)
Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացիներ։ Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 միլիոն 578 հազար 678 է։

Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855.631, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը՝ 45.791:

Քվեների հաշվարկը կհեռարձակվի համացանցում. ԿԸՀ–ն որոշում ընդունեց

Էլեկտրոնային եղանակով ընտրելու իրավունք ունի 363 քաղաքացի։

Դրանք են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող քաղաքացիներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի չափահաս անդամները։

Ստորև ներկայացնում ենք, թե որ քաղաքական ուժերն են մասնակցում այսօրվա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և որ համարի ներքո։ 

Ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին
© Sputnik / Shushanik Avdalyan
Ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին
51
թեգերը:
ԱԺ, քվեարկություն, Ընտրություններ
Ըստ թեմայի
ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում
Արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց գրիչների. ԿԸՀ–ն հաստատեց նոր քվեաթերթիկի ձևը
(0:36 / 3.62Mb / )

Երևանում վաղ առավոտից ընտրական ակտիվություն է․ տեսանյութ

0
(Թարմացված է 08:39 20.06.2021)
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի ընտրատեղամասերում։ 9/59-սում առավոտից ընտրողները շատ էին։

Վաղ առավոտից մայրաքաղաքում ընտրական ակտիվություն է նկատվում։ Հայաստանի գրողների միության շենքում տեղակայված ընտրատեղամասում շատ են քվեարկել ցանկացողները։ Այստեղ կես ժամ անց իր քաղաքացիական պարտքը կկատարի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

Նշենք, որ տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացիներ։ Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը։

Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

 

0
թեգերը:
Երևան, քվեարկություն, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ. տեսանյութ
Ընդդիմադիր երկու դաշինք ահազանգում են` իրենց քվեաթերթիկները «փչացնում» են