Հայկ Կարապետյան

Պատվեր առանց մաքսատուրքի. «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» փոստամատներ կտեղադրեն ՀՀ–ում

45
(Թարմացված է 16:40 05.06.2021)
«OMNIC» միջազգային ընկերության և Հայփոստի միջև կնքված համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Եվրասիական միության սահմաններում պատվերները առանց մաքսատուրքի ստանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «OMNIC» միջազգային ընկերությունը և «Հայփոստը» համաձայնության են եկել Հայաստանի Հանրապետության տարածքում փոստամատների (լոքեր) տեղադրման համար։ Տեղեկությունը հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը

Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգի 2021 թ․ միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «OMNIC» ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համապատասխան հուշագիր են ստորագրել։ Ռազմավարական գործընկերությամբ ենթադրվում է ստեղծել փոստամատների միջազգային բաց ցանց՝ էլեկտրոնային առևտրի ծանրոցները փոստային բաժանմունքներում, բնակելի շենքերի մուտքերում և հանրային օգտագործման այլ վայրերում ստանալու հնարավորությամբ։

«OMNIC-ի ծրագրային և սարքային լուծումների հիմքով փոստամատների բարեհաջող պիլոտային նախագիծն իրականացնելուց հետո մենք որոշում կայացրինք Հայաստանում փոստային լոքերների ցանցի համատեղ զարգացման մասին։ Նախագծի շրջանակներում «OMNIC» ընկերությունը և «Հայփոստը» համատեղ կապահովեն փոստամատների ցանցի ներդրումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»,– ասել է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

«OMNIC» ՍՊԸ կառավարող գործընկեր Արթուր Գրիգորյանցն էլ իր հերթին նշել է, որ այդ համաձայնագրի կնքումը նոր հնարավորություններ է ընձեռում միջազգային էլեկտրոնային վաճառքի զարգացման համար՝ մասնավորապես թույլ տալով Եվրասիական միության սահմաններում պատվերները ստանալ առանց մաքսատուրքի։

Նշենք, որ «OMNIC» ՍՊԸ-ն միջազգային ապրանքային ընկերություն է՝ մասնագիտացած մանրածախ վաճառքի, լոգիստիկայի և հյուրընկալման ծառայությունների ոլորտներում սարքավորումների ծրագրային ամբողջության մշակման և արտադրման գործում։ Ընկերությունն իրականացրել է փոստամատների ավելի քան 25 նախագիծ Լեհաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր։ 2019 թվականին «OMNIC» ընկերությունը Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել աշխարհում ամենամեծ փոստամատով։

«Սբերը» կօգնի, որ «Հայփոստը» նորարարական ՏՏ լուծումներ ներդնի տրանսպորտի ոլորտում

45
թեգերը:
Հայկ Կարապետյան («Հայփոստի» տնօրեն), ՀայՓոստ, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայփոստը» մտնում է զարգացման նոր փուլ. նախատեսվում է վերակառուցել կենտրոնական փոստի շենքը
«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները
«Հայփոստն» ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն է հիմնում
Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան
Գերիների վերադարձ․ արխիվային լուսանկար

ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների հետ

14
(Թարմացված է 15:24 13.06.2021)
Իրականացվել է հայրենիք վերադարձած գերիների առողջական վիճակի ուսումնասիրություն:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արդեն հանդիպել ու առանձնազրույց են ունեցել երեկ՝ հունիսի 12-ին, հայրենիք վերադարձած 15 ռազմագերիների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանում գերությունից ազատ արձակված և Հայաստան վերադարձած 15 անձանց հետ»,- նշված է հաղորդագրության հետ։

Հանդիպման ընթացքում իրականացվել է նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի արդյունքներով ձեռնարկվելու են անհրաժեշտ գործողություններ:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

14
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների անունները
Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին
Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին
Ռոբերտ Քոչարյան․ արխիվային լուսանկար

«Հայաստան» դաշինքը նախընտրական ամփոփիչ հանրահավաք կանցկացնի Երևանի կենտրոնում

23
(Թարմացված է 15:14 13.06.2021)
Նախապես քաղաքապետարանը հանրահավաքի թույլտվություն էր տվել մինչև 20։00, սակայն դատական վճռով հավաքի թույլտվության ժամը երկարացվել է։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում կանցկացնի նախընտրական ամփոփիչ հանրահավաք։ Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել և նշել, որ քաղաքապետարանը բավարարել է դաշինքի դիմումը, բայց նաև դատական գործընթացի կարիք է զգացվել։

«Մայիսի 19-ին ես՝ որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար: Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00»,- նշել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ չնայած «Հայաստան» դաշինքը, ըստ օրենքի, առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը։ Բայց քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության ներկայացուցչի դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում։ Հիմնավորումն այն էր, թե «Հայաստան» դաշինքի հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին:

Հ1-ը չի կարող ստանալ ՄԻՊ-ի աջակցությունը․ Թաթոյանը՝ «Պատիվ ունեմ»-ի բողոքի վերաբերյալ

«Իրավական գործընթացների միջոցով դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հսանրային հավաքն ավարտելու է 21: 00-ին»,- տեղեկացնում է Վարդևանյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

«Ադրբեջանին վերադարձվել են ոչ բոլոր քարտեզները»․ Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

23
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, հանրահավաք, Ռոբերտ Քոչարյան, «Հայաստան» դաշինք, Երևան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
Փաշինյանը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել ԱԳՆ-ում
Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն․Սեյրան Օհանյանը մանրամասնում է