Ընտրություններ. արխիվային լուսանկար

2600 թեկնածու 2,5 մլն ընտրողի համար, կամ ովքեր են ուզում պատգամավոր դառնալ Հայաստանում

269
26 քաղաքական ուժերի կազմում մոտ 2600 մարդ է Հայաստանում իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Ամենափոքր ցուցակում 80 անուն է ընդգրկված, ամենամեծում` 230։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանում մի քանի օրից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։

Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ` 4 դաշինք և 22 կուսակցություն։  Փորձագետները 2-3 քաղաքական ուժի համար են հաջողություն կանխատեսում, սակայն բոլորը նախապատրաստվել և ցուցակներ են ներկայացրել, որոնցից «ամենահամեստում» 80 թեկնածուի անուն կա։

Ցուցակներում քիչ չեն նաև բավական անսպասելի անձինք։

Sputnik Արմենիան ուսումնասիրել է ընտրական ցուցակներն ու ներկայացնում է թեկնածուներից մի քանիսին։

Խորհրդարանական ուժեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 157 թեկնածու կա, առաջին 40 տեղերը հիմնականում զբաղեցնում են ներկայիս պատգամավորներն ու կառավարության անդամները։ Ցուցակը գլխավորում է Փաշինյանը։

Գործող իշխանությունները խոստանում էին տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, այդ պատճառով որոշակի առումով անսպասելի էր ՔՊ–ի ցանկում գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի հայտնվելը։

Բացի այդ, ՔՊ–ն մեծ հաճույքով «որդեգրել» է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին ներկայացուցիչ Սերգեյ Բագրատյանին (ներկայումս` անկախ պատգամավոր), ինչպես նաև սոցցանցերից հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, որը ժողովրդի շրջանում ավելի հայտնի է որպես «Նավակ Ճոճող»։

Հատկանշական է, որ ցուցակում 15 գործազուրկի անուն կա. այդ թվում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը և կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Ցանկում վերջինը հեղափոխության «ինժեներ» Մխիթար Հայրապետյանն է։

«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը 107 թեկնածուի անուն է ներկայացրել։ Ցուցակում հիմնականում ընդգրկվել են կուսակցության անդամները, գումարած 10–ից ավելի անկուսակցական թեկնածուներ։ Այն գլխավորում է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Հատկանշական է, որ քաղաքական այս ուժը ներկայացված է բոլոր մարզերից առաջադրված թեկնածուներով։ Անսպասելի էր այստեղ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի եղբոր` Կանադայում նախկին ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանի անունը։ Նա ցուցակում հանդես է գալիս 8–րդ համարի ներքո։

Որքա՞ն է Հայաստանում ընտրողների թիվը

Խորհրդարանական ուժերի շարքում թվով ամենաքիչ թեկնածուներն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` ընդամենը 93 հոգի։ Ցուցակը, ինչպես և ակնկալվում էր, գլխավորում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ–ն ընդամենը 11 անկուսակցական թեկնածու է ներառել իր ցանկում, ընդ որում` նրանց մեծ մասը գործազուրկ են, այդ պատճառով նրանց մասին որևէ կարծիք կազմելը բավական դժվար է։

Ավանդույթի համաձայն` ԲՀԿ–ի ցուցակում ընդգրկված է Ծառուկյանի փեսան, բայց այս անգամ ոչ թե, ինչպես միշտ Դավիթ Մանուկյանը, այլ Կարապետ Գուլոյանը։

«Բարգավաճների» դեպքում անակնկալ էր այնպիսի «հսկաների» բացակայությունը, ինչպիսիք են Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը։

Արտախորհրդարանական ընդդիմություն

Ռեկորդային թվով թեկնածուներ է ներկայացրել «Պատիվ ունեմ» դաշինքը` 230 անձ։  Ցուցակը գլխավորում է դաշինքի կազմում ընդգրկված «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, իսկ ահա հինգերորդ տեղը հատկացվել է Փաշինյանի կուսակցությունից հեռացած Թագուհի Թովմասյանին։ Թեպետ նա միակ «փախստական» կինը չէ այստեղ։

Վանեցյանի դաշինքին է միացել նաև Թեհմինե Վարդանյանը, որն ավելի վաղ ներկայացնում էր իշխանամետ «Հանրապետություն» կուսակցությունը։ Ցուցակում նաև սկանդալային անձնավորություն կա` հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ–ի նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։

Այստեղ է նաև ընդդիմադիր հայացքներով աչքի ընկած Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը. թեև նա 73–րդ տեղում է։ «Պատիվ ունեմի» ցուցակում ընդգրկված են մոտ մեկ տասնյակ գործազուրկ և անկուսակցական մարդիկ:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում 153 թեկնածու է, ցուցակն էլ գլխավորում է անձամբ Քոչարյանը։ Ինչպես առաջին համարը, այնպես էլ պատգամավորի թեկնածուների շուրջ 30%–ը անկուսակցականներ են, ևս 20 մարդ` գործազուրկ են, ընդ որում նրանք հիմնականում մարզերի բնակիչներ են։ Այս ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է կրկին Փաշինյանի թիմից այստեղ «գաղթած» Աննա Գրիգորյանը, որը մանդատը ստանալուց հետո հեռացավ «Իմ քայլը» խմբակցությունից։

Ցուցակում անկուսակցականների թվում է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրեն Արմեն Չարչյանը, Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, հեռուստահաղորդավար Ագնեսա Խամոյանը, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը և հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Հատկանշական է, որ ցուցակում  ներառվել է նաև Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։ Նա 50-րդ տեղում է։

Ինչու միլիոնավոր քվեաթերթիկները չեն վերամշակվում, կամ ինչքան վնաս է հասցվում բնությանը

