Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը

Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան է տալու Շուշիի համար. Նիկոլ Փաշինյան

351
(Թարմացված է 14:35 05.06.2021)
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով` հիմա ժողովուրդը կարող է իրեն մեղադրել, թե ինչու էր Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոն տվել, բայց դրա բացատրությունն էլ կա։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատասխան կտա դատարանում։

«Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար պատասխան է տալու։ Ինքը ինձ դատարանում պետք է բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբը ինչի է 2 օր ուշացումով տեղ հասել»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հիմա ժողովուրդը կարող իրեն մեղադրել, թե ինչու է նման մարդուն ԳՇ պետի պաշտոն տվել, բայց դրա բացատրությունն էլ կա։

«Հիմա դուք կարող եք ինձ հարց տալ` բա դրան խի՞ էիք բերել, ըտեղ դրել։ Պարզ պատճառով` ես հո չէի կարող գնալ, օտար երկրից գեներալ բերել։ Մեր գեներալների միջից պետք է նշանակվեր։ Ընդ որում` ես ԳՇ պետ նշանակելուց առաջ խորհրդակցել եմ ոլորտի մարդկանց հետ, ինձ 2018 թվականին էլ, 2020 թվականին էլ ասել են, որ երկու մարդ կա, որ այս պարագայում կարող է դառնալ ԳՇ պետ, ես հենց այդ երկու մարդկանց եմ նշանակել, օդից չեմ վերցրել։ Ու այսօր էդ մարդիկ հայտարարություններ են անում։ Էդքան սուտ, որ ասել են իմ հասցեին, խոսակցության մասին, որը տեղի է ունեցել տասը մարդու ներկայությամբ, ու ես նման մարդուն գեներալ–լեյտենանտի, գեներալ–գնդապետի կոչում եմ տվել»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից ասել էր, որ Գասպարյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։
ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակն էլ, ի հավաստում վարչապետի ասածների, հաջորդ օրը հրապարակել էր Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, այսպես կոչված, գաղտնազերծված փաստաթղթերը: Նիստի քաղվածքի 3 հրապարակված էջերի շուրջ 90 տոկոսի գաղտնիությունը պահպանված էր։ Բացված էր միայն դրա չնչին հատվածը, որի սակավությունը, սակայն, ընթերցողին թույլ չէր տալիս հստակ դատողություններ անել` հօգուտ կողմերից որևէ մեկի։

Օնիկ Գասպարյանն էլ հայտարարել էր, որ ԱԽ քարտուղարության հրապարակած  արձանագրությունների ընտրովի հատվածները ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` դրանով միտումնավոր խեղաթյուրվում է իրականությունը, որն էժանագույն վարքագծի դրսևորում է գործող իշխանության կողմից։ Նա շեշտել էր, որ պետք է պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողով ստեղծել։

Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը երեկ` հունիսի 4-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրեն մեղադրում են Մեղրին, Մեղրիով միջանցք տալու մեջ բայց այդ գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 1998 թվականին։ Նա հայտարարել էր, որ նոյեմբերին Ղազախի շրջանի գյուղերն Ադրբեջանին տալու թեման էլ է եղել։ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասել է` ստորագրի այդ թուղթը, որից Փաշինյանը հրաժարվել է։

Օնիկ Գասպարյանն էլ իր հերթին այսօր հայտարարել է, որ Փաշինյանն անցնում է պարկեշտության բոլոր սահմանները։ Նա Փաշինյանին էժանագույն շոուների մեծագույն վարպետ էր անվանել։

351
թեգերը:
Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
Վերաքննիչ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի բողոքը
Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում
Արմեն Չարչյան

Ինչու դատարանը չի հրապարակում Արմեն Չարչյանի վերաբերյալ որոշումը․ պաշտպանն իր վարկածն ունի

146
(Թարմացված է 23:57 19.06.2021)
Չարչյանի պաշտպանները հայտարարել էին, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Արմեն Չարչյանինն է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ որոշումը պետք է հրապարակեր այսօր՝ ժամը 20։00-ին, սակայն հրապարակումից առաջ՝ ժամը 19։34-ին, պաշտպանները դատավորի օգնականից տեղեկացել են, որ նշանակված ժամին որոշման հրապարակումը տեղի չի ունենալու։ Տեղեկությունը հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Իսկ թե կոնկրետ երբ կհրապարակվի դատական ակտը, դատավորի աշխատակազմից որևէ տեղեկություն չի հաղորդվել և չի հաղորդվում մինչ այս պահը: Այս ամենը թույլ է տալիս պաշտպանության կողմին ողջամտորեն ենթադրելու, որ դատարանի նկատմամբ հենց այս պահին բիրտ ճնշումներ են գործադրվում իշխանության համար ցանկալի որոշում կայացնելու առումով։ Սա ևս մեկ անգամ հաստատում է այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Հորդորում ենք դատավորին հավատարիմ մնալ իր երդմանը, մերժել բոլոր տեսակի ճնշումները և գործել բացառապես օրենքով»,- Facebook-ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ այսօր դատարանում տեղի էր ունեցել Արմեն Չարչյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը:

Գործով քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին։ Քննության ավարտից հետո պաշտպանները հայտնել էին, որ Չարչյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի 20։00-ին։

Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էին, որ գործ ունեն բացառապես քաղաքական հետապնդման հետ, քանի որ ձերբակալման այն հիմքը, այն նպատակները, որոնք նշված են, աղերս չունեն իրավաբանության հետ։

Նրանք արձանագրել էին, որ վարույթ իրականացնող մարմինը երեկ որոշում է կայացրել ձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին և ի թիվս այլ հարցերի հարց է առաջադրել` արդյո՞ք այդ ձայնագրության մեջ խոսող անձն Արմեն Չարչյանն է: Ըստ նրանց` ստացվում է, որ անգամ վարույթ իրականացնող մարմինը կասկած ունի, որ այդ անձն Արմեն Չարչյանն է:

Հիշեցնենք` երեկ համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է` տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Աբրահամյան

146
թեգերը:
Դատարան, Արմեն Չարչյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա Բաբլոյան
Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է
Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով 3 մարդու են ձերբակալել, մեկը պատգամավորի թեկնածու է
Եռաբլուր

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

123
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ լինում են դեպքեր, երբ պատերազմում զոհվածներից մեկի մասունքը հայտնաբերվում է հուղարկավորությունից հետո. առողջապահության նախարարությունը հաստատել է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման դեպքեր են եղել նաև հուղարկավորությունից հետո։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային պարկերով գետնին դրված զինծառայողների մասունքների` մեծ աղմուկ բարձրացրած դեպքի օրերին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ լինում են դեպքեր` հուղարկավորությունից հետո նույն անձին պատկանող մասունքներ են նորից հայտնաբերվում։ Նման դեպքերում, բնականաբար, դժվար է լինում ծնողների համար, քանի որ արտաշիրիմում պետք է արվի։

«Նշենք, որ հուղարկավորությունից հետո մասունքների նույնականացման դեպքեր եղել են։ Դեպքերի թվի և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ քննչական կոմիտեից»,– առողջապահության նախարարությունից այսպես են պատասխանել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձաքննություն իրականացնող կենտրոն է և արտաշիրինման դեպքերի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հետաքրքրվել էինք նաև, թե  հնարավո՞ր է` Աբովյան մասնաճյուղում եղած պարկերի մեջ, որոնք նույնականացվել են, բայց ծնողները հրաժարվում են վերցնեն, լինեն արդեն իսկ հուղարկավորված անձանց մասունքներ։ Սակայն մեզ հայտնել են` քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվում, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Քանի որ առողջապահության նախարարությունը մանրամասներ չէր հայտնել` ուղղորդելով դիմել ՔԿ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև վերոնշյալ կառույց` հասկանալու, թե շա՞տ են եղել դեպքերը, երբ հուղարկավորությունից հետո են մասունքներ հայտնաբերվել և ի՞նչ քայլեր են արվում այդ դեպքում։

Ի դեպ, թեմային անդրադառնում ենք ուշ, քանի որ ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է սահմանված 5-օրյա ժամկետից շատ անց` այդպես էլ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրամադրելով։ Կառույցից հայտնել են`քանի որ քրգործ է հարուցվել, իսկ մեր պահանջած տեղեկությունները պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չի կարող այն տրամադրվել։

Քննչական կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ պատերազմին առնչվող թիվ 69108320 քրգործն է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ անգործության կամ հանցավոր հրաման արձակելու, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի և ցեղասպանությունն ու խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար։

Հիշեցնենք միայն, որ դեռ հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Կան նաև նույնականացված մասունքներ, սակայն դեռ հարազատների կողմից չեն վերցվել դրանք հուղարկավորելու համար:

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

123
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Դիակ, աճյուն, զինծառայող, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը