Կարմիր խաչի ներկայացուցիչների ավտոմեքենա

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են վերջերս գերեվարված հայ զինծառայողներին

179
(Թարմացված է 15:34 05.06.2021)
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները ծանոթացել են հայ գերիների պահման պայմաններին և առողջական վիճակին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից մայիսի 27-ին գերեվարված հայ զինծառայողներին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն արդեն այցելել են հայ զինծառայողներին, ծանոթացել նրանց պահման պայմաններին և առողջական վիճակին, ինչպես նաև օգնել են կապ հաստատել ընտանիքների անդամների հետ»,–ասաց նա:

Ո՞ր դեպքում Ադրբեջանը կվերադարձնի հայ գերիներին. Լարիսա Ալավերդյանի դիտարկումները

Հիշեցնենք` մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը և Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ի՞նչ է անելու ՀՀ ԶՈւ-ն, եթե Ադրբեջանը չվերադարձնի գերիներին․ ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը

 

179
թեգերը:
Ադրբեջան, Կարմիր խաչ, գերի, Հայաստան
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (339)
Ըստ թեմայի
Մուրադովը կգա Հայաստան. ինչ է քննարկվել Մոսկվայում գերիների վերադարձի վերաբերյալ. ԶԼՄ
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են գերիների վերադարձման թեման
Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+
Հայ գերիներին պահել էին ապակյա խցում. ՄԻՊ-ն արձանագրում է մարդու իրավունքների խախտումները
Բաբաջանյանի ավտոմեքենան

Դիմակավորված, «կապյուշոնով». Արման Բաբաջանյանը տեսել է կրակոցի տեսագրությունը

0
Բաբաջանյանը հրաժարվեց հայտնել իր կասկածները հնարավոր կատարողների վերաբերյալ, թեև մինչ այդ հայտարարել էր, որ ասուլիսում նաև անուններ կհնչեցնի։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Բաբաջանյանի ավտոմեքենային կրակող անձին նկարահանել է նրա հարևանի տեսախցիկը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը։

«Հանցագործի ընդհանուր պատկերը հնարավոր է եղել դուրս բերել։ Ես տեսա ձայնագրությունը, մոտավորապես դիմակավորված, «կապյուշոնով», ամբողջովին սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը։ Կրակոցի պահի մանրամասներ չկան, բայց հայտնաբերվել է փամփուշտի մի մասը, պարկուճը մնացել է դիմապակու վրա, ասացին, որ նստարանի վրա կա վնասվածք»,– ասաց Բաբաջանյանը։

Կատարվածի նպատակն, ըստ նրա, քաղաքական գործընթացները վախի, սարսափի մեջ խեղդելն է։ Բայց Բաբաջանյանը վտահեցրեց, որ հակառակ դրան, իրենք մնում են հաստատուն իրենց գաղափարներում, դիրքորոշումներում։
Բաբաջանյանը հրաժարվեց հայտնել իր կասկածները հնարավոր կատարողների վերաբերյալ, թեև մինչ այդ հայտարարել էր, որ ասուլիսում նաև անուններ կհնչեցնի։

Հիշեցնենք` շուրջ 1 ժամ առաջ Արմեն Բաբաջանյանը հայտարարել էր, որ դեպքի նախորդ օրը դաշինքի անդամ Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է դաշինքի առաջին եռյակին: Բաբաջանյանը չէր բացառել, որ այդ կրակոցը նախազգուշական է:

Հունիսի 20-ին, ժամը 09։30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ անձը կրակոց էր արձակել Արման Բաբաջանյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Նորք–Մարաշ համայնքում։

Դրանից հետո մամուլում տեղեկութոյւններ տարածվեցին, թե դաշինքի անդամներն իրենք են կրակել Բաբաջանյանի ավտոմեքենային` ցանկանալով դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել։ Արման Բաբաջանյանը հերքեց այդ լուրը։

0
ԱԳՆ

Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են. ԱԳՆ–ն հիշեցնում է եռակողմ հայտարարության կետը

5
(Թարմացված է 14:49 20.06.2021)
Այսօր Տեղահանվածների համաշխարհային օրն է։ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել`նշելով, որ պատերազմը հանգեցրել է զանգվածային բռնի տեղահանումների։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90 000 արցախցի, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Այս տվյալները հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` հայտարարություն տարածելով Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից»,–նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի այդ, գերատեսչությունը հիշեցնում է, որ չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ: Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և առաջին հերթին իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը։

ԱԳՆ–ն հայտնում է, որ ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան 7 ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։ Միաժամանակ, դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը:

 

5
թեգերը:
Փախստական, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը
Արցախի ՄԻՊ-ը դատապարտել է արցախահայերի նկատմամբ վիրավորական պահվածքը
Հայրենիք է վերադարձել ավելի քան 52 հազար փախստական. ՌԴ ՊՆ-ն տվյալներ է ներկայացրել
Ռուս խաղաղապահներն օգնություն են փոխանցել Արցախի բազմազավակ ընտանիքներին ու փախստականներին