Ամենամեծ անակնկալը «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակում այն էր, որ ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, որի անունի դիմաց «աշխատավայր» սյունակում նշված է «թոշակառու»։ Ի դեպ, այս կուսակցության ցանկը միակն է, որտեղ մի քանի թոշակառու թեկնածու կա։ ՀԱԿ–ի թեկնածուների մոտ 10%–ն անկուսակցականներ են, նրանց թվում ռեժիսոր և հեռուստահաղորդավար Սուրեն Շահվերդյանն է, որն ավելի վաղ Փաշինյանի հասցեին գովասանքի խոսքեր էր շռայլում, ինչպես նաև ՀՀ ջրային կոմիտեի նախկին ղեկավար Ինեսսա Գաբոյանը։ Ցուցակում ընդհանուր առմամբ 101 թեկնածու կա, ընդ որում` տասնյակից ավելին գործազուրկ են։

Քիչ հայտնի քաղաքական ուժերի թեկնածուներ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջադրումն ինքնին անսպասելի էր ընտրողների համար։ Կուսակցությունը 86 թեկնածուից բաղկացած ցուցակ է ներկայացրել, իսկ գլխավորում է այն դրա առաջնորդ Խաչիկ Ասրյանը։ Ի դեպ, ինչպես կուսակցության առաջնորդը, այնպես էլ թեկնածուների մեծ մասը գործազուրկ են։ Ընդամենը 13 թեկնածու է նշված որպես աշխատող։

Հասարակությունը բուռն արձագանքեց նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի թեկնածությանը։ Հետաքրքրական է, որ նա գլխավորում է «Դեմոկրատական կուսակցության» ցուցակը, իսկ նրա առաջնորդ Արամ Սարգսյանը երկրորդ հորիզոնականում է։ Ի դեպ, նա միակ թոշակառուն է կուսակցության ցուցակում։ Ընդհանուր առմամբ 88 մարդ է այս ցուցակով ուզում պատգամավոր դառնալ, մեծամասնությունը` դեմոկրատներ են։

Պատգամավորի թեկնածու է հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանը։ Նա «Հայաստանի եվրոպական կուսակցության» ցուցակի երկրորդ համարն է։ Այս կուսակցությունը 90 թեկնածու է առաջադրել, որոնց թվում մի քանի գործազուրկ մարդիկ են և մի քանի անհատ ձեռներեցներ։ Ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը։

Ընտրություններին մասնակցում է նաև Փաշինյանի նախկին համախոհ, Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, իսկ այժմ ընդդիմադիր Դավիթ Սանասարյանն իր «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությամբ, ինչպես նաև Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը իր «Ազատական» կուսակցության հետ։ Թեկնածուների թվում է նաև ժամանակին հայտնի ընդդիմադիր գործիչ Արշակ Սադոյանը, որը հանդես է գալիս «Ազատ Հայրենիք» դաշինքի կազմում։

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախանշված են հունիսի 20-ին։ Ընդհանուր առմամբ շուրջ 2600 թեկնածու է առաջադրվել, այն դեպքում, երբ ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 581 093 է։ Նախընտրական արշավը մեկնարկում է հունիսի 7-ին և կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ։

 

269
թեգերը:
կուսակցություն, թեկնածու, Հայաստան, Ազգային ժողովի ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (141)
Ըստ թեմայի
Ուզո՞ւմ եք վարչապետի կին դառնալ՝ օգնեք նրան հաղթել ընտրություններում
ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում դատախազությունում թեժ գիծ է գործարկվել
Դատախազությունը ընտրական 5 իրավախախտումների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում
ԼՀԿ

Կան քաղաքական ուժեր, որոնք հատուկ շրջում և 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին. Անի Սամսոնյան

10
(Թարմացված է 15:10 12.06.2021)
Անի Սամսոնյանն ահազանգում է, որ ոչ միայն ստեր են տարածում իրենց ուղղված, այլ նաև նախընտրական պաստառներն են շարքից հանում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահեցնում է, որ կան քաղաքական ուժեր և մարդիկ, որոնք հատուկ շրջում են և անհատական զրույցներում 3 սուտ են տարածում ԼՀԿ–ի մասին։ Սամսոնյանն այդ մասին հայտարարեց այսօր Երևանում քարոզարշավի ժամանակ։

«Սուտ համար առաջին` ասում են, որ մեզ ձայն չտան, քանի որ ԼՀԿ–ն ընտրական շեմը չի հաղթահարելու։ Երկրորդ սուտն էլ այն է, որ ասում են` ԼՀԿ-ին ձայն չտաք, քանի որ օգնելու ենք վերարտադրվել իշխող ուժին։ Եվ, վերջապես, սուտ համար երրորդ` շրջանակներում, որտեղ դեմ են Ռոբերտ Քոչարյանին, ասում են, թե ԼՀԿ–ն նպաստելու է նախկինների վերադարձին»,–ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով` իրենք մրցակից են որոշ ուժերի, ինչի հետևանքով էլ մարդիկ չեն ալարում և բարձրանում ու ավտոճանապարհներին փակցված պաստառները դիտավորյալ վնասում են։

Սամսոնյանը հայտնեց, որ Շատին գյուղի մոտակայքում` բավական բարձր հատվածում տեղադրված իրենց պաստառն են վնասել հենց այն հատվածում, որտեղ պատկերված է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

10
թեգերը:
Ընտրություններ, քարոզարշավ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Անի Սամսոնյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (141)
Ըստ թեմայի
Քննությունը կպարզի ՔՊ-ի քարոզարշավին խոչընդոտելու դեպքի հանգամանքները
Ծեծկռտուք քարոզարշավի ժամանակ. մասնակիցների մեջ են եղել Հակոբ Արշակյանը և ՔՊ–ի 4 անդամներ
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել
Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան