Հայաստան, Օնիկ Գասպարյան, Նիկոլ Փաշինյան, onik gasparyan, nikol pashinyan, novosti armenii
Օնիկ Գասպարյանն ու Նիկոլ Փաշինյանը, արխիվային լուսանկար

«Լսիր, Նիկոլ, պարկեշտության սահմանները մի անցնի». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Փաշինյանին

416
(Թարմացված է 14:31 05.06.2021)
Օնիկ Գասպարյանը համոզված է, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն, յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը արձագանքել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Armlur.am-ը հրապարակել է նրա հայտարարությունը։

Փաշինյանը Արարատի մարզի Արտաշատ քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրեն մեղադրում են Մեղրին, Մեղրիով միջանցք տալու մեջ բայց այդ գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 1998 թվականին։ «Ես չեմ ուզում թաքցնել, նոյեմբերին այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել։ Մարդիկ կան` էստեղ ներկա են, մեր ԶՈւ գլխավոր շտաբի պետն ասում էր` ստորագրի, ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ` ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի, և էդ պահին մարդիկ են եղել ներկա, մի հոգի չէ, երկու հոգի չէ, չորս ու հինգ հոգի չէ»,–ասել էր Փաշինյանը։

Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ Փաշինյանն անցնում է պարկեշտության բոլոր սահմանները։

«Լսիր, նիկոլ (Գասպարյանն ինքն է Փաշինյանի անունը փոքրատառ գրել. խմբ), պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։ Ի դեպ, բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։ Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է` այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում` հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։ Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»,–ասել է Գասպարյանը։

Նա Փաշինյանին «շնորհակալություն» է հայտնել, որ Քենեդու սպանության մեջ իրեն դեռ չեն մեղադրում։

Գասպարյանը շեշտել է, որ ինքը պատասխանատվությունից երբեք չի խուսափել, իր զինակից ընկերների և ենթակաների թիկունքում չի թաքնվել և պատրաստ է պատասխան տալ իր ողջ գործունեության համար։ Համոզված է, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն և յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

Հիշեցնենք` մայիսի 20–ին ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեմարկացիան ու դելիմիտացիան մեկ կամ երկու օրվա գործ չէ, նա նշել էր, որ դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում։

Օնիկ Գասպարյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան

416
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պետք է քննիչ հանձնաժողով ստեղծել. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել
Պատերազմի բոլոր սցենարները հաշվարկված էին. Օնիկ Գասպարյանի խորհրդականը փակագծեր է բացում
Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում
Ապօրինի շինությունների ապամոնտաժում

Ընդունեք այս հայտարարությունը որպես զգուշացում. Մարությանը դիմել է քաղաքացիներին

0
Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է Երևանի այն քաղաքացիներին, ովքեր Երևանի տարածքում ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել:

«Ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը»,- նշում է Մարությանն ի պատասխան ապօրինի կառույցների տերերի աայն առաջարկին, որ քաղաքային իշխանությունները չքանդեն դրանք, այլ իրենց ժամանակ տան ինքնուրույն քանդելու:

«Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,- նշում է նա:

Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն։

0
Молоток судьи

«Մեզ տուն ուղարկեք». հայ գերին դիմել է Բաքվի դատարանին

9
Ադրբեջանում հերթական դատավարությունն է ընթանում, մեղադրյալ աթոռին հայ զինծառայողներ են, որոնք գերեվարվել են պատերազմից հետո:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայ ռազմագերի Վլադիմիր Հակոբյանը, որին ադրբեջանցի զինվորականները պատերազմից հետո ձերբակալել են Հադրութում, Բաքվի դատարանին խնդրել է իրենց բոլորին տուն վերադարձնել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այսօր կայացած նիստի ժամանակ դատավորի հարցին, թե արդյոք նրանք որևէ միջնորդություն ունե՞ն գործի վերաբերյալ, Վլադիմիր Հակոբյանն ասել է. «Խնդրում եմ, մեզ տուն ուղարկեք»։

